Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հարցում, որը ձգտում էր կասեցնել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը արևմտյան Հայաստանում և կանխել նրա աոաջխադացումը դեպի Միջերկրականի ափերը։ Քաջ գիտակցելով, որ արևմտյան Հայաստանի համար պայքարում նա գրկված կլինի իր հզոր ռազմածովային ուժերն օգտագործելու հնարավորությունից Մեծ Բրիտանիան գործադրում էր բոլոր ջանքերը՝ պանթյուրքիզմի ազգայնամոլ վարդապետությանը հակառուս, ուղղվածություն հաղորդելու համար։ Դրա հետ մեկտեղ, ձգտելով հնարավորին չափ քողարկել իր քաղաքականությունը հայկական հարցում, բրիտանական կառավարությունը ոչ միայն խուսափում էր բացահայտորեն հանդես գալ հայ ագգ-ազատագրական շարժման դեմ, այլև փորձում էր հայերին համոզել իր «ավանդական հայասիրության» մեջ։ հայկական հարցում անգլ. քաղաքականությունը հատկապես ակտիվացավ 1909-ի Ադանայի կոտորածի ժամանակ և հետո։ բրիտանական մամուլը, քաղաքական և հասարակական գործիչներն այդ օրերին հանդես էին գալիս հակաթուրք., հայանպաստ հայտարարություններով։ 1912-ի առաջին Բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունը միայն անուղղակիորեն էր շոշափում Մեծ Բրիտանիայի շահերը։ Նրա համար ամենամեծ վտանգը կարոդ էր լինել Ռուսաստանի հաջողությունը արևմտյան Հայաստանում, որը կսպառնար անգլ. գաղութատիրական նկրտումներին Մերձ, և Միջին Արլ-ում։ Տերությունների միջև ստեղծված ուժերի հավասարակշռության պայմաններում Թուրքիայի ամբողջականության պահպանումը նրա արևելյան սահմաններում համապատասխանում էր Մեծ Բրիտանիայի շահերին։ Հենց այդ դիրքերից էր անգլ. կառավարությունը մոտենում այդ ժամանակ վերստին արծարծված հայկական բարենորոգումների հարցի քննարկմանը (տես Հայկական բարենորոգ ու մներ 1912-14)՝ ձգտելով այդ բանակցություններն առավելագույնս օգտագործել իր քաղաքական նպատակների համար։ 1914-ի Ռուս-թուրքական համաձայնագիրը հայկական բսփենորոգումների վերաբերյալ ամբողջությամբ չէր հակասում անգլ. արտաքին քաղաքականության նպատակային ուղղվածությանը։ բրիտանական կառավարությունը, որ իրեն իրավունք էր վերապահել միջամտել հայկական հարցին, եթե անմիջականորեն շոշափվեին անգլ. շահերը, գիտակցում էր, որ այդ սուր պայքարում ոչ Ռուսաստանին, ոչ էլ Գերմանիային չհաջողվեց գերակա ազդեցություն ստանալ Օսմանյան կայսրությունում։

Սկսված աոաջին համաշխարհային պատերազմի (1914-18) պայմաններում երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ արևմտահայերի զանգվածային տեղահանությանն ու ջարդերին (տես Մեծ եղեռն), այդ նույն ժամանակ Անգլիայի ու Ֆրանսիայի զինված ուժերը հաջողություններ էին կրում Կ. Պոլսի մատույցներում, այսպես կոչված, Դարդանելի օպերացիայի ժամանակ։ 1915-ի մայիսի 24-ին բրիտանական կառավարությունը Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարությունների հետ համատեղ հանդես եկավ հայտարարությամբ՝ Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության և կոտորածների կապակցությամբ։ 1915-16-ին անգլ. կառավարությունը հայկական ջարդերն օգտագործում էր բորբոքելու հանրային կարծիքը ինչպես իր, այնպես և չեզոք երկրներում՝ Եռյակ դաշինքի և. աոաջին հերթին, Գերմանիայի դեմ։ Այն ժամանակ, երբ 1916-ի փետր. Լոնդոնում, Ռուսաստանից գաղտնի, բանակցություններ էին գնում Արաբական հարցի և Թուրքիայի բաժանման շուրջ, ոուս. զորքերը գրավեցին էրզրումը։ Անգլ. և ֆրանս. կառավարությունները վերստին բանակցություններ սկսեցին ասիական Թուրքիայի բաժանման շուրջ՝ ոուս. քաղաքականության հաղթանակը թույլ չտալու և Մերձ. Արլ-ում ռուս, առաջխադացումը կանխելու մտադրությամբ։ Անգլո-ֆրանս. բանակցություններն ավարտվեցին Թուրքիայի տարածքի բաժանման վերաբերյալ 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրով։ բրիտանական կառավարության ղեկավարներն իրենց պաշտոն, թե անպաշտոն, հայտարարություններում կեղծավորաբար շարունակում էին պաշտպանել հայերին։ Դեռևս պատերազմի սկզբին լորդ Կրոմերը պառլամենտում հայտարարեց. թե «այս պատերազմի նպատակներից մեկը՝ թուրքական լծից Հայաս տանի ազատագրումն է»։ 1916-ի նոյեմբ. պրեմիեր մինիստր Ասքվիտը հանդիսավոր հայտարարեց, թե թուրք, տիրապետությանը վերջ կտրվի և հայ ժողովրդի համար կստեղծվի «ազատ երկիր»։ Բայց այն ժամանակ, երբ բանակցություններ էին գնում Մերձ. Արլ-ի թուրք, տարածքների, այդ թվում՝ Արմ Հայաստանի բաժանման շուրջ, Հայաստանի անկախության ու ինքնուրույնության մասին խոսք չկար։ Ավելին, անգլ. կառավարության արտակարգ լիազոր Մ. Սայքսը 1916-ի մարտի 12-ին Պհտերբուրգի անգլ. դեսպան Ջ. Բյուքենենին ուղարկած իր գրության մեջ հնարավոր չէր համարում հայկական պետության ստեղծումն ու արևմտյան Հայաստանի լիովին հանձնումը Ռուսաստանին։

1917-ի աշնանը, Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Կովկասյան ճակատի մերկացման պայմաններում, բրիտանական կառավարությունը փորձեց հայկական կամավոր, շարժումն օգտագործել Թուրքիայի դեմ (Կովկասում, հրանում և Միջագետքում)՝ այդ նպատակին հատկացնելով հատուկ ֆինանս, միջոցներ։ Իսկ անգլ. արտաքին քաղաքականության ղեկավարները շարունակում էին ի լուր աշխարհի հայտարարել, թե պաշտպանում են հայերին, որը պատերազմից հետո կունենա իր «ազգային պետական միավորը» (Դ. Լլոյդ Ջորջ), կիրականանա նրա «ազատության ու անկախության» ձգտումը (Ա. Բալֆուր)։

1918-ի Մուդրոսի զինադադարը նոր հարված եղավ հայերի համար, համաձայն որի արևմտյան Հայաստանը մնում էր թուրք, տիրապետության տակ։ Անգլ. կառավարության կարծիքով, զինադադարը պայմաններ պետք է ապահովեր Օսմանյան կայսրության վերջնական բաժանման համար։ Մինչև փաստաթղթի ստորագրումը բրիտանական կառավարությունը քննարկեց ապագա փաստաթղթի մեջ Հայաստանի տեղի, նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող տերության հարցը և այլն։ Ակնհայտ էր. որ Մեծ Բրիտանիան փորձում էր իր վրայից գցել արևմտյան Հայաստանի ապագա կազմակերպման պատասխանատվությունը։ Արդյունքը եղավ այն. որ զինադադարի 24-րդ հոդվածը նախատեսում էր հայկական 6 վիլայեթների գրա