Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գայնամոլություն, բոլոր ոչ թուրք ժողովուրդների թուրքացման կոչ անում։ Մտնելով պատերազմի մեջ՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը «Մեծ Թուրան» ստեղծելու հեռուն գնացող ծրագրեր ուներ։ Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը միացնել Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը, Պովոլժիեն։ Եվ այդ նպատակի իրականացման ճանապարհին նվաճողներին հարկ կլիներ ոչնչացնել նախ և առաջ հայ ժողովըրդին, որն ուներ ռուս, կողմնորոշում և հակադրվում էր պանթյուրքիստների զավթողական ծրագրերին։

Հայ ժողովրդի ոչնչացման ծրագրերը երիտթուրքերը սկսել էին մշակել տակավին մինչև համաշխարհային պատերազմը։ Եվ արդեն «Միություն և առաջադիմություն» կուսակցության 1911-ի Սալոնիկի համագումարի որոշումներում կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացման պահանջ կար։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի քաղաքական և ռազմական շրջանները հանգեցին կայսրության հայ բնակչության գլխովին ոչնչացման գաղափարին։ 1914-ի սկզբին տեղական իշխանություններին ուղարկվել է հայերի նկատմամբ գործադրվելիք միջոցառումների հատուկ հրահանգ։ Եվ հենց այն փաստը, որ հրահանգն ուղարկվել է մինչև պատերազմի սկիզբը, անհերքելիորեն վկայում է, որ հայերի ոչնչացումը ծրագրավորված քայլ էր և թելադրված չէր կոնկրետ պատերազմի իրադրությամբ։

1914-ի հոկտ. ներքին գործերի նախարար Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե», որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության կոտորածը։ Նրա կազմում ընդգրկվել են երիտթուրքական պարա գլուխներ Նագիմը, Բեհաէդդին Շաքիրը և Շյուքըին։ Հղանալով այդ հրեշավոր ոճիրը՝ երիտթուրքերի ղեկավարները համոզված էին. որ պատերազմը հարմար առիթ է դրա իրականացման համար։ Նագիմը ուղղակի հայտարարում էր, որ նման հարմար առիթ կարող է այլևս չներկայանալ, որ «մեծ տերությունների միջամտությունն ու թերթերի բողոքները որևէ հետևանք չեն ունենա, քանի որ նրանք կհայտնվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կլուծվի… Մեր գործողությունները պետք է ուղղվեն հայերի ոչնչացմանը այն հաշվով, որպեսզի նրանցից ոչ մեկը ողջ չմնա»։

Ձեռնարկելով հայ բնակչության բնաջնջումը՝ Թուրքիայի կառավարող շրջանները հետապնդում էին մի քանի նպատակ, վերացնել հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտությանը Թուրքիայի գործերին. թուրքերը կձերբազատվեին տնտեսական մրցակցությունից, և նրանց կանցներ հայերի ամբողջ ունեցվածքը, ուղի կհարթվեր դեպի Կովկասի զավթումը, դեպի «թուրանականության վեհ գաղափարի» իրականացումը։ «Երեքի գործադիր կոմիտեն» ստացավ մեծ լիազորություններ, զենք, դրամ։ Իշխանությունները սկսեցին կազմակերպել հատուկ ջոկատներ (տես «Թեշքիլաթը մահսուսե»)՝ հիմնականում բաղկացած բանտերից ազատված հանցագործներից ու այլ քրեական տարրերից, որոնք պետք է մասնակցեին հայերի զանգվածային ջարդերին։

Պատերազմի առաջին իսկ օրից Թուրքիայում սկիզբ առավ հակահայկական անզուսպ քարոզչություն։ Թուրքական ժողովրդին ներշնչվում էր այն միտքը, թե հայերը չեն ուզում ծառայել թուրք, բանակում, թե նրանք պատրաստ են համագործակցել թշնամու հետ։ Կեղծ լուրեր էին տարածվում հայ զինվորների զանգվածային դասալքության, հայերի ապստամբությունների մասին, որոնք սպառնում էին թուրք, բանակի թիկունքին։ Հայերի դեմ ուղղված այդ սանձարձակ ագգայնամոլական քարոզչությունը հատկապես ուժեղացավ Կովկասյան ճակատում թուրք, զորքերի առաջին լուրջ պարտություններից հետո։ 1915-ի փետր. ռազմական նախարար Էնվերը հրաման տվեց թուրք, բանա կում ծառայող հայ զինվորների ոչընչացման մասին (պատերազմի սկզբին թուրք, բանակ էր զորակոչվել 18-45 տարեկան մոտ 60 հազար հայ, այսինքն՝ բնակչության առավել մարտունակ մասը)։ Այդ հրամանն ի կատար ածվեց անօրինակ դաժանությամբ։ Շուտով հարված ստացավ նաև հայ մտավորականությունը։ Ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կ. Պոլսում ձերբակալվեցին և Անատոլիայի խորքերն աքսորվեցին մոտ 800 հոգի՝ գրողներ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ, հոգևորականներ, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ։ Ձերբակալվածներին առանց դատ ու դատաստանի քշում էին աքսոր, նրանց մի մասը զոհվեց աքսորի ճանապարհին, մյուսը՝ տեղ հասնելուն պես։ Ցեղասպանության զոհ դարձան գրողներ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը. Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, Ռուբեն Սևակը, Աըտաշես Հարությունյանը, Թլկատինցին, Երուխանը, Տիգրան Ձյոկյուրյանը, Սմբատ Բյուրատը, հրապարակախոսներ ու խմբագիրներ Նագարեթ Տաղավարյանը, Տիրան Քելեկյանը, Գագիկ Օգանյանը և ուրիշներ։ Աքսորյալների մեջ էր նաև հայ մեծ երգահան Կոմիտասը, որը, չդիմանալով հոգեկան ծանր ապրումներին, խելագարվեց. շնորհիվ ազդեցիկ միջամտության նա վերադարձվեց Կ. Պոլիս՝ հոգեբուժարան, իսկ ապա Փարիզ, որտեղ և վախճանվեց։ 1915-ի հունիսին Կ. Պոլսի հրապարակներից մեկում կախաղան բարձրացվեցին հնչակյան կուսակցության անդամ 20 նշանավոր մտավորականներ։ Կ. Պոլսի հայ մտավորականության ոչնչացմամբ թուրք իշխանությունները փաստորեն գլխատեղին Թուրքիայի հայ բնակչությունը։ 1Ց15-ի մայիս-հունիսին սկսվեց արևմտյան Հայաստանի (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի. Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգներ). Կիլիկիայի, արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու կոտորածը։ Հայ բնակչության տեղահանությունն արդեն հետապնդում էր նրա ոչնչացման նպատակ։ Թուրքիայում ԱՄՆ-ի դերպան Հ.