Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ցեղասպանությունը որակվեց որպես ծանրագույն հանցագործություն մարդկության դեմ։

Ցեղասպանության մասին իրավական փաստաթղթերի հիմքում դրվեցին Նյուրնբերգի միջազգային զինվորական ատյանի մշակած հիմնական սկզբունքները (տես Միջազգային զինվորական ատյանի կանոնադրություն 1945)։ Հետագայում ՄԱԿ-ը ցեղասպանության վերաբերյալ ընդունեց մի շարք որոշումներ, որոնցից հիմնականներն են Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան (1948) և Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրաոման մասին կոնվենցիան, որն ընդունվեց 1968ին (տես Միավորված ազգերի կազմակերպությունը և ցեղասպանության հիմնախնդիրը)։

1989-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց ցեղասպանության մասին օրենք, որով արևմտյան Հայաստանում և Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտվեց որպես մարդկության դեմ ուղղված ոճրագործություն։ Գերագույն խորհուրդը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ խնդրելով ընդունել Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշում։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990ի օգոստ. 23-ին ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

Գրականություն

Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժող., Մ. Գ. Ներսիսյանի խմբ., Ե., 1991։ Հուշամատյան Մեծ եղեոնի 1915-1965, Բեյրութ, 1965։ Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի, աոաջաբանը, թրգմ. և ծնթգր. U. Հ. Փափազյանի, Ե.. 1988։ Անտոնյան Ս., Մեծ ոճիրը, Ե., 1990։ Սահակյան Դ. Գ , Ցեղասպանության պատմությունից, Ե., 1990։ 1915թ. Հայոց ցեղասպանությունը. Պատմության և պատմագրության հարցեր, հոդ. ժող., Ե„ 1995։ Հայոց 19151916թբ. ցեղասպանությունը. Մատենագիտություն, ե,, 1995։ Барби А., В стране ужаса. Мучен։ща Армения, пер. с франц., Tujvuic, 1919; Саркисян Е К., Экспансионистская политика Османской империи в Закавказье накануне и в гады первой мировой войны, £, 1962։ Кира к ос ян Дж. С., Западная Армения в годы первой мировой войны, Е, 1971; Германские источники о геноциде армян. Период первой мировой воины, псд рцд. С С. Срапаняна, т. I, Е, 1991; Русские источники о геноциде армян в османской империи 1915-1916 годы (Сб. док. и мат.), вып. I, Е, 1995. Toynbee A, Armenian Atrocities։ The Murder of a Nation, L, 1915; Նույնի, The Murderous Tyranny of the Turks, N. Y, 1975; Lepsius J., BenchI Ober die Lege des Armenischen Volkes in der TUrkei, Potsdam, 1916; Gibbons H A. The Blackest Page of Modern History։ Events in Armenia in 1915. The Fads and Responsibilities, N. Y„ 1916; Bryce J, The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915-16, Beirut, 1972; Morgenthau H, Ambassador Morgenthau՝s Story., N. Y, 1975; Tern on Y, Les ArmAniens։ Histoire d՝un Genocide, N. Y., 1981։ A Crime, of Silence the Armenian Genocide։ Permanent Peoples Tribunal, ed. by G. Libaridian, L., 1985; The Armenian Genocide in Perspedive, ed. by R. Hovannisian, New Brunswick, 1986։ Davis L, The Slaughterhouse Province։ An American Diplomat՝s Report on the Armenian Genocide of 1915-1917, N. Y, 1989.

ՄԵ5 ԵՂԵՌՆԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ԱՐՎԵՍՏՈՒՄ։ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջաններում թուրք, իշխանությունների կազմակերպած հայերի ցեղասպանությունը, դրա հետ կապված միջազգային իրադարձությունները, հայ ժողովրդի ագգ-ազատագրական պայքարի բռնկումները, աշխարհով մեկ սփռված ողջ մնացած հայերի ճակատագիրը, ժողովրդի համառությունն ու կենսահաստատությունը, որը կարողացավ վերածնվել ու նոր կյանքի լծվել, այս բոլոր երևույթները կազմում են հայ ժողովրդի հասարակական զարգացման մեջ մի ամբողջ շերտ, որը հաստատորեն ամրացել է նրա պատմական հիշողության մեջ։ Այս ամենը դարձել է մտորումների. խոր ապրումների առարկա և գտել է իր արտահայտությունը հայ արվեստում (կերպարվեստ և մոնումենտալ արվեստ, երաժշտություն, թատրոն և կինո)։ Հայ արվեստն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ձգտել է իմաստավորել կատարվածը, պատասխանել ժողովրդին հուզող հարցերին, օգնել նրան հաղթահարելու ողբերգությունը և հասնելու ինքնահաստատման։ Պայմանավորված լինելով պատմական իրադրությամբ, հաս-քաղաքական բնույթի գործոններով՝ հայ արվեստը ազգ-ազատագրական պայքարի, եղեռնի թեման գեղարվեստորեն կերտելու ու իմաստավորելու խնդրում ունեցել է վերելք և անկում, հաջողություններ և որոնումներ, սակայն միշտ հավատարիմ է մնացել իսկական արվեստի մարդասիրական սկզբունքներին։ Կերպաիվեստ։ հայկական ջարդերը կերպավորած առաջին հայ նկարիչ ներից էր Հարություն Շամշինյանը (1856-1914)։ Անդրանիկ աշխատանքը «1897 թվականը Թուրքիայում» մատիտանկարն է, որտեղ պատկերել է հայկական գյուղում հայերին սրի քաշող թուրք ասկյարներին։ 1905-06-ի հայթաթարական ընդհարումների ժամանակ հայերի նկատմամբ կատարված բռնություններն ու անմարդկային բարբարոսություններն են արտացոլված «Հայկական կոտորածը» և «Գիշատիչները» նկարներում։ Առաջինում պատկերված է թաթար-թուրքերի դատաստանն անզեն հայ գեղջկուհիների նկատմամբ, երկրորդում՝ հայերի դիակները հոշոտոդ գիշակեր անգղները։

Հայ Ժողովրդի ողբերգությանն արձագանքած առաջին նկարիչներից էր նաև Վարդգես Սուրենյանցը (1860 , որի արվեստում հատկապես ցնցող մարմնավորում են ստացել սուլթան Աբդուլ Համիդի 1895-96-ին կազմակերպած հայկական կոտորածները։ Հայ ժողովրդի մարտիրոսության վավերագրեր են 1915-ին կատարված հայ գաղթականների մատիտանկար և ջրաներկ պատկերները։

96-ի համիդյան ջարդերը մեծ հուզմունք են պատճաոել նաև աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն (1817-1900), որի խռովահույզ հոգու պոռթկումները դրսևորում