Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տնավեր ու գաղթական դարձած հայրենակիցների վիճակը գեղարվեստորեն մարմնավորել է նաև գծանկարիչ Վանո Խոջաբեկյանը (1875 ։ 1919-ին Թիֆլիսից գալով Երհվան՝ նա ականատես է եղել արևմտահայ փախստականների թշվառ վիճակին և այդ թեմայով ստեղծել «Որբանոցը դպրոցի շենքում», «Գաղթը», «Հացի հերթը», «Ջրի հերթ աղբյուրի մոտ», «Գաղթականները», «Գաղթականների պարը Երևանում» նկարները։ Ծնողազուրկ երեխաների դառը վիճակին անդրադարձել է նաև գեղանկարիչ Սարգիս Երկանյանը (1870-1950)։ Թուրքիայի քաղաքականությունը մերկացնող և Մեծ եղեռնին վերաբերող նկարներ է ստեղծել նաև Միքայել Խ ո ւ ն ո ւ ն ց ը (1883-1931)։ 1915-ին Թիֆլիսում, «Միշել» կեղծանունով նա հրատարակել է Գերմանիայի, ԱվստրոՀունգարիայի, Թուրքիայի դեմ ուղղված մի շարք երգիծանկար բացիկներ, «Տարազ» հանդեսում 1915-ին հրատարակվել են նրա «Հրատապ ափսոսանք հայաստանցիներին», իսկ 1916ին՝ «1915» խորագիրը կրող նկարների վերատպությունները։ Այղ երկերը, ինչպես և 1917-ին Թիֆլիսում լույս տեսած «Գաղթականական ալբոմ» ("Альбом армян беженцев") գրքի կազմը գարդարող պատկերը, համակված են պաթետիկ շնչով։ Ցավից ու մղձավանջից ազատվելու, հույսի ու նոր կյանքի սկիզբը նկարիչն ավետում է «Վերածնված հայուհին» պատկերում։

Հետապնդվող փախստականների, բազմահազար հայ գաղթականների, անապատները քշվող տարագրյալների կարավաններում հյուծված ու մահացող հայերին ներկայացնող նկարների բազմության մեջ ուշագրավ են Թեողոր Աքսենտովիչի (1859-1938) «Հայ գաղթականները Լեհաստանում» մեծածավալ կտավը (վրձնված է Գենետիկի Մխիթարյանների պատկերասրահի համար) և Իվան (Հովհաննես) Խ ու ն ու ն ց ի հայ գաղթականներին պատկերող նկարաշարը (պահպանման վայրն անհայտ է)։

Համագգ. ծանր կացության և կամավորական շարժման արտահայտությունը տեսանելի է նաև նույն շրջանի հայկական արձանագործության մեջ։

Ռուս, զենքի հաղթանակի հետ կապված հայության հույսի դրսևորումն ենք տեսնում Անդրեաս Տ ե ր Մարուքյանի (1871-1919) «Ռուսական հզոր արծիվը հովանի Մասիսի աղավնուն» (1915) քանդակում։ Թշվառության անդունդը նետված փախստական հայերն են մարմնավորված արվեստագետի համեմատաբար ավելի հայտնի «Հայ գեղջուկը» և «Հայ գեղջկուհին» կիսանդրիներում։ Սարսափահար ընթացող հալածական հայեր են կերպավորված Հակոբ Գ յ ո ւ ր ջ յ ա ն ի (1881-1948) «Փախուստ» խորագիրը կրող քանդակախմբում՝ ի դեմս իր երկու փոքրիկների հետ թուրքերից փախչող հայ կնոջ։ Հիշարժան է նաև Գյռւրջյանի 1916-ին քանղակած Անդրանիկ զորավարի դիմաքանդակը։ Աշխարհով մեկ սփռված, օտար ափերում հանգրվանած, մահից մազապուրծ, աղքատության ու թշվառության եզրին կանգնած հայ գաղթականության ծանր կացությունն է արտահայտված էդգար Շ ա հ ի ն ի (1873-1947) մի շարք աշխատանքներում։ Ուշագրավ է «օերունի հայի դիմանկար» գրաֆիկ աշխատանքը։ Զարհուրելի սպանդի և ավերի մատնված հայրենիքի կորուստը նկարչին դարձրել է մելամաղձոտ, որն իր դրսևորումն է ստացել նույնիսկ նրա այն աշխատանքներում, որոնք, թվում է ոչ մի կապ չունեն հայ իրականության հետ։

Արևմտահայության ողբերգության և հայկական կամավոր, շարժման թեման է արտացոլված Կարապետ (Շառլ) Ադ ա մ յ ա ն ի (1872-1947) առանձին գործերում։ «Քանդված օջախ» վերնագրված պատկերներում հարազատ տան ավերակների առաջ ներկայացված է ամուսնուն կորցրած հայուհին երեք դեռատի զավակների հետ։ Վերջին անգամ, սեփական օջախն այցի եկած այդ անտունիների կացությունն անսահման ողբերգական է, ապագան՝ անորոշ։ Բազմահազար այդպիսի տնավեր հայ կանանց ու մանուկների ոտնակոխ եղած սրբություննեի և արնաներկ հայրենիքի վրեժն առնելու ցասումով գրոհի ելած հայորդիներին է պատկերում 1917-ի հունվ. 10-ի «Արձագանք Փարիզի» երկշաբաթաթերթի շապիկին վերարտադրված Ադամյանի նկարներից մեկը։

Կայզերական Գերմանիայի և նրա դաշնակից երիտթուրքերի կառավարության ռազմամոլ քաղաքականությունը ստեղծագործության նյութ է տվել Աբել Մինասյանին (1880-*)։ Նրա երգիծանկարներից մեկում Վիլհելմ կայսրն է՝ նստած երկրագնդի վրա, որի տակ ճխլվում է ֆեսավոր ճիվաղի տեսքով Թուրքիայի անձնավորումը։ Մյուս ձեռքով Վիլհելմը քաշում է իր տարօրինակ կառքին լծված սպայի անձը։ Այս ստեղծագործության մեջ սպանիչ ծաղրի է ենթարկված Վիլհելմ կայսրի և նրա դաշնակցի անփառունակ ռազմական արշավանքը։ Ուշագրավ է նաև «Եվրոպա պատվո խաչը կմատուցանե թուրքին» երգիծանկարը, որը ներկայացնում է ֆեսավոր թուրքին համբուրող, Եվրոպան անձնավորող տգեղ մի կապիկի։ Նկարի խորքում երևում են բազմահազար հայերի դիակներն ու եկեղեցիների խաչապսակ գմբեթները։

Գրեթե նույն ժամանակ են ստեղծված Հրանտ Ա լ յ ա ն ա ք ի (18801938) «Փախուստը։ Հայկական կոտորածներ» վերնագրված երկու գծանկարները։ Ա. Ահարոնյանի և Վ. Փափազյանի գրակ. երկերից ներշնչվելով՝ Ալյանաքը հայոց տառապանքը ներկայնցնող մի շարք էսքիզներ է արել («Վրեժի կաթը», «Տունին պատիվը», «Երկիրեն նամակ», «Կույր աշուղը»)։ «Հայկական ազատամարտը» և «Դեպի ազատություն» խորագիրը կրող պատկերները (պահպանման վայրն անհայտ է) հրատարակվել են փոստային բացիկների ձևով։ Հայ հասարակական շրջաններում մեծ ճանաչում է ստացել նաև «Վերածնունդը» պատկերը։

Մեծ եղեռնին հաջորդող տարիներին հայոց զանգվածային սպանդի ողջ ահավորությունը գիտակցող մտավորականության և ժողովրդի լայն շրջաններում ուժեղանում են վրեժի տրամադրությունները, որի դրսևորումը տեսնում ենք ինչպես Հ. Ալյանաքի, այնպես էլ այլ արվեստագետների երկերում։ Ուշագրավ է Երվանդ Գասպ ա ր յ ա ն ի (1899-1931) «Վրեժխընղիրները» («Աբաշի մի գլուխ») նկարը։ Այն պատկերում է տառապած, բայց