Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առնական ու ազնիվ մի մարդու, որի հայացքում ընթերցվում է հարազատների և սեփական ժողովրդի արյան դիմաց վրեժխնդիր լինելու ցանկությունը։ Հայ որբության թեման իր արտացոլումն է գտել Ա. Պագալյանի (1878-1959) առանձին նկարներում։ Եղեռնը մեծ ազդեցություն է թողել ծովանկարիչ Վարդան Մ ա խ ո խ յ ա ն ի (1869-1937) ստեղծագործության վրա։ Ֆրանս, արվեստաբանները նկատել են, որ այդ ողբերգության հետևանքով նկարչին ավելի հոգեհարազատ են դարձել տրտմաշուք կամ ահալի ծովային տեսարանները։ Հայոց համազգ. վիշտը անձնապես ապրած, հարազատներին կորցրած, ծննդավայր Տրապիզոնից ընդմիշտ զրկված և Ֆրանսիայում հաստատված արվեստագետի հոգեկան խռովքը թեև ուղղակիորեն չի արտահայտվել թեմատիկ կտավներում, այնուհանդերձ դրսևորվել է նրա տխրատեսիլ կամ փոթորկահույզ ծովանկարներում։

Հայ որբերին և գաղթականներին նկարած մոռացված նկարիչներից է Հրաչյա Գ ու ռ ու գ յ ա ն ը (1893-՞)։ Թուրքական գեհենից ազատված հայ որբուկների պատկերներից մեզ են հասել միայն «Կիրակի» և «Եղբորմես նամակ» մատիտանկարները, որոնք ասես ներկայացնում են Կորֆու կղզու որբանոցներում մեծացող բազմաթիվ հայ մանուկների առօրյան։

Մեծ եղեռնի թեման իր հետևողական և արտակարգ գեղարվեստական մարմնավորումն է ստացել Մելքոն ՔԵպապճյանի (1880-1949) արվեստում։

Հայկ. ջարդերի և հայրենիքի կորստյան թեմաներով բազում պատկերներ է վրձնել ֆրանսահայ գեղանկարիչ Զարեհ Մ ու թ ա ֆ յ ա ն ը (1907-1980)։ Ուշագրավ են «Ջարդից փրկվածները» (1939), «Ջարդ» (196465), «Ողջ մնացած հայուհին» (1965) և այլն։ Հայ ժողովրդի ցավի ու ողբի թեմաները որոշ արտացոլում են գտել փարիգաբնակ նկարիչ ժան (Հովհաննես) Ե ր ի ց յ ա ն ի (1887-*) կտավներում։ 1915-ին արևմտահայության բռնի տեղահանման ժամանակ հայ կանանց ու աղջիկների հափշտակման հազարա վոր դեպքերն են հավանորեն ներշնչել նկարչին՝ ստեղծելու «Գեղուհին» պատկերը։ Արվեստագետը պատկերել է նկուղ նետված մի մերկ կնոջ, որը ճակատագրին համակերպված սպասում է իր վախճանին։ Այդ անմեղ էակը կարեկցանք է առաջացնում իր ողբերգական ճակատագրով և ընդվզում՝ նրա նկատմամբ գործված բռնության դեմ։

Ազգ. ողբերգության և մաքառումի արտահայտությունը հայ արվեստագետների ժառանգության մեջ հետազոտելիս հարկ է հիշատակել նաև անվանի գրող և նկարիչ Զապել Պ ո յ ա ճ յ ա ն ի (1872-1957) ստեղծագործությունները, որոնցից հատկապես ուշագրավ է զորավար Անդրանիկի դիմանկարը։ 1929-ին Լոնդոնում նկարչի անհատ, ցուցահանդեսում ներկայացված այդ երկը գրավել է հայկական և անգլ. մամուլի ուշադրությունը, բայց, դըժբախտաբար, այժմ նկարի պահպանման վայրն անհայտ է։

Անդրանիկ զորավարի կերպարն իր մարմնավորումն է ստացել նաև ժամանակի արձանագործության մեջ։ Փարիզի Պեր Լաշեզ գերեգմանատանը տեղադրվելիք Անդրանիկ զորավարի մահարձանի համար լավագույն նախագծի 1930-ական թթ. հայտարարված մրցույթին բազմաթիվ այլ արվեստագետների թվում մասնակցել են ճարտարապետներ Վ. է լ մ ա յ ա ն ն ու Ռ. Մաշկովսկին, որոնց ներկայացրած աշխատանքն առանձնանում էր ճարտ. և պլաստիկական լուծումների նուրբ ներդաշնակությամբ։ Աակայն երկրորդ աշխարհամարտը հետաձգել է զորավարի մահարձանի տեղադրումը։ Միայն պատերազմի ավարտից հետո, 1945-ին է դրվել Անդրանիկի մահարձանը, որի հեղինակն է քանդակագործ Լևոն Մուրադովը (1893-՞); Մեծ հայդուկապետի այս ձիարձանն առանց ավելորդ էպիկականության ներկայացնում է ժողովրդի ծոցից ելած, համազգ. սիրո արժանացած հերոսին՝ առավել քան համապատասխանելով նրա նկարագրին, անմիջականությանն ու խիզախությանը։ Մեծ եղեոնի թեմայով է Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում ստեղծագործել նաև նկարիչ Հարություն (Արիել) Ա ճ եմ յ ա ն ը (1906-1966)։ Մինչև 1939-ը նա նկարել է «Ջարդեն» պատկերը, որի ոչ պահպանման վայրը և ոչ էլ նկարագրությունն է հայտնի։

Ապրիլյան եղեոնի թեման միանգամայն բացառիկ տեղ է գրավում դեռևս 1918- ին Կ. Պոլսից հեռացած և ողջ կյանքում Իտալիայում ապրած նկարիչ ժիրայր Օրագյանի (Ջերարդո) (19011962) արվեստում։ Ողջ կյանքը կարիքի և օտարության մեջ անցկացրած արվեստագետը շատ խորն է ապրել սեփական ժողովրդի մարտիրոսությունը և իր կտավներում բազմիցս անդրադարձել է եղեռնի ու տարագրության թեմաներին։

Ազգ. ճակատագրին վերաբերող ուշագրավ գեղանկարչական ստեղծագործություններ են հանդիպում 1950ական թթ. հրապարակված առանձին գրքերի ձևավորումներում։ Այս իմաստով հիշարժան է լիբանանաբնակ նկարիչ Տիրան Ա ճ ե մ յ ա ն ի (Տիրան) (1902-1991) «Ուրֆայի հերոսամարտը, 1915, սեպտեմբեր 29» պատկերը, որը վերարտադրված է Ա. Սահակյանի «Դյուցազնական Ուրֆան և իր հայորդիները» (Բեյրութ, 1955) գրքում։

Հայոց մարտիրոսությունը և ազատագրական պայքարը ներշնչել են լիբանանահայ Վագգեն Թ ո ւ թ ո ւ ն ճ յ ա ն ի ն՝ ստեղծելու մի շարք կարևոր նկարներ։ Նա հեղինակ է Մ. Կյորկիզյանի «Վասպուրականի հերոսամարտը» (Բեյրութ, 1965) գրքի կազմի և «Հուշա-