Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Առաջինը Ե. Թադևոսյանի «Կոմիտաս» (1935) մեծածավալ կտավն է։ Կուռ ու ամբողջական կոմպոզիցիոն լուծմամբ, անչափ թարմ ու համարձակ վրձնված այս պատկերը մեծ երգահանի գեղարվեստական կերպավորման փայլուն օրինակ է։

Երփնագրում կոմիտասյան թեմային բազմիցս դիմած նկարիչներից է Ս. Մուրադյանը (ծ. 1927)։ Առաջին աշխատանքը «Վերջին գիշեր. Կոմիտաս» թեմատիկ պատկերն է։ Ուշագրավ են «Կոմիտաս. 1915 թվական-ապրիլ» (1965) և «Անտունի» (1969) կտավները, որոնցում կատարման ոճը, արտահայտչամիջոցներն ու ձևերը փոխպայմանավորված են հոգևոր կերպարի ինքնատիպ մեկնումով, ներքին բովանդակության առավել բացահայտման ձգտումով։

Կոմիտասին բազմիցս կերպավորած նկարիչներից է եղվարդ Ա ր ծ ր ո ւ ն յ ա ն ը (ծ. 1929)։ Արծաթափայլ կապտամոխրագույնների նուրբ թույրային անցումներով վրձնված «Մրգահավաքը. Կոմիտաս» (1948) և «Կոմիտաս. խոհեր» (1986) պատկերները, դիպուկ գտնված գունային և հորինվածքային պարզ ու անվրդով լուծումների շնորհիվ, օժտված են խոր ողբերգական հնչեղությամբ։

Կոմիտասյան թեման արծարծվել է նաև ԵրվանդՔ ո չ ա ր ի (1899-1979), Սեյրան Խաթլամաջյանի (19371994), Ռեգինա Ղագարյանի(ծ. 1915), Ս. Մանգասարյանի(ծ. 1917) , Հովհաննես Զարդարյանի (ծ. 1918) և այլ արվեստագետների երփնագիր ստեղծագործություններում։ Այն իր վառ արտացոլումն է գտել նաև արձանագործության բնագավառում։ Բազմաթիվ դիմաքանդակների, հաստոցային և մոնումենտալ բոլորաքանդակների հեղինակ է Արա Հ ա րությունյանը(ծ. 1928)։ Ուշագրավ են երգահանի գերեզմանին դրված արձանը (1954, 1955, բրոնզ), մարմարակերտ (1954) և երկու բրոնզաձույլ (1969,1972) դիմաքանդակները. «Կոմիտաս» մենաֆիգուր հաստոցային հորինվածքը (1972, բրոնզ)։ Տարիների ընթացքում կերպարային, կոմպոզիցիոն և ծավալապլաստիկ լուծումների որոնումների արդյունքը քանդակագործն ամբողջացրել է Կոմիտասի հուշարձանում (1988, բրոնզ, գրանիտ, Երևան)։ Կոմիտասին կերպավորած հայ քանդակագործներից են նաև Ե. Քոչարը, Ս. Թ ա ր յ ա ն ը (18991945), Սուրեն Ստեփանյանը (1895-1971), Լևոն Թոքմաջյանը (ծ.1937), Հովսեփ Պապիկյանը(ծ. 1947), Արտո Չաքմաքչյանը (ծ. 1936) և ուրիշներ։

Մեծ երգահանի կերպարն են արտացոլել նաև Մարտիրոս Ս ա ր յ ա ն ը (1880-1972), Գրիգոր Խանջյանը (ծ. 1926), Հրաչյա Ռ ո ւ խ կ յ ա ն ը (ծ. 1915), Միհրան Ս ո ս ո յ ա ն ը (19281992), Վահրամ Խ ա չ ի կ յ ա ն ը (ծ. 1923), Հենրիկ Մ ա մ յ ա ն ը (ծ. 1934) և այլ արվեստագետներ իրենց գրաֆիկ, ստեղծագործություններում։ Այդ շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի Գ. Խանջյանի կատարած նկարազարդումները (1963-65, ԽՍՀՄ պետական մրց., 1969)։ Անչափ սուղ, երբեմն ժլատ միջոցներով, հմուտ օգտագործելով սևի և սպիտակի համադրման ու ներդաշնակման հարուստ հնարավորությունները և հարազատ մնալով պոեմի ոգուն՝ նկարիչը ներկայացրել է ողջ ժողովրդի ողբերգությունը։ Հետաքրքիր են նաև Գ. Խանջյանի վրձնած «1915, ապրիլ» (1965) և «Հայ ժողովրդի պատմության տարեթվերը» շարքից «1915 թիվ» գրաֆիկ, թերթերը։

Մեծ եղեռնի թեմային նկարիչն անդրադարձել է նաև «24 ապրիլի 1915 թիվ» երփնագիր կտավում։

Իր ժողովրդի պատմության եղերական էջերին բազմիցս է դիմել Մկրտիչ Սեդրակյանը(ծ. 1922)։ Կործանման եզրին կանգնած հարազատ ժողովրդի ողբերգության մի դրվագ է ներկայացված «1915 թիվ» (1960) բազմաֆիգուր պատկերում։ Նույն թեմային են առնչվում նաև «Անեծք, 1915թ.» և «Փախուստ» (երկուսն Էլ՝ 1971), «Արյունոտ անապատը» (1988) կտավները։