Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դեյր էզ Զորի անապատները քշված, զանգվածաբար կոտորված հազարավոր հայ նահատակների հիշատակին է նվիրված Մինաս Ա վ ե տ ի ս յ ա ն ի (1928-1975) «Տեր-Զորի ճանապարհին» (1964) և «ճանապարհ։ Ծնողներիս հուշերը» (1965-67) կտնավները (այս, ինչպես և «Գաղթ» (1965-67) պատկերներն այրվել են 1972-ին)։ Անսահման ողբերգությամբ է հագեցված թանձր կապույտների, մոխրագույնների սառը թույրերով վրձնված «ճանապարհ։ Ծնողներիս հուշերը» նկարը։ Լուսնի շողերով լուսավորված. գիշերային մահասարսուռ լռությամբ պարուրված տեսարանը ներկայացնում է հայ գաղթականի դառը հուշերը։

Մեծ եղեռնի, ինչպես նաև հայկական կամավորական շարժմանն ու ինքնապաշտպանության թեմաներով վրձնած բազմաթիվ կտավների հեղինակ է Զուլում Գրիգորյանը(ծ. 1932)։ Ուշագրավ են նրա «Մղձավանջային օրեր» (1957), «Զեյթունցիներ, 1862» (1961), «Մուսալեո», «Վանի ինքնապաշտպանությունը» (երկուսն էլ 1968-69). «Տեսիլք», «Արդարադատություն» (1982) կտավները։ Վերջինիս մեջ պատկերված եղեոնի մղձավանջը տեսած, մանկությունից զրկված, Դեյր Էգ Զորի անապատները հասած հայ որբուկն, ասես բողոքի ձայնն է ընդդեմ «ար դարադատության», որպես մի «ձայն բարբառո հանապատի»։ Կտավի ողջ տարածության կենտրոնում միայնակ որբուկի պատկերումը և սպիտակների ճնշող գերակշռությունը էլ ավելի են շեշտում նկարչի մտահղացումն ու ստեղծագործության տխուր ու թախծոտ տրամադրությունը։

Հիշարժան են նաև գեղանկարիչ Վարդգհս Ստեփանյանի(ծ. 1918) «Վասպուրական-1914-15 թթ.» (1955), «Վասպուրականի ինքնապաշտպանություն 1915 թիվ։ Նվիրվում է ծնողներիս հիշատակին» (1965), «Մայր Վասպուրական» (1970), «Հարատևություն. Անդրանիկ» (1990) հորինվածքային պատկերները։

Հայ ժողովրդի ինքնապաշտպանությանն ու ազատագրական պայքարին նվիրված ուշագրավ ստեղծագործություններ են Ս. Մուրադյանի «Սարդարապատի հերոսամարտը» (եռապատկեր, 1977) և է. Արծրունյանի «Հավատք դարերի» (1989) կտավները։

Մեծ եղեռնի թեմային անդրադարձել են նաև նկարիչներ Պետրոս Մ ա լ յ ա ն ը (ծ. 1927), Գևորգ Մ ն ա ց ա կ ա ն յ ա ն ը (ծ. 1923), Արմինե Կալ ե ն ց ը (ծ. 1920), Ալեքսանդր Գ ր ի գ ո ր յ ա ն ը (ծ. 1927), Գրիգոր Ա ղ ա ս յ ա ն ը (ծ. 1926), Պարուհի Թ ե փ ե լ ի կ յ ա ն ը (ծ. 1925), Արամ Ավետիս յ ա ն ը (ծ. 1925) և ուրիշներ։

Քանդակագործական ստեղծագործությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են հայ ժողովրդի ցեղասպանությանս ու բռնի գաղթին, վերաբերում են 1950-ական թթ ։ Հետաքրքիր են Արարատ Հովսեփյանի (ծ. 1928) կերտած «Որբուկը - 1915 թիվ» քանդակները։ Որբության թեման ողբերգական, խոր հնչեղության է հասել Արա Շ ի ր ա զ ի (ծ. 1941) արվեստում։ Հատկապես ուշագրավ է «Որբեր» (1985, բրոնզ) հաստոցային քանդակը։ Հայ ժողովդի աղետալի վիճակի արտահայտությունն է «Անտունի» (1969, թուջ) միաֆիգուր բոլորաքանդակը. հեղինակը ազգային արձանագործության հարուստ ավանդույթների ու ժամանակի պահանջներից բխող նոր լուծումների նուրբ ներդաշնակմամբ ստեղծել է դրամատիկ մի ստեղծագործություն։ Արա Շիրազի «Ֆիդայի» (1976, երանգավորված գիպս) քանդակում արտացոլվել է նաև հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի թեման։ Նույն թեմային է անդրադարձել Միքայել Ն ա զ ա ր յ ա ն ը (ծ. 1956) «Ֆիդայիներ» (1988, բրոնզ, բազալտ) հաստոցային թեմատիկ քանդակում։ Ազգ-ազատագրական պայքարին են նվիրված նաև Գրիգոր Բաղումյանի(ծ. 1947) «Կամավոր» (1978, մարմար), «Հրաժեշտ» (1983, մարմար), Գասպար Ղ ա ր ի բ յ ա ն ի (ծ. 1950) «Անմահություն» (1987, մարմար), «Ոանչպարների կանչը» (1989, մարմար), Գարեգին Դ ա վ թ յ ան ի (ծ. 1955) «Երեք ֆիդայի» (1984,բրոնզ) հաստոցային քանդակները: Հե-