Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներ՝ U. Թարխանյան, Ս. Քալ ա շ յ ա ն)։ Բազալտով սալարկված հրապարակում կառուցվել է անսամբլ, որի տարածական հորինվածքի գերիշխող ծավալներն են Հիշատակի դահլիճը և Վերածննղի կոթողը։ Հուշարձանի լուծումը պարզ է և արտահայտիչ։ Հիշատակի դահլիճը բազալտե տասներկու թեքադիր մույթերով պարփակված տարածություն է. կենտրոնում՝ Հավերժական կրակը։ Մույթերը ստորին մասերով միմյանց են մերձենում սանդուղքներով, որոնք բոլոր կողմից իջնում են դահլիճ, ուր Հավերժական կրակին խոնարհված «վշտագին» մույթերի շրջապատը մեծապես համակում է հուզական ներգործությամբ։ Հիշատակի դահլիճին հակադրված է Հայաստանի վերածնունդը խորհրդանշող վերսլաց (40 մ) և սրածայր բրգատիպ կոթողը։ Համալիրի մոտ կանգնեցվել է ոչ մեծ խաչքար (քանդակագործ՝ Ս. Հ ա կ ո բ յ ա ն)՝ ի հիշատակ 1988-ին Սումգայիթում կազմակերպված հայերի ցեղասպանության զոհերի։ Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի, հայոց ցեղասպանությունը մարմնավորած կենտրոնական հուշարձանը. հետագայում կանգնեցված այսանուն հուշարձանների գեղարվեստական մակարդակը պայմանավորվել է Ծիծեռնակաբերդի և էջմիածնի հուշակոթողների բարձրարվեստ կատարելությամբ։ Ընղհանուր առմամբ դրանք կերտվել են զուսպ և խստաշունչ ձևերով, դիպուկ ընտրված արտահայտչամիջոցներով։ Երևանում կառուցվել է հուշարձանների մի շարք։ Փոքր մասշտաբով և լակոնիկ ոճով է Գաջագործների փողոցում կառուցված հուշարձանը (1965, ճարտ. Ռ. Իսրայելյան, քանդակագործ Ա. Հարությունյան), որը հորինվածքով ներդաշնակում է հուշակոթողն ու աղբյուր-ցայտադբյուրի ուղղանկյուն բազալտե ծավալը։ Հուշարձանի գեղարվեստորեն շեշտված տարրերը խորհրդանշում են կյանքի վերածնունդը։

Նոր Սեբաստիա թաղամասի բնակիչները, որոնք հիմնականում արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքից գաղթած հայերի սերունդներն են. կառուցել են 1915-ին նահատակված սեբաստացիներին նվիրված հուշարձան (1970, ճարտ. Ռ. Իսրայելյան), որի տուֆակերտ հորինվածքում՝ ուղղանկյուն կտրվածքի սյունակոթողին մի կողմից համադրված է ծածկված տաղավարի աստիճանաձև ուրվագիծ ունեցող որմը, մյուս կողմից՝ միջանցիկ կամար։

1975-ին՝ Մեծ եղեռնի 60-ամյակի կապակցությամբ, Նուբարաշեն թաղամասում կանգնեցվել է «Լուսաղբյուր» հուշարձանը (ճարտ. Բ. Մաթևոսյան)՝ ի հիշատակ Կեսարիայի նահանգի Ռումտիկին գյուղի նահատակված բնակիչների։ Նշանավոր է եղել Ռումտիկինի Լուսաղբյուր սրբավայրը Հալիս գետի ափին, ուր, ըստ ավանդության, մարմարե ավագանում մկրտվել է Գրիգոր Լուսավորիչը։ 1915-ին գյուղի բնակիչների մեծ մասը նահատակվել է, իսկ փրկվածները հետագայում ապաստանել են Հայաստանում։ Հուշարձանը կարմիր տուֆից կերտված ուղղանկյուն կտրվածքով քիվազարդ սյունակոթող է, որի ստորոտին կառուցված աղբյուրից ջուրը թափվում է առջևում տեղադրված փոքր ավազանի մեջ։

Հուշարձաններ, ի հուշ 1915-ի հայերի ցեղասպանության, կառուցվել են ողջ Հայաստանի տարածքում, ինչպես մասնագետ ստեղծագործողների, այնպես էլ ժող. վարպետների ձեռքով։ Հուշարձանների բացարձակ մեծամասնությունը, իրականացված քաղաքացիության բարձր զգացումով և մարմնավորվող թեմայի հանդեպ պատասխանատվությամբ, նաև յուրովի լուծումների բազմազանությամբ, մեծապես տարբերվում է պաշտոնական բնույթի հուշարձաններից։ Դրանցից շատերը կառուցվել են հանգանակությամբ՝ տեղացի բնակչության, ինչպես նաև 1915-ին իրենց հայրենի երկրից բռնագաղթված և աշխարհով մեկ սփռված հայության հետնորդ սերունդների միջոցներով։

Խարբերդի նահատակներին հուշարձան է կանգնեցվել 1965-ին (ճարտ. Մ. Մ ի ք ա յ ե լ յ ա ն, նկարիչ-մոնումենտալիստ՝ Վ. Խ ա չ ա uTp յ ա ն), Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղավանում։ Դեղնակարմրավուն տուֆե խորանարդների ազատ հորինվածքով կերպավորված հուշարձանը նմանվում է գետնին խարսխված ավերակի։ Քարերի ցցուն և ներընկած շարվածքի շնորհիվ առաջացած լուսաստվերի խաղը, ինչպես բնորոշ է արձանաքանդակին, օրվա տարբեր ժամերին փո-