Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լիայի Սեդնեյ քաղաքում (1988-89, քանդակագործ՝ Լ. Խ ա ն ջ յ ա ն)։ Ցեղասպանության նահատակներին նվիրված հուսակառույցներին բնույթով մոտ են այն հուշարձանները, որոնք նվիրված են արևմտյան Հայաստանի առանձին բնակավայրերին, որտեղից բռնագաղթված հայերը, հաստատվելով խորհրդային Հայաստանում, այստեղ հիմնել են (մեծ մասամբ՝ 1920-30-ական (Երևան, 1973, ճարտ. Ֆ. Զարգարյ ա ն), Նոր Արաբկիրի 50-ամյակին նվիրված աղբյուր-հուշարձանը (Երեվան, 1975, ճարտ. Ս. Կնտեխցյան, նկարիչ՝ Վ. 0 հ ա ն յ ա ն), «Վերածնունդ» անսամբլը և Արաբկիրին նվիրված կոթողը (Երևան. 1985, ճարտ. Գ. Ղ ա մ բ ա ր յ ա ն) և այլն։ ՀՀում կառուցվել են նաև արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայ բնակչության 1915-20-ի հերոսական ինքնապաշտանության, թուրք գավթիչ-ջարդարարների դեմ 1918-ի հերոսամարտերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ.

Աշտարակի շրջանի Ագարակ գ. մոտակայքի «Արծիվ Վասպուրականի» հուշարձանը (1979, ճարտ. Ջ. Թորոսյան)՝ նվիրված 1915-ի Վանի ինքնապաշտպանության մասնակիցներին, էջմիածնի շրջանի Մուսալեռ գ. հուշարձանը՝ Աուսա լեռան քառասնօրյա դյուցազնական պաշտպանությանը (1976, ճարտ. Ռ. Իսրայելյան, քանդակագործ՝ □.Հարությունյան), Նաիրիի շրջանի Նոր Հաճըն քաղաքի հուշարձանը՝ 1920-ի Հաճընի հերոսական ինքնապաշտպանության մասնակիցներին (1974, ճարտ. Ռ. Իսրայելյան), Սարդարապատի 1918ի ճակատամարտի հուշահամալիրը (1968, ճարտ. Ռ. Իսրայելյան. քանդակագործներ՝ Ա. Հարությունյան, Ս. Մանասյան, Ա. Շահինյան), Ապարանի հուշարձանը՝ «1918-ի Բաշապարանի ճակատամարտի, 1915-ի ցեղասպանության գոհերի. 1941-45-ի Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին» (1979, ճարտ. Ռ. Իսրայելյան) և այլն։ Աշտարակի շրջանի Ուջան գյուղում տեղի բնակիչների նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվել է հուշարձան (1987, քանդակագործ՝ Մ. Ավետիսյ ա ն)՝ նվիրված հայ ժողովրդի ազգային հերոս զորավար Անդրանիկին։ Նույն գյուղում 1989-ին կանգնեցվել է հուշարձան՝ «Հայ ֆիդայիներին» (քանդակագործ՝ Յու. Մ ի ն ա ս յ ա ն)։ 1990-ին Կապան քաղաքում կանգնեցվել է հուշարձան հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, զորավար Գարեգին Նժդեհին (քանդակագործ՝ Մ. Ավետիսյան)։

Ս Մանուկյան

Աեդալակերտման արվեստ։ Հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի, հայերի ցեղասպանության թեման կերպավորվել է նաև մեդալակերտման արվեստով։ 1915-ի ողբերգական իրադարձություններին