Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

նվիրված առաջին հուշամեդալը (արծաթ, տրամագիծը՝ 32 մմ, հեղինակ՝ նկարիչ Ա. Ի. Մ ա լ ի շ և) կերտվել է Ա. ժակարի՝ Պետերբուրգի գեղարվեստամեդալահատման արվեստանոցում։ Մեդալի U երեսին պատկերված է Ռուս, կայսրության գերբը, ստորև՝ «1915. ռուսք առ հայս ի ժամու փորձանացս» ռուս, և հայերեն գիրը, Բ երեսին խաչ և «Տէր կեցո զհայս» գիրը։ Մեդալը լույս է ընծայվել վաճառքի նպատակով, միաժամանակ կերտվել են նույնատիպ տնկավոր ժետոններ (արծաթ, արծաթոսկեջուր, տրամագիծը՝ 24 մմ) կրծքին կախելու համար։ Մեդալների ե ժետոնների վաճառքից ստացված գումարը տրամադրվել է Ռուսաստանում ապաստանած փախստականների և որբերի օգնությանը։

Հետագայում հայերի ցեղասպանության հուշամեդալներ են լույս ընծայվել Հայաստանում և սփյուռքում՝ հիմնականում որոշակի տարեդարձերի (56. 60, 75-ամյակների) կապակցությամբ։ Խոհրդ. Հայաստանում եղեռնի թեմայով առաջին . հուշամեդալը (պղինձ, տրամագիծը՝ 60 մմ) լույս է ընծայվել 1965-ին. Ա հրեսին պատկերված է բոցավառ ջահ և «1915-1965» գիրը, Բ երեսին՝ Երևանի Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձանը։ Նույն թվականին Մ. Թամրագյանի հեղինակությամբ կերտվել է «Եղեռն» մեդալը, որի պատկերային հորինվածքում կիրառվել են դրվագներ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գ. Խանջյանի պատկերազարդումից։ Մեծ եղեռնի 50-ամյակի կապակցությամբ հուշամեդալներ են լույս ընծայվել Իտալիայում և Եթով- պիայում։ Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ լույս ընծայված հուշամեդալի (սպիտակ մետաղե և բրոնզե օրինակներով, տրամագիծը՝ 32 մմ) U երեսին պատկերված է խաչքար և «1915» գիրը, աջից Արտաշեսյան արքայատոհմի թագակիր կանացի կերպար՝ դեպի աջ պարզած ձեռքին պսակ, հեռվում Մասիսը, վերին եզրին «Կրոնքի եւ Հայրենիքի նահատակներուն» հայերեն գիրը, Բ երեսին՝ «Տէր կեցո դու զհայս. 1915-1965» հայերեն գիրը։ Եթովպիայում լույս ընծայված մեդալի (ոսկեզօծ բրոնզ, տրամագիծը՝ 40 մմ, հեղինակ՝ Բ. Ս և ա չ յ ա ն) Ա երեսին պատկերված է երեք բոցակոն և «Յիսնամեակ. 1915-1965. Ատտիս Ապապա» հայերեն գիրը. Բ երեսին՝ «Արդար հատուցում հայ ժողովուրդին. 23 ապրիլ 1965» հայերեն գիրը։ ԱՄՆ-ում մեդալներ են լույս ընծայվել ցեղասպանության 60 և 70-ամյակի կապակցությամբ։ 1975-ին լույս ընծայված հուշամեդալի (ոսկե, արծաթե, ոսկեզօծ բրոնզե օրինակներով, տրամագիծը՝ 44 մմ, հեղինակ Ս. Ե ր մ ո յ ա ն) Մ երեսին պատկերված է զորավար Անդրանիկի ձիարձանը, աջից՝ Երևանի Ծիծեռնակաբերդի հուշարձանը, Բ երեսին՝ Նյու Յորքի «Ազատություն» արձանի վերնամասը Մասիսի հետնապատկերի վրա, ձախից խաչից բռնած երեխա և հաղորդության թասը ձեռքին հոգևորական։ Ցեղասպանության 70ամյակի հուշամեդալի (բրոնզե, ոսկեզօծ, արծաթազօծ օրինակներով, տրամագիծը՝ 38 մմ) Ա երեսին պարտկերված է դիցաբանական վիշապահաղթ՝ աջ ձեռքին սուր, Բ երեսին՝ Մասիսի հետնապատկերի վրա խաչ և «19151985» գիրը։ ԱՄՆ-ում լույս ընծայված 70-ամյակի մեկ այլ հուշամեդալի (բրոնզ, տրամագիծը՝ 35 մմ, հեղինակներ՝ Մ. Աշչյան, Ն. Ներսիսյան) Ա երեսին պատկերված է Մասիսից բխող բոցերով պարուրված «70» գիրը, վերնամասում՝ փյունիկ, Բ երեսին՝ խաչքարի բեկոր և տող Սիամանթոյի բանաստեղծությունից։

1985-ին Հայաստանում լույս ընծայված հուշամեդալի (ձուլածո բրոնզ, տրամագիծը՝ 176 մմ, հեղինակ՝ Ա. U դ ա մ յ ա ն) Ա երեսին գծերով ու թափանց ճեղքերով հատված անկանոն բազմանկյան վրա պատկերված են մարդկային կերպարներ, դեպի աջ՝ խաչքար և «1915-1985» գիրը, դեպի ձախ՝ «Եղեռն» հայերեն գիրը, Բ երեսը պատկեր չունի։

1988-ին, Մեծ եղեոնի 75-ամյակին, Վենետիկի Մխիթարյան միաբանության լույս ընծայած հուշամեդալի (սպիտակ մետաղ, տրամագիծը՝ 32 մմ) Ա երեսին պատկերված է ՀՀ և Արցախի ուրվաքարտեզը, ստորին մասում՝ սպանված, խոշտանգված զոհերը, եզրագծով՝ «Մարդկութիւնը թող չմոռանայ՝ մեր նահատակներու արիւնը դեռ կմխայ» հայերեն գիրը, Բ երեսին պսակի մեջ առնված «75», ստորին մասում՝ «19151990» գիրը, եզրագծով՝ տող Ե. Ձարենցի բանաստեղծությունից։

Ցեղասպանության տարեդարձերի հուշամեդալներից բացի Հայաստանում և սփյուռքում լույս են ընծայվել հուշամեդալներ՝ նվիրված աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի հերոսական ինքնապաշտպանությանը՝ Մուսա լեռան հերոսապատումիս, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությանը և այլն։ Լույս են ընծայվել տարբեր երկրներում կառուցված՝ եղեռնի զոհերին հուշարձանների, նաև եղեռնի զոհ դարձած հայ մշակույթի գործիչների (Կոմիտաս, Սիամանթո, Վարուժան և ուրիշներ) պատկերումով հուշամեդալներ։ Բազմաթիվ հուշամեդալներ են նվիրված զորավար Անդրանիկին։