Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հաշտության պայմանագրի կնքումը, և զենք մատակարարել հայկական բանակին։ Միջազգային հարաբերությունների սենատական կոմիտեի ենթահանձնաժողովը լսեց բազմաթիվ վկաների, այդ թվում՝ Հայաասնի Հանրապետության նախկին վարչապետ Հ. Քաջազնունուն, որոնք պաշտպանում էին բանաձևը։ Եվ երբ բանաձևը ներկայացվեց սենատի լրակազմ նիստին (1920-ի մայիս), այն աստիճան բովանդակազրկված Էր, որ կորցրել էր իր սկզբնական իմաստը, այժմ արդեն բանաձևը պարզապես ողջունում էր Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ի կողմից դե ֆակտո ճանաչելու առթիվ (1920-ի ապրիլի 23) և հույս էր հայտնում, որ հայ ժողովրդի ազգային իղձերը կիրականանան։ Բանաձևի միակ քիչ թե շատ իրական նշանակությունն այն էր, որ պրեզիդենտը պահանջում Էր անհրաժեշտության դեպքում Սև ծովի նավահանգիստներ ուղարկել ռազմանավեր ու ծովային հետևակ՝ պաշտպանելու ամերիկացիների կյանքն ու սեփականությունը։ Այս իմաստազուրկ բանաձևի ընդունմանը (1920-ի մայիսի 15) հաջորդեց Հայաստանի մանդատը ստանձնելու համար իրեն լիազորություններ տալու Վ. Վիլսոնի առաջարկի մերժումը (հունիսի 1ին) սենատի կողմից։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից մեկ տարի անց պետական դեպարտամենտը եվրոպական դաշնակիցներին տեղեկացնում Էր, որ չի միջամտելու Թուրքիայի խաղաղ կարգավորման գործերին։ Այդ ժամանակ եվրոպական տերությունները արդեն պայմանավորվել էին ենթադրվող հայկական պետության տարածքը կրճատելու շուրջ՝ նրա մեջ մտցնելով միայն Տրապիզոնի, Բիթլիսի, Էրզրումի և Վանի նահանգների մի մասը։ Դաշնակիցները պրեզիդենտ Վիլսոնին կոչ արեցին ստանձնել Հայաստանի մանդատը և, բոլոր դեպքերում, որոշել Հայաստանի վերջնական սահմանները չորս նահանգների շրջանակներում։ Վիլսոնը չկարողացավ ստանձնել մանդատը, բայց նա համաձայնեց իրավարար լինել հայկական սահմանների հարցում։ Եզրափակիչ հաշվետվությունը, որի համաձայն նախկին Օսմանյան կայսրությունից մոտ 100 հազար կմ2 անցնում էր նոր հայկականպետությանը, Եվրոպա հաղորդվեց 1920-ի նոյեմբ. (տես Վիլսոնի իրավարարական պայմանակարգ)։ Բայց այդ որոշումը այլևս նշանակություն չուներ, քանի որ Մուստաֆա Քեմալի զորքերը արդեն անցել էին ռուս-թուրք. սահմանը և սպառնում էին բուն Հայաստանի Հանրապետության գոյությանը, որի մի մասում հաստատվեց (1920 նոյեմբ. 29) խորհրդային իշխանություն։

Թուրք, ազգայնականների հաջողությունը եվրոպական դաշնակիցներին հարկադրեց համաձայնել 1920-/? Սևրի հաշտության պայմանագրի՝ վերանայմանը, որի համաձայն (ի թիվս այլ հարցերի), ստեղծվում էր հայկական միասնական պետություն։ ԱՄՆ-ը 1922-23-ի Լոգանի կոնֆերանս ուղարկեց իր դիտորդներին, բայց նրանք չպաշտպանեցին նույնիսկ Թուրքիայում «Հայկական ազգային օջախ» հիմնելու գաղափարը. Եվրոպական դաշնակիցները շատ շուտով հրաժարվեցին այդպիսի «օջախ» ստեղծելու փորձից և, բավարարվելով ազգային փոքրամասնությունների մասին ընդհանուր հոդվածներով, որտեղ հիշատակություն անգամ չկար Հայաստանի և հայերի մասին, ստորագրեցին Լոգանի պայմանագիրը։ Հետագա տարիներին, ԱՄՆ-ը, որ խոսքերով ընդունում Էր հայ փախստականների օրինական իրավունքը՝ վերադառնալ իրենց հայրենի տները, և արդարության կոչ էր անում, որևէ գործնական քայլ չկատարեց։ Ու. Հարդինգի, Կ. Կուլիջի վարչակազմերը երես դարձրին հայկական հարցից և հիմնականում մտահոգված էին Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կարգավորմամբ։ Բայց ամերիկյան հասարակայնության շրջանում դեռևս ուժեղ Էին հակաթուրք. տրամադրությունները։ Այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ի կողմից քեմալական Թուրքիայի ճանաչումը ձգձգվեց մինչև 1927-ի հոկտ.։ Թուրքիայի հայ բնակչության վերացմամբ ամերիկյան միսիոներները զրկվեցին իրենց մարդասիրական առաքելությունը այդ երկրռւմ շարունակելու հնարավորությունից. շուտով նրանք Էլ վտարվեցին Թուրքիայից։ Մերձ. Արլ-ի օգնության կոմիտեն մինչև 1930-ական թթ. սկիզբը շարունակում էր գործել Խորհրդային Հայաստանում, վերջին ամերիկացիները ևս հեռացան Հայաստանից՝ այդպիսով ավարտելով ԱՄՆ-ի ավելի քան հարյուրամյա ներգրավումը հայկական գործերում ու Հայկական հարցում։

Հայկական հարցը վերստին ԱՄՆ-ի պաշտոն, շրջանների ուշադրությունը գրավեց 1970-80-ական թթ., երբ ուժեղացավ համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի և հայերի ցեղասպանության հանդեպ, ինչն իր արտահայտությունը գտավ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտաժողովներում ու հասարակական համաժողովներում Հայկական հարցի և հայերի ցեղասպանության փաստի քննարկումներում։ Հատկապես 1980-ական թթ. ԱՄՆի կոնգրեսը քանիցս անդրադարձել Է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման հարցին, բայց համապատասխան բանաձևերի ընդունումը միշտ խափանվել Է հարցի քննարկման տարբեր փուլերում (վերջին անգամ 1990-ի սկզբին)։ Վճռական պահին բանաձևին դեմ են արտահայտվում պետական դեպարտամենտն ու պաշտպանության նախարարությունը, որոնք քաղաքական և ռազմավարական նկատառումներով տեղի են տալիս թուրք, կառավարության ճնշմանը։

Գրականություն

Morgenthau H, Ambassador Morgenthau’s Story, N. Y., 1918; G e a b i / / J. L, Protestant Diplomacy and the Near East, Miinneapolis, 1971; A f t a n d i t i a n G., Armenia։ Vision of a Republic, Boston, 1981; H о v a nnisian R, G., The Republic of Armenia, v. 1-2, A J 1071 1082

Ռ. Հովհաննիսյան (ԱՄՆ)

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՊԱՍՏԱՄԱՏՈՒՅՑ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (American Relief Administration; ARA), կազմակերպություն, որ հիմնել է ԱՄՆ-ի կոնգրեսը 1919-ի փետըրվարին, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տուժած բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով։ Կոնգրեսը 100 միլիոն դոլլար է հատկացրել օժանդակելու Եվրոպայի ժողովուրդներին, ինչպես նաև «ներկայիս կամ անցյալին Փոքր Ասիայի մեջ Թուրքիայի հպատակ հայերին, սիրիացիներին, հույներին և այլ քրիստոնյա ու հրեա ազգաբնակչությանը»։ Վարիչ Է նշանակվել Հ. Հավերը.