Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Հայտնի է, որ երիտթուրքերի կառավարությունը շարունակեց հայերի ջարդերը։ Մասնավորապես, պահպանվել են մի շարք երգեր Ադանայի կոտորածի (1909) մասին։

1915-ի Մեծ եղեռնի թեմաներով երգերը հասկանալի պատճառով մեծ քանակությամբ չեն հայտնաբերվել։ Սակավաթիվ օրինակներից մեկը վերաբերում է Կյուրինում տեղի ունեցած դեպքերին։ Մ. Թումաճանը այն գրի է առել կոտորածից մազապուրծ եղած և ԱՄՆում հանգրվանած երկու հայ կանանցից. անձամբ վերապրած իրադարձությունների սարսափն արտահայտվել է ժող. ողբերը հիշեցնող մեղեդու մեջ։

Մեզ են հասել նաև գոյամարտի և դիմադրության երգեր։ Հնագույն նմուշներից է «Զեյթունցիների քայլերգը» (խոսքերը վերագրվում են ազատասիր. մարտերի կազմակերպիչ ու մասնակից Հարություն Չագրյանին)։

UplLb ելավ վեյթանցիեեբ,
Դ-Ь, ձի հեծնենք, գի լքենք հաասջ,
Ինչո ւ, ինչու գլուխ ծոնհք Բռնավորին, մեր վիգ պարզած։
Կեցցե Զնյթուհ, ապրի Զնյթուն,
Թող չտեսնե ստրկություն,
£անի ուհի մեգ պես որգիք Ապրի Զնյթուն, կեցցե Զեյթուն։

Իրենց ստեղծագործության մեջ չեն շրջանցել ցեղասպանության թեման նաև հայ աշուղները։ Ջիվանին դեռևս 1894-96-ի կոտորածների օրերին գրած իր մի շարք երգերում հաստատում է, որ ոչ Չինգիզ խանը, ոչ էւ Լենկ Թեմուրը չեն կատարել այնպիսի «տմարդի, գայլավայել գործեր», ինչպիսին այդ օրերին կատարում էր սուլթան Աբդուլ Համիդը։ Դիմադրական ըմբոստ ոգու համար նա գովերգում է քաջ զեյթունցիներին և սասունցիներին.

Արյունով ներկված եայի դաշտերից հուսալի է՝ հսկա Վարգահհհր դուրս կուգան։

Աշուղ Շերամը Զեյթունի գոյամարտի հերոսներին բնութագրում է որ պես «սուրբ ազատությամբ վառված, առյուծի նման վրեժով լցված քաջեր», որ գերադասում են «ազատ մահ, քան ստրուկ կյանքը աշխարհի վրա»։ ժողովուրդը առանձին ջերմությամբ է ընդունել Շերամի՝ զորավար Անդրանիկին նվիրված «Իբրև արծիվ սավառնում ես» երգը։ Հայերի ազատագրական պայքարի և դրա ղեկավարների մասին երգեր են հորինել նաև քրդերը։

Մասնագիտացված երաժշտության մեջ նույնպես արևմտահայության քաղաքական վիճակը և նրա տևական տգատագրական պայքարի թեման ընդարձակ տեղ է գրավել։ Կարելի է զանազանել դրանց ժանրային գլխավոր բաժիններ՝ միաձայն երգեր, դրանց երգչախմբային մշակումներ և խոշոր կտավի ինքնուրույն վոկալ, սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ, կամերային երկեր։

Հատկանշական է, որ հայ մասնագիտացված երաժշտությունը սկզբնավորվել է ազգ-ազատագր, միաձայն երգերով։ Տ. Չուխաճյանի, Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի առաջին երգերը հորինվել են ազգային բանաստեղծության մեջ այդ ժամանակ արդեն տարածված համապատասխան ոտանավորներով (Ռ. Պատկանյան, Մ. Պեշիկթաշլյան և ուրիշներ), որոնք ընդգրկում էին ժողովրդի ազգային կեցությունը հատկանշող բոլոր կողմերը՝ հայրենիքի նկատմամբ սերը և հայրենիքի ավերումը, ազգային փրկության համար կոչը և աղոթքն առ Աստված, թուրքերի հաիձակումները և հայերի ինքնապաշտպանությունը, ընդհանրապես ազատության ձգտումը, ազգային միավորումը և այլն։ XIX դ. 2-րդ կեսին երևան եկած կոմպոզիտորական երգերը՝ «Արիք հայկազունք» (Հ. Ս վ ա ճ յ ա ն և Գ. Ե ր ա ն յ ա ն), «Եղբայր եմք մեք» (Մ. Պեշիկթաշլ յ ա ն և Կ. Ֆ ո ս ք ի ն ի), «ժամ է, հայեր, արիք» (խոսք Թ. Նազարյանի) և այլն, լավագույնն էին։ Դրա հիմքն այն հույսն էր. որով պատմական արդարության նկատմամբ մի առանձին դյուրահավատությամբ օժտված հայերը վստահում էին 1860-ի մայիսին Կ. Պոլսի ազգային ժողովի կողմից կյանքի կոչված ազգային սահմանադրությանը, որն իբր պետք է բարեփոխեր հայերի քաղաքական վիճակը Թուրքիայում։ Այս երգերից «Արիք հայկազունքը» նվիրված էր Սահմանադրու թյան առաջին տարեդարձին (հետո էլ են ստեղծվել Սահմանադրության տարեդարձերին նվիրված երգեր)։ ճիշտ է, Սահմանադրությունը դարձավ փաստորեն մի սովորական կանոնադրություն, սակայն երգը մնաց գործածության մեջ, բազմաձայնվեց։ Այն կատարվում էր և Կ. Պոլսում, և Անդրկովկասում, ընկալվում էր որպես բաղձալի, թեև չիրականացված երազանքի մի գեղեցիկ հուշ, մյուս կողմից, նրա քայլերգային մեղեդին հնչում էր որպես ազգային միավորման կոչ։ Ագգ-հայրենասիրական թեմաներով մյուս երգերը առավել կամ նվազ չափով հիմնված են քաղաքային, մասամբ Էլ՝ գյուղ, ժող. երաժշտության Ելևէջների վրա։ Դրանք այսօր էլ երգվում են և տարածված են ժողովրդի մեջ։ Առանձնանում են այդ երգերի մշակումները։ Դրանց թվում են՝ «Արիք հայկազունք», Ք. Կ ա ր ա Մ ու ր զ ա յ ի «Անցար սարեր», «Եղբայր եմք մեք», Մ. Եկմալյանի «Զարթիր որդյակ», «Հեռու եմ քեզմե», «Տեր, կեցո դու զհայս», «Ողջույն տվեք», «Ձայնը հնչեց էրգրումեն», «Զեյթուցիների քայլերգը», Կոմիտասի «Մի գեղեցիկ պարզ գիշեր էր», «Ոհ, Տեր Աստված», «Հայրիկ, Հայրիկ», «Տեր, կեցո», «Արաքսի արտասուքը», «Թող չերգե բլբուլ», «Ոհ, ինչ անուշ», «Մինչդեռ հուսով», «Ով մեծասքանչ դու լեզու», Գ. Ս յ ու ն ու «Ով հայոց քաջեր», «Լուսին չկար» և այլն։ Երգչախմբային այս մշակումները կազմում են հայ դասական խմբերգային գրակյան պատկառելի բաժինը և այսօր էլ կատարող, երկացանկում հաստատուն տեղ են գրավում։ Որոշ երգեր մշակել են նաև հայ երաժշտության հետ ստեղծագործ. կապեր պահպանող ոուս և ֆրանսիացի կոմպոզիտորները (Գ. Կազաչենկո, Ն. Կլենովսկի, Վենսան դ է ն դ ի, ԲուրգոԴ յ ու կ ու դ ր ե և ուրիշներ)։ Ստեղծվել են նաև ինքնուրույն խմբերգեր՝ Եկմալյանի «Ոչ փող զարկինք» և «Լռեց, ամպերը եկան», Կոմիտասի «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը՝ գրված 1895 ի ջարդերի տպավորության տակ, և 1915-ի եղեռնի օրերին՝ «Հայր մեր, կյանք տուր մեր մայրերիս ու հայրերիս, մեզ պահե քո աջով և օրհնե սուրբ խաչով» («Մանկական աղոթք») և «Զուր ես գալի, այ գարուն»։