Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ադանայի կոտորածի օրերին է գրված Ա. Տեր-Ղևոնդյանի լավագույն խմբերգերից մեկը՝ «Ուռենիս» (1909) ։ Ռ. Մ ե լ ի ք յ ա ն ը. մասնակցելով Երևանից Վան մեկնած հանձնաժողովին և անձամբ տեսնելով ժողովրդի ողբերգ. վիճակը, ստեղծել է իր «Զմրուխտի» երգաշարը (1916-18), որն այլաբանորեն պատկերում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Վանի նույն կոտորածների մասին լուրերի տպավորության տակ է գրված Ա. Ս պ ե ն դ իա ր յ ա ն ի «Առ Հայաստան» համերգային արիան (1915, խոսք՝ Հ. Հովհաննիսյանի)։

Հայկ. մասնագիտացված երաժըշտության մեծ կտավի սիմֆոնիկ և վոկալ-սիմֆոնիկ երկերը գրեթե միշտ ներշնչված են հայ բանաստեղծների՝ Մեծ եղեռնի թեմային նվիրված քերթվածքներով։ Պ. Սևակի «Անլռելի զանգակատունը» հիմք է հանդիսացել Հ. Ատեփանյանի «Մեծ հանցագործություն» օրատորիայի (1964), իսկ «Եռաձայն պատարագը»՝ Գ. Հ ա խ ի ն յ ա ն ի 2-րդ, համանուն սինֆոնիայի (1975) համար։ հայկական ջարդերի զոհերի հիշատակին են նվիրված Հ. Դ ե լ լ ա լ յ ա ն ի «Մահ» սիմֆոնիկ պոեմը (1978), "Requiem lrionfalf-ը երգեհոնի համար (1984), «Հուշարձան նահատակներին» կանտատ-ռեքվիեմը (1984, խոսք՝ Կ. Զարյանի, երաժշտական՝ ժ. Կ ա ռ վ ա ր ե ն ց ի), «Տոպաֆոնո» դաշնամուրի և կամերային նվագախմբի կոնցերտը (1987), Ե. Ե ր կ ա ն յ ա ն ի 3-րդ՝ «Ձայն նահատակաց» սիմֆոնիան (1984)։

Հայերի ցեղասպանությունը կատարվել է այնքան վայրագորեն, որ երաժշստւթյան մեջ այն իրականորեն մարմնավորելու նպատակով հեղինակները հարկադրված երբեմն դիմում են արդիական բացառիկ արտահայտչամիջոցների։ Ստեղծագործական այդպիսի մոտեցման արդյունք են Լ. ճգնավորյանի «Ռեքվիեմ խոշտանգվածների հիշատակին» (1974, 26 հարվածային նվագարանների և մենակատար փողի համար), է. Հ ա յ ր ա պ ե տ յ ա ն ի «Օրատորիա-1915»-ը (1977, ասմունքողի, մեներգիչների, երգչախմբի, նվագախմբի համար), Հ. Դելլալյանի «Նվիրումն Կոմիտասին» դաշնամուրի սոնատը (1982)։

Սփյուռքահայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և վոկալ-սիմֆոնիկ երկերից հիշարժան ենՀ. Պերպերյանի "Requiem aetemam" (խոսք Ե. Ձարենցի), Ա. Մեսումենցի «Եղեռնական համանվագ» սիմֆոնիան, Ա. Հ ո վ հ ա ն ն ե ս ի «Խորհուրդ նահատակաց», Ի. Ուռկանճյանի «Ջարդ» ստեղծագործությունը։ հայկական որոշ կանտատներում, օրատորիաներում և սիմֆոնիաներում եղեռնի թեմային է նվիրված բազմամաս երկերի մասերից մեկը։ Դրանցից են օրինակ, Ա. Հ ա ր ու թ յ ու ն յ ա ն ի «Ասք հայ ժողովրդի մասին» (1961, ըստ Գ. էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» պատումի), Ա. Ա ճ ե մ յ ա ն ի յոթմասանի սիմֆոնիայի 1-ին մասը։

Որպես համաժող. վշտի ու ցասման արտահայտություն է ընկալվում Ա. Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի («Զանգերով սիմֆոնիա» (նշանավոր «Ռեքվիեմը»)) 2-րդ մասը՝ ստեղծված ֆիդայական թեմայով «Որսկան ախպեր» (բանաստեղծությունը՝ Ա. Իսահակյանի) ժող. սրտառուչ երգի հիման վրա։

Հայերի ցեղասպանության թեման արտացոլվել է նաև կոմպոզիտորներ Ա. Հարությունյանի, է. Հովհաննիսյանի, Տ. Մանս ուրյան ի, Ռ. Ամիրխանյանի, Շ. Ա զ ն ավ ու ր ի մի շարք ինքնօրինակ երգերում և խմբերգերում։ Այն արծարծվել է նաև կինոնկարների երաժշտության մեջ («Նահապետ»՝ Ա. Հարությունյանի, «Ձորի Միրոն»՝ է. Բաղդասարյանի երաժշտությամբ)։

Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ոչ միայն միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի հարգանաց տուրքն են. դրանք ընկալվում են որպես բողոք քաղաքակրթության պատմության մեջ թույլ տված հրեշավոր հանցագործության դեմ, հաստատում յուրաքանչյուր ազգի ազատ և խաղաղ կյանքի իրավունքը։

Ռ. Աթայան

Թատրոն։ Հայ ազգ-ազատագրական շարժումները անդրադարձել են նաև թատեր. կյանքի ընթացքի վրա, արտացոլվել նրա ողջ գործունեության մեջ։ Բեմադրվել են անցյալի հերոս, դրվագներն արտացոլող դրամատիկ, երկեր, որոնք 1850-ական թթ-ից սկսած հաստատուն տեղ են գրավել հայ թատրոնի խաղացանկում։ Մ. Պեշիկթաշլյանի, Ա. Հեքիմյանի, Ռ. Ս ե տեֆճյանի, Ս. Վանանդեցու, Խ. Գ ա լ ֆ ա յ ա ն ի, Պ. Դ ու ր յ ա նի, Հ. Կարենյանի և այլոց պատմական ողբերգություններն իրենց հայրենասիրական գաղափարախոսությամբ արթուն են պահել հայ ժողովրդի ինքնապաշտպանության սթափ ոգին ու գաղափարը։ Հայ ժողովրդի առաջադիմությունը կանխարգելուն զուգահեռ, քիչ չեն եղել նաև թատրոնի զարգացումը կասեցնող սահմանափակումները։ Պատահական չէ, որ Կ. Պոլսի «Արևելյան թատրոնի» փակման պատճառը եղել է Ա. Նալբանդյանի «Երգ ազատության» բանաստեղծության արտասանությունը Վ. Գարագաշյանի կատարմամբ։

1877-78-ի ոուս-թուրքական պատերազմից հետո Թուրքիայում սաստկացած հայահալած քաղաքականությունը ստիպել է գաղթի ճանապարհը բռնել նաև թատեր. գործիչներին ու դերասանախմբերին։ Անդրկովկասում և Ռուսաստանում շեքսպիրյան դերակատարումներով հռչակված Պ. Ա դ ա մ յ ան ը 1888-ին Կ. Պոլսում չի կարողացել հանդես գալ Համլետի և Լիր արյշայի դերերով, քանի որ, ինչպես նշանավոր դերասան Ա. Վ ր ու յ ր ն է գրել, Թուրքիայում սուլթանից բացի այլ թագավոր չպետք է լիներ, թեկուզ՝ բեմում։ 1892-93-ին Թ. Ֆասուլաճյանըև Աիրանույշըմի քանի ապարդյուն փորձեր են արել վերականգնելու պոլսահայ թատրոնը։ 1890-ական թթ. Աուշի և Սասունի կոտորածներից, Կ. Պոլսում հայ թատերական միջոցառումներն արգելելուց հետո հայ դերասաններից ոմանք մնացել են տեղում թուրք, ներկայացումներ տալու, իսկ մյուսները ցրվել են տարբեր երկրներ։ Հայ գաղթավայրերում ազգը պահպանելու իր մեծ և անփոխարինելի դերն է ունեցել թատրոնը։ Սարսափներ տեսած, ահաբեկված Ամերիկա հասած հայերն առաջինն են բեմ հանել հայ ազգ-ազատագրական պայքարի հերոսների կյանքը։ Հայտնի է դերասան Խ. Ն ո -