Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յ ա ն), «Մենք» (1967, ռեժիսոր՝ Ա. Փ ել ե շ յ ա ն), «Արցախ» (1988, ռեժիսոր՝ Ա. Մ ա ն ա ր յ ա ն) և այլն։ Որոշ ֆիլմերում այդ թեման արտահայտվել է հերոսի ճակատագրի կամ կենսագրության միջոցով. դրանցից են՝ «Քարե հովիտ» (1977, ռեժիսոր՝ Ա. Մ կ ր տ չ յ ա ն), «Գործուղում առողջարան» (1981, ռեժիսոր՝ Ա. Հայրապետյան) գեղարվեստական, «Տոհմածառ» (1975, ռեժիսոր՝ Ա. Վ ա հ ու ն ի), «Երվանդ Սեթյան-82 գարուն» (1988, ռեժիսոր՝ Ա. Մ ն ա ց ա կ ա ն յ ա ն) վավերագրական ֆիլմերը։ Վերջին քսան տարիներին հայ կինեմատոգրաֆիստները ստեղծել են կինոնկարներ, որոնք անմիջականորեն նվիրված են 1915-ի ցեղասպանության թեմային։ Ամենահիշարժանը «Նահապետն» է (1977, ռեժիսոր՝ Հ. Մ ա լ յ ա ն), որն առաջինը խախտեց այդ թեման վերհանելու արգելքը հայ խորհրդային արտացոլվել է դրվագներով («Գարուն ա, ձյուն ա արել», 1970, ռեժիսոր՝ կինոյում։ Հաջորդը Մ. Գալշոյանի «Ձորի Միրո» երկի Էկրանավորումն է (ռեժիսոր ժ. Ավետիսյան, «Երևան» կինոստուդիա, երկուսում էլ գլխավոր դերակատար՝ Ա. Ա ա ր գ ս յ ա ն)։ Որոշ ֆիլմերում ցեղասպանության թեման Գ. Մելիք-Ավագյան, նվիրված է Կոմիտասի կյանքին ու ստեղծագործությանը)։ 1980-ական թթ. ցեղասպանության թեման նոր իմաստավորումով է արտահայտվել հայ երիտասարդ ռեժիսորների ստեղծագործություններում։ Դրանցից է «Ապրիլ» (1985, ռեժիսոր՝ Վ. Չալդրանյան) կարճամետրաժ կինոնկարը, ուր չկան ցեղասպանության պատկերներ, սակայն ֆիլմն այնուամենայնիվ 1915-ի եղեռնի մասին է, որն անջնջելի հետք է թողել ոչ միայն ականատեսների հիշողության, այլև ապագա սերունդների երևակայության մեջ։ Նույն թեմային են վերաբերում նաև «Մուսալեռ-88։ Վիշապի տարի» (1988, ռեժիսոր՝ Ա. Վահունի) և «Երթ» (1988, ռեժիսոր՝ է. Իսահակյան) վավերագրական ֆիլմերը։

1919-ին ԱՄՆ-ում ռեժ. Օ. Ա փ ֆ ե լ ը նկարահանել է առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Հոգիների աճուրդը» (“The Auction of Souls") Ա. Մարտիկանյանի նույնանուն վեպի սցենարով, որն արտացոլում է հայկական եղեռնի զարհուրելի տեսապատկերներ։

1935-ին ականավոր կինոռեժիսոր Ո. Մ ա մ ու լ յ ա ն ը (Ի. Թալբերգի հետ) ԱՄՆ-ում ձեռնամուխ է եղել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանացմանը (սցենարիստներ՝ Կ. Ուիլսոն և Թ. Ջենինգս), սակայն նկարահանումներն ընդհատվել են 1936-ին՝ Թուրքիայի կառավարության բուռն բողոքի հետևանքով։

1981-ին նույն երկի էկրանացումը ԱՄՆ-ում իրականացրել է ռեժիսոր և պրոդյուսեր Ջ. Ք յ ու ր ք չ յ ա ն ը։ Ֆիլմում նկարահանվել են 450 դերասան-դերասանուհիներ, մեծ մասամբ՝ այլագգիներ։

Հայկ. ջարդերի մասին է պատմում նաև ռեժիսոր է. Կ ա զ ա ն ի «Ամերիկա-Ամերիկա» կինոնկարը ("America -America", սցենարը՝ է. Կսպանի, 1964, ԱՄՆ, Կաննի կինոփառատոնի 1-ին մրց., 1965)։ Մեծ եղեռնի գոհ Կոմիտասի կյանքին և ստեղծագործությանն է նվիրված «Կոմիտաս վարդապետի կյանքն ու երգերը» (ռեժիսոր՝ Զ. է լ մ ա ս յ ա ն, պրոդյուսեր՝ Ս. Վարթյան, ԱՄՆ. 1970) և «Կոմիտաս» (ռեժիսոր՝ Դ. U ս կ ա ր յ ա ն, 1988, ԳՖՀ) գեղարվեստականֆիլմերը։ ԱՄՆ-ում ստեղծվել են նաև «Կեսգիշերային ճեպընթաց» ("The Midnight Express", ռեժիսոր՝ Ա. Փ ա ր կ ե ր, 1975), «Մի հայի օրագիր» ("Diary of an Armenian", ռեժիսորների խումբ, 1985, հեռուստաֆիլմ) և այլն գեղարվեստական ֆիլմերը, որոնցում շատ դրվագներ նվիրված են հայերի ցեղասպանությանը։ Վավե րագրական կինոնկարներից են՝ «Հայկական ջարդերը» ("The Armenian Massacres”, ռեժիսոր՝ Մ. Ո ո ս ս, 1988), «Ո՞ւր է իմ ազգը» ("Where is my People", ռեժիսոր՝ Մ. Հ ա կ ո բ յ ա ն, 1964), «Ազգի սիրտը» ("The Heart of Nation", ռեժիսոր՝ Ս. Թ ու խ ա ն յ ա ն, 1971), «Աղոթեցեք հայերի հետ» ("Prayed with Armenians", ռեժիսոր՝ Դ. Ձիլճյան-Տոնյան, 1975) և այլն։ 1928-ին հայ նշանավոր դերասան Ա. Շ ա հ խ ա թ ու ն ի ն Ֆրանսիայում նկարել է «Անդրանիկ» գեղարվեստական ֆիլմը, որը բացառիկ դեր է ունեցել ագգագատագրական պայքարում մեծ զորավարի գործունեությունն հավերժացնելու գործում (Անդրանիկի դերում՝ Ա. Շահխաթունի)։ Ֆրանսիայում են ստեղծվել նաև «Կրակեցեք դաշնակահարի վրա» (ֆրանս. "Tirez