Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

sur lo pianiste", ռեժիսոր՝ Ֆ. Տ ր յ ո i ֆ n, 1972, հայ դաշնակահարի դերում՝ С. Ա զ ն ա վ ու ր), «Մայրիկ» (մաս 1-2, ռեժիսոր ե սցենարիստ՝ Ա. Վ ե ռ ն ո յ, 1991-92) գեղարվեստական, ինչպես և «Պատը» (ռեժիսոր՝ 3. Գ յ ու ն ե յ, 1974) վավերագրական ժապավենները։ Ծագումով զազա ռեժիսոր 3. Գյունեյը Թուրքիայում հրաշքով նկարահանել է «ճանապարհ» (1974) վավերաֆիլմը, ուր բազմաթիվ պատկերներ է վերականգնել հայոց ջարդերից։ Ռեժիսոր Ա. Մարֆելլան Անգլիայում ստեղծել է «Զոհը» (“The Victim", սցենարը՝ Հ. Լինդերի, 1986) գեղարվեստական հեռուստաֆիլմը, որն արտացոլում է 1890-ական թթ. դեպքերը Թուրքիայում։ Ս. Թեհլերյանի հիշատակն է հավերժացնում ԳՖՀ-ում նկարված «Առաքելություն ի Բեռլին» (ռեժիսոր Հ. Թ ո ւ խ ա ն յ ա ն, 1982) գեղարվեստական ֆիլմը։ Վավերագրական ֆիլմեր են ստեղծվել Կանադայում («Գիշերը մայրամուտի միջով», "The Night through Sunset", ռեժիսոր՝ Վ. Գ ր ի գ ո ր յ ա ն, 1980), Շվեդիայում («Վերադարձ դեպի Արարատ», "Return back to Ararat", ռեժիսոր՝ Պ. Հոլմկվիստ, 1988), Իրանում, («Զոհաբերության գնահատումը», ռեժիսոր՝ Վ. Աթանեսյան, 1983), Բուլդարիայում («Ցեղասպանություն», "Genocide", ռեժիսոր, սցենարը և հաղորդավարական տեքստը՝ Ս. Ս և ա ն, 1988) և այլուր։

Թուրքական կառավարության ջանքերով ստեղծվել են գեղարվեստական և վավերագրական կինոնկարներ. որոնց նպատակն է աղավաղել և կեղծել հայերի ու հույների ջարդերի փաստը Թուրքիայում։ Առաջին վավերագրական կինոնկարը՝ «Հաղթանակի ճամփաներով», նկարահանել է Մ. Ֆեհիմը, 1921-ին՝ Մ. Քեմալի պատվերով։ Վերջինիս պատվերով նույն ռեժիսորը ստեղծել է «Հաղթանակ Իզմիրի մոտ» (1923) վավերաֆիլմը՝ հայերի և հույների ջարդերը իբրև «ազատագրական պայքար» ներկայացնելու միտումով։

1932-ին ԽՍՀՄ կառավարությունը մի խումբ կինոգործիչների գործուղել է Թուրքիա, որոնք այդ երկրի նորագույն պատմության փաստերը կեղծած վավերացրել են «Անկարան՝ Թուրքիայի սիրտը» (ռեժիսոր՝ Ս. Յուտկևիչ, օպերատոր՝ Վ. Ռապոպորտ, սցենարը՝ Լ. Արնշտամի, 1933) ֆիլմում։ Վավերագրական կինոնկարներից են նաև՝ «Լեռնային լեգենդ» (ռեժիսոր և սցենարիստ՝ Թ. Դեմիրաղ, 1947), «Արյուն պատի վրա» (ռեժիսորների խումբ, 1985, Թուրքիա-ԳՖՀ, 12 մասանոց), «Հայկական տեռորի ծալքերը» (ռեժիսոր՝ Օ. Կնոպ, 1986, Ավստրիա-Թուրքիա)։ Կեղծ պատմություններով և հերյուրանքներով են լեցուն նաև գեղարվեստական ֆիլմերը՝ «Այրվող շապիկը» (ռեժիսոր՝ և սցենարիստ՝ Ա. Էրթոդրուլ, 1923) , «Ազգն արթնանում է» (ռեժիսոր և սցենարիստ Մ. էրթգրուլ, 1932), «13 հերոս» (ռեժիսոր Շ. Կյամիլ, 1943), «Զուլում» (ռեժիսոր՝ Ա. Յըմեզ, 1973) և այլն։

Ս. Հարությունյան

ՄԵԾՆ ՄՈՒՐԱԴ (Պոյաճյան Համբարձում) (1867, Հաճըն 30.7.1915, Կեսարիա), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության ղեկավարներից։ ժիրայրի եղբայրը։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Միացյալ ընկերության վարժարանում, 1885-ին մեկնել է Կ. Պոլիս և շարունակել կրթությունը Կ.Պոլսի բժշկ. ուսումնարանում։ 1890-ի հուլիսի 15-ի Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից էր. նա է ստանձնել սուլթանին հայոց պահանջները ներկայացնելու անձնազոհ գործը։ Կարողացել է խուսափել ձերբակալությունից և փախչել արտասահման (Հունաստան)։ 1892-ին ուղարկվել է Տարոն, Սասունում գործակցել է Ա. Տամատյանին. 1893-ին եղել է Կովկասում, որտեղից զինված փոքրաթիվ խմբով վերադարձել է Սասան։ Մ. Տամատյանի ձերբակալությունից հետո, Մ.Մ. ղեկավարել է 1894-ի Սասունի ապստամբությունը, որի ընթացքում Մ. Մ-ի զինակիցներն են եղել և իրենց մարտական մկրտությունը ստացել Անդրանիկը, Գևորգ Ձավուշը, Հրայր Դժոխքը։ 1894-ի օգոստ. վերջին Մ. Ա. փոքրաթիվ խմբով պաշարվել է. երեք օր տևող կռվից հետո ձերբակալվել է. նետվել Բաղեշի բանտը, որտեղից տեղափոխվել է Կ. Պոլիս, ապա աքսորվել Տրիպոլի։ 1905-ին փախել է բանտից, անցել Եվրոպա, հաստատվել Փարիզում։ Հայ հեղափոխական ուժերին համագործակցության կոչ է արել։ Վերակազմյալ հնչակյանների հետ համերաշխություն ստեղծելու նպատակով 1907-ին այցելել է Եգիպտոս, տեսակցել Մ. Տամատյանի հետ, ապա մեկնել է ԱՄՆ. ամենուրեք արժանացել է ժող. խանդավառ ընդունելության։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Թուրքիա, ընտրվել ազգային երեսփոխան և օսմ. խորհրդարանի անգամ։

1915-ին Ա. Ա. ևս ձերբակալվել է հայ մտավորականների հետ, աքսորվել Կեսարիա, ուր կախաղան է բարձրացվել։

«ՄԵՂՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ», հԼԱԱարակական-քաղաքական թերթ։ Հրատարակվել է 1858-86-ին (1880-ից շաբաթաթերթ), Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ս. Մանդինյան, Պ. Սիմոնյանց։ XIX դ. 70ական թթ. վերջին 80-ական թթ. սկզբին հրապարակել է մեծ թվով հոդվածներ արևմտյան Հայաստանի ծանր վիճակի, ինքնավարության խնդրի, Բեռլինի կոնգրեսի վերաբերյալ։ 1880-ին Ծերենցը «Հայկական խնդիր» հոդվածում ցույց է տվել, որ թուրք, իշխանությունները կեղծում են հայերի թվի մասին վիճակագրական տվյալները, որ հայերի կյանքն ու ինչքը մշտապես վտանգի տակ են։ Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից (Վան, Շատախ և այլն) տրված թղթակցություններում նկարագրվում է տեղերում կատարվող կամայականությունը, խոսվում քրդերին զինելու, առանց մեծ աղմուկի հայերին ոչնչացնելու ծրագրի մասին։ «Մ. Հ.» գտնում էր, որ հայերը դաժանորեն սխալվեցին՝ հայկական հարցի լուծումը կապելով Անգլիայի հետ, և թերևս Ռուսաստանը կարողանա փրկել բարբարոսներով