Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայաստանին ուղարկված առաջին նավը Բաթում է հասել 1919-ի ապրիi լին, մինչև օգոստ. վերջը տեղ Է հասել ևս 7 նավ։ Հայաստանի կառավարությունը իր ստացած յուրաքանչյուր նավի ապրանքների դիմաց ստորագրել է պարտամուրհակ։ Ըստ հրապարակված վերջնական տվյալների, Ա. ն. վ. Հայաստան է ուղարկել 50,6 հգ. տոննա ապրանք (ալյուր, սերմացու ցորեն, խտացրած կաթ, սիսեռ, բրինձ, շաքար, օճառ և այլն)՝ 10,6 միլիոն դոլլար ընդհանուր արժողությամբ։ Հայաստանի համար նախատեսված ոչ բոլոր ապրանքներն են, որ բաշխվել են հանրապետությունում. ալյուրը բաժանվել Է Անդրկովկասում և Մերձ. Արլ-ում ապրող հայերին, իսկ որոշ մթերքներ տրվել են վրաց. և ադրբ. կառավարություններին՝ տարանցիկ արտոնությունների և նավթի դիմաց, ինչպես նաև որպես ամերիկյան բարի կամքի արտահայտություն։ Կոնգրեսի 100 միլիոն դոլլար հատկացումը սպառվել է 1919-ի ամռանը, որից հետո Ա. ն. վ-յան՝ Անդրկովկասում ունեցած ապրանքներն ու ինչքը փոխանցվել են "Near East Relier («Օգնություն Մերձավոր Արևելքին») կազմակերպությանը։ Մինչև Ա. ն. վ-յան ստեղծումը, Հայաստանին ամերիկյան օգնություն Է եկել ոչ կառավարական կազմակերպության՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի միջոցով։ Կոմիտեն մեկ տարվա ընթացքում հանգանակել Է 20 միլիոն դոլլար.

1919- ին Ա. ն. վ. և Ամերկոմը Հայաստան են ուղարկել 83964 տոննա ապրանք՝ 20231000 դոլլար արժողությամբ։

Այս օգնությունը բավարար էր. որպեսզի հաղթահարվեր 1915-ի Մեծ եղեռնի և թուրք, ավերումների հետևանքով արևելյան Հայաստանի զգալի մասում առաջացած աղետը՝ սովը։

Գրականություն

Bane S. Լ. and Lutz R. H., Organization of American Relief in Europe, 1918-1919, Stanford, 1334; Surface F. M. and Bland R. L, American Food in the World War and Reconstruction ^enod, Stanford, 1934։ Hovannlslan R. G., ~neRepublic of Armenia, v. 1, Beddey-L. A-L, 1971, p 133-144

Ռ. Հովհաննիսյան (ԱՄՆ)

ԱՄԻՐՏԱՆՅԱՆ Տիգրան (1835, Վան 1897, Վան), հասարակական-քաղաքական գործիչ, գրող, երգահան, թատերագիր։ սկզբնական կրթությունն ստացել է Վարագավանքում, ապա սովորել Կ. Պոլսի Արամյան վարժարանում։ 1867ից՝ ուսուցիչ Վանի Ղուկասյան վարժարանում։ 1860-ական թթ. սկզբին հրատարակել է բանաստեղծությունների ժող., «Վարդան Մեծ» և «Տրդատ Մեծ» ողբերգությունները, որոնք 1867-ին բեմադրվել են Վանում։ 1873-ին Վարազում լույս են տեսել «Մրմունջք» չափավոր պատկերը, «ուսյալ պանդուխտ» ողբերգությունը։ Գրել է նաև իր թատերգությունների երաժշտությունը։ Իր ստեղծագործություններում Ա. նկարագրել է թուրք, բռնակալական վարչակարգը, հայ ժողովրդի հարըստահարումը, ինչի պատճառով հազարավոր մարդիկ, թողնելով իրենց տունը, ընտանիքը և հայրենիքը, դարձել են պանդուխտ։ Ըստ Ա-ի, արևմտյան Հայաստանում թագավորում են զրկանքը, բռնությունը, ստրկությունը, սուգն ու արտասուքը, հափշտակումները և թուրք, վայրագությունը, որոնց դեմ պետք է պայքարել զենքով։ Ա. Թուրքիան անվանում Է «ցամաքած երկիր», 1876-ի օսմ. սահմանադրությունը՝ «օսմանյան խաբեություն», իսկ երիտթուրքերի մասին գուշակել է. որ նրանք մի օր «անխնա պետք Է կոտորեն հայ ազգը»։

Հ Պողոսյան

ԱՅՆԹԱՊ, Անթեպ (թուրք․ Գազիաթեպ), քաղաք Թուրքիայի հարավում Եփրատ վտակ Սաջուրի ափին, Գազիանթեպ նահանգի կենտրոնը։ XVI դ. սկզբին գրավել են օսմ. թուրքերը։ XVIII դ. Ա-ի շրջակայքում կար հարյուրից ավելի հայաբնակ գյուղ։ Հետագայում թուրք, իշխանությունները այստեղ բնակեցրել են քրդերի, հայերին բռնի պարտադրվել է թուրքերենը։ XX դ. սկզբին Ա. ուներ 50 հազար բն., որից շուրջ 20 hq-ը՝ հայ։ Հայերն զբաղվում էին առևտրով ու արհեստներով։ XIX դ. վերջին, հայ բարեգործական ընկերությունների և առանձին բարերարների հիմնադրած հայկ դպրոցների շնորհիվ, հայերենը վերստին դարձել է տիրապետող։ Ա-ում կային 6 հայկական եկեղեցի, 17 վարժարան, լույս Էր տեսնում «Մենտոր» հայատառ թուրքերենով կիսամյա հանդեսը։

1915- ին, Մեծ եղեռնի ժամանակ, Uի հայերը տեղահանվեցին և քշվեցին Դեյր էգ Զորի անապատը։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, մահից մազապուրծ հայերի բեկորները վերադարձան հայրենի քաղաք։ Սակայն թուրքերը շարունակեցին հարձակումները Ա-ի վրա։ 1920-ի ապրիլի 1-ից մինչև 1921-ի փետրվարի 8-ը այնթապահայերը հերոսական ինքնապաշտպան. կռիվներ մղեցին թուրք ջարդարարների դեմ (տես Այնթապի ինքնապաշտպանություն 1920-21). Սակայն, երբ ֆրանսիացիները լքեցին հայերին ու հեռացան Կիլիկիայից, Ա-ի հայերը, վախենալով թուրքերի վրեժխնդրությունից, նորից տարագրվեցին, բնակություն հաստատեցին Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում։ Մի մասն էլ հետագայում հասատվեց խորհրդային Հայաստանում։

ԱՅՆԹԱՊԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1920- 21, Այնթապի հայերի պաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ։ 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրք, զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապ վերադարձան 1915- ին քաղաքից տարագրված հայերի մի մասը (շուրջ 10 հազար) և սեբաստահայ գաղթականներ (8 հազար)։ Սակայնի աշնանը Այնթապում թուրք ազ