Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տվել կարիքավոր հայ ընտանիքներին, ստեղծել բարեգործական հիմնադրամներ և այլն։

Մեծ տերությունները միսիոներների գործունեությունը և ներկայությունն օգտագործել են քաղաքական նպատակներով՝ ինչպես օսմ. կառավարության վրա ճնշում գործադրելու, այնպես էլ Արլում իրենց ազդեցությունը տարածելու համար։ Չնայած դրան, բազմաթիվ մի սիոներներ փորձել են աջակցել հայկական հարցի արդարացի լուծմանը, բողոքել մեծ տերությունների (որոնք հայկական հարցը շահարկում էին հօգուտ իրենց քաղաքական նպատակների) երկդիմի քաղաքականության դեմ, մարդասիրական կարևոր գործ կատարել Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայկական կոտորածների (1894-96) և հայերի ցեղասպանության ժամանակ։ Միսիոներները կոչ էին անում եվրոպական պետություններին՝ օգնել դժբախտության մեջ գտնվող հայ ժողովրդին, շատերը, վտանգելով կյանքը, փնտրել և որբանոցներում են տեղավորել որբ ու անապաստան երեխաներին. ցեղասպանությունից փրկել բազմաթիվ հայերի։ Իրենց հայասեր գործունեությամբ աչքի են ընկել Մ. Յակոբսենը, Կ. Եփփեն, Կ. Փիթըրսոնը, Ա. Յոհանսոնը, Ջ. Հորդը և ուրիշներ։

Հայաստանում գործած միսիոներների (Յո. Լեփսիուս, Լ. Աբբոթ, է. Ռոբինսոն, է. Բլիս և ուրիշներ) հաղորդագրությունները, տեղեկությունները թուրք, կառավարող շրջանների հայաջինջ քաղաքականության, ծրագրերի վերաբերյալ՝ կարևոր վավերագրեր են հայերի ցեղասպանության լուսաբանման համար և ի չիք են դարձնում ցեղասպանությունը ժխտող թուրքերի սին փաստարկները։

Գրականություն

Օ ր մ ա ն յ ա ն Մ., Հայոց եկեղեցին և իր պատմութիլնը…, ԿՊ, 1911։ Ք ա ս ու ն ի Ե., Լուսաչափդ պատմութիւն հայ ավետարանական շարժ ման 1846-1946, Բեյրութ, 1947։ Ալպոյաճյան Ա, Պատմութիւն Եվդոկիոյ Հայոց, Կահիրե, 1952։ Ն ու յ ն ի, Պատմութիւն Մալաթիոյ Հայոց, Բեյրութ, 1961։ Ն ա զ ի կ յ ա ն Գ., Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը, ե., 1969։

Ա Սողոմոնյան

ՄԻՐԱՔ Ռոբերտ (Mirak Robert) (ծ. 1ՑՅՅ), հայ պատմաբան (ԱՄՆ)։ Բոստոնի համալսարանի պրոֆեսոր։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանին կից Ուիլյամս քոլեջը, Հարվարդի համալսարանը, որտեղ պաշտպանել է դոկտոր, դիսերտացիան՝ նվիրված ԱՄՆ-ի հայ համայնքի պատմությանը (մինչև 1915-ը)։

Գրել է հոդվածներ ամերիկահայերի կենսագործունեության տարբեր հարցերի վերաբերյալ։ «Երկու երկրների միջև բզկտված, հայերն Ամերիկայում (1890-ից մինչև 1-ին համաշխարհային պատերազմը)» (1983) աշխատության մեջ հանգամանորեն վերլուծել է հայերի վիճակը արևմտյան Հայաստանում, նրանց տարագրության պատճառ դարձած օսմ. կառավարող շրջանների ազգային խտրականության և ցեղասպանության քաղաքականությունը, ԱՄՆ-ում հայերի՝ միջավայրին հարմարվելու գործընթացները, հայրենիք վերադառնալու նրանց մշտական ձգտումը։

Երկեր Tom between Two Lands, Armenians in America. 1890 to World Wart, Camb.-Mass., 1983.

է. Սելքոնյան

«ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՈԱՏԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ» («հթթիհաթ վե թերաքքի» «Ittihat ve terakki»), երիտթուրքեր, թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1889-ի մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը 1876-ի սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի Փարիզի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, հբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը։ Հալածանքների պատճա ռով ղեկավարները փախել են արտասահման։ 1897-ին սկսել են գործել ընկերության ժնևի, ապա և Կահիրեի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր Կ.Պուսում, Զմյուռնիայում, ժնևում, Կահիրեում, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգը։ 1902-ին, Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի. Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Սալոնիկում գործել է Ազատության օսմ. ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ. ագիտացիա արել բանակում և այլն։ 1908-ին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ 1908-ի հուլիսի 23-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակհլ են սահմանադրության վերականգնումը։ Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ Թալեաթը, էնվերը, Բեհաէդդին Շաքիրը, Միդհաթ Շյուքրին և ուրիշներ Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-18) Օսմանյան կայսրությունը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911-ին Տրիպոլիտանական, 1912-13-ին՝ Բսդկանյան, 1914-18-ին՝ առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելա նպատակով։

Աոաջին աշխարհամարտի նախօրեին և ընթացքում «Մ. և ա.» կուսակցության պարագլուխները ծրագրել և իրագործել են հայերի ցեղասպանությունը (տես Մեծ եղեռն)։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, 1918-ի հոկտ. 19-ին, տեղի է ունեցել կուսակցության վերջին համագումարը, որը հայտարարել է ինքնալուծարման և նոր՝ «Թեջադդուդ» («Վերածնունդ») կուսակցության ստեղծման մասին։ Սակայն նոյեմբ. 2-ին դաշնակիցների (Անտանտի) զորքերը մտել