Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գործել է Մարգար վարժապետի, Արաբոյի հետ։ Քանիցս ձերբակալվել է, արգելափակվել Աքիայի, Հալեպի բանտերում։ Փախչելով՝ անցել է Կիպրոս. ապա՝ Կիլիկիա, որտեղ ղեկավարել է Չոք Մարզվանի 1896-ի ինքնապաշտպանությունը։ Նորից բանտարկվել է և տեղափոխվել Հալեպ։ Ազատվելուց հետո անցել է Կովկաս։ Սպանել են վերակագմյալ հնչակյանները։

Գրականություն

Արսեն Տիրան, Մխո-Շահեն Սեֆերյան, (կենսագրական նյութեր), Բոստոն, 1903։

Ա Ներսիսյան

ՄԿՐՏԻՉ U ՎԱՆԵՑԻ, Ամենայն հայոց կաթողիկոս, տես Խրիմյան Մկրտիչ (Հայրիկ)։

ՄՅԱՍՆԻԿՅԱՆ (Մյասնիկով) Ալեքասնդըր Ֆեոդորի (Աստվածատուրի), Ալ. Մ ա ր տ ու ն ի (1886-1925), պետական. ռազմական գործիչ, գրականագետ։ ՌԱԴԲԿ անդամ 1906-ից։ Սովորել է Մոսկվայի Լագարյան ճեմարանում, ավարտել ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ հեղափոխական գործունեություն է ծավալել Մոսկվայում, Դոնի Նախիջևանում, Բաքվում, աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ արևմտյան ռազմաճակատում։ 1917-ի Հոկտ. հեղափոխությունից հետո հրամանատարական պաշտոններ է վարել կարմիր բանակում։ Եղել է Բելոռուսիայի ԿԳԿ և կոմկուսի ԿԿ Կենտր. բյուրոյի նախագահ, ՌԿ/բ/Կ Մոսկվայի քաղաքային և մարգային կոմիտեների քարտուղար։ 1921-ի սկզբին նշանակվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ և ռազմական գործերի ժողկոմ։ Անդրֆեդերացիայի կազմավորումից (1922) հետո՝ ՀամԿ/բ/Կ Անդրկովկասյան երկրային կոմիտեի աոաջին քարտուղար։ պետական, կուս., ռազմական աշխատանքին զուգընթաց զբաղվել է նաև գրակ. աշխատանքով, խմբագրել է թերթեր։ Գրել է սոցիալիզմի տեսության, հեղափոխական շարժման պատմության. գրականագիտության վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ։

Բազմիցս անդրադարձել է հայկական հարցին, նրա առաջացման պատմությանը, լուծման ուղիներին։ հայկական հարցը համարել է «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների միջև եղած տարաձայնություններն ու շահերը։ Մ. նշել է. որ մեծ տերությունները հայկական հարցի շահարկումով ձգտել են ապահովել իրենց իմպեր. շահերը և չեն հետաքրքրվել արևմտահայերի ճակատագրով։ 1913-ին Մոսկվայի պոլիտեխնիկ, թանգարանում դասախոսություն է կարդացել հայկական հարցի վերաբերյալ, որի թեզերը («Ռուս լիբերալը Հայկական հարցի մասին», «Հայկական հարցի գործնականը». «Հայկական ռեֆորմների ծրագիր») տպվել են «Մշակ» թերթում, 1913-14ին։ 1920-ի սկզբին Մ. տարբեր առիթներով վերստին է դիմել հայկական հարցին, քննարկել նրա լուծման ուղիները։ «Դաշնակցական կառավարության դոկումենտներից» ժող-ի աոաջաբանում, խիստ ձախ դիրքերից քննադատելով դաշնակցության ղեկավարներին, գրել է. որ նրանք այդպես էլ չկարողացան որոշել հայկական հարցի ճիշտ լուծման ուղիները։ Մ. խորհրդային Հայաստանի գործիչներից առաջինն էր, որ անդրադարձել է հայ քաղաքական կուսակցությունների գործունեությանն արտասահմանում, նրանց նկատմամբ Հայաստանի կոմկուսի քաղաքականությանը. սփյուռքահայերի խնդրի լուծմանը («Կուսակցությունները գաղութահայության մեջ», 1929)։ Մ. մասնակցել է 1921-ի հուլիսի 4-5-ին կայացած ՌԿ/բ/Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի նիստին, որտեղ ընդունվել է Լեռնային Ղարաբաղը Ադրբ. ԽՍՀ կազմի մեջ մտնելու մասին որոշումը, որին դեմ է քվեարկել։ Զոհվել է ինքնաթիռի վթարից։

Երկեր Ընտիր երկեր, Ե., 1957։

Ա Ամիրյան

ՄՅՈՒՐԵ (Мигё) Մատերն, բելգիացի աբբա։ XX դ. 10-ական թթ. Մարաշի ֆրանցիսկյան հայրերի ղեկավար։ 1920-ի հունվ-փետր. Մարաշի հայերի կոտորածների ականատես, թողել է դրանց մանրամասն նկարագրությունը։ Ըստ Մ-ի քեմալականների «նպատակը բոլոր քրիստոնյաների գլխովին բնաջնջումն էր»։ Մ. «դժոխային» է անվանել 20000 հայերի կոտորածների օրերը (հունվ. 20-ից մինչև փետր. 11-ը), որոնք կարող էին «խելակորույս դարձնել» յուրաքանչյուր մարդու։ Մ-ի հիշատակած փաստերը հաստատվում են այլ ականատեսների (Մ. Էվլին էլլիոտ, Սթենլի Քերր և ուրիշներ) վկայություններով և ամբողջացնում Մարաշի ջարդերի մասին արդեն հայտնի տեղեկությունները։ Մ-ի հուշերն աոաջին անգամ հրատարակվել են Բրյուսելում, 1921-ին։

Երկեր Le massacre da Marache (Hvriar, 1920), tFlambeau», N 1, Janvier, 1921.

Վ Պողոսյան

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արամայիս Նավասարդի (1911-1984), պատմաբան։ պատմական գիտական դ-p։ Աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ ժողովրդի մասնակցությանը 1939-45ի երկրորդ համաշխարհային պատերազմին։ «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս և համաշխարհային հասարակական մտքի գնահատմամբ» (1965) աշխատության մեջ (հիմնականում հրապարակված նյութերի հիման վրա) ցույց է տվել ցարական ինքնակալության ու Ռուսաստանի դեմոկրատ, շրջանների վերաբերմունքը հայկական հարջին և հայերի ցեղասպանությանը, համաշխարհային առաջավոր հասարակայնության արձագանքը 1890-ական թթ. և 1915-16-ին Թուրքիայում կատարված իրադարձություններին։ «Վ.Ի. Լենինը և ազգային հարցի լուծումը ԽՍՀՄ-ում» (1970, ռուս.) մենագրության մեջ այլ հարցերի հետ մեկտեղ լուսաբանել է խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախապատրաստման և ընդունման պատմությունը, դեկրետը համարել Հայաստանի ինքնորոշման հռչակման և հայկական ժող. հանրապետության ստեղծման ակտ։