Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


«ՄՇԱԿ», հասարակական-քաղաքական, գրական թերթ։ Հրատարակվել է 1872-1921-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Գ. Արծրունի, Ա. Քալանթար, Ա. Առաքելյան, Լեո։ Սկզբնապես «Մ.»-ի քաղաքական հրապարակախոսության հիմնահարցը եղել է արևմտյան Հայաստանի ղատի պաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում ապրող հայերի տնտեսական. հասարակական և իրավ, ծանր կացության քննադատությունն ուղեկցվել է օսմ. տիրապետությունից ազատագրվելու ծրագրերի մշակմամբ։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ոգևորվելով բալկանյան ժողովուրդների ազատագրական շարժումներով. Գ. Արծրունին հանդես է եկել մի շարք խմբ. Հողվածներով («Մի՞թե այժմ էլ հայերի հերթը չէ». «Այժմ ինչ պետք է անեն հայերը», «Արևելյան խնդիր» և այլն), որոնցում կոչ է արել օգտվել քաղաքական բարենպաստ պայմաններից, ազգային հարցը լուծելու համար միանալ օսմ. բռնապետության դեմ համատեղ պայքարին։ «Մ.» հանգամանորեն քննարկել է Բեռլինի կոնգրեսի (1878) որոշումները և մերկացրել թուրք, կառավարության երկդիմի խաղերը՝ ժամանակ շահելու և ինքնավարության ձգտող հայերի հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով։

«Մ.»-ի ազատագրական պայքարի ծրագիրը միօրինակ չէր։ Եթե 1880-ական թթ. ազատական Գ. Արծրունին առավել հակված էր դեպի «խաղաղ պատերազմը», այսինքն՝ տնտեսական վերաշինությամբ ու քաղաքակրթության տարածմամբ ապահովել արևմտյան Հայաստանի քաղաքական ինքնավարությունը, ապա արմատականները՝ Րաֆֆին, Հայկակը, Մ. Փորթուգալյանը և ուրիշներ, մեծ հույսեր էին կապում Վասպուրականի, Կաբինի, Զեյթունի ժող. շարժումների հետ։

«Ա.» անարգանքի սյունին է գամել սուլթան Աբղուլ Համիդ ll-ի կազմակերպած հայկական կոտորածները 1894-96-ին (Ա. Քալանթարի հոդվածաշարը, որն այնուհետև հրատարակվել է առանձին գրքով), մերկացրել մեծ տերությունների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական խաղերը։ Թերթի էջերում հրապարակված հարյուրավոր նամակներն ու թղթակցությունները, ճանապարհորդ, նոթերը, քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող գործիչների հողվածները հնարավորություն են տալիս վերարտադրել ժամանակի քաղաքական իրաղաձություններն ու հասարակական մտքի զարգացման ընթացքը։ հայկական հարցին նվիրված հոդվածներով թերթում հանդես են եկել հայ և օտարազգի բազմաթիվ քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ և լրագրողներ։

Առաջին աշխարհամարտի ժամանակ Հ. Առաքելյանը հայկական հարցի լուծումը կապել է ոուս. զենքի հաղթանակի հետ։ «Ա.» իր էջերում արտացոլել է հայերի ցեղասպանությունը, իսկ Լեոն արձանագրել է քեմալականների և մուսավաթականների հակահայկական հալածանքները, հայ ժողովրդի պայքարը այդ բռնությունների դեմ։

Լ. Գևորգյան

ՄՈՍԽՈՊՈէԼՈԱ ՆիկիֆՈրՈԱ (18711964), հույն պատմաբան, լրագրող։ Ծնվել է Կ.Պոլսում։ Սովորել է Ֆրանսիայում։ Կ.Պոլսում եղել է հուն, թերթերի խմբագիր։ 1922-ին արտաքսվել է Թուրքիայից և հաստատվել Հունաստանում։ Աշխատել է Հունաստանի արտգործնախարարությունում, ապա զբաղվել դասավանդությամբ։ Թուրքիայի պատմության վերաբերյալ աշխատաությունների հեղինակ է։ Մի շարք գործերում («Թուրքերն ըստ իրենց պատմության», 1920, ֆրանս., «Հայկական հարցը։ Ներդրում դիվանագիտության պատմության մեջ», 1921) քննարկել է հայկական հարցը, հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում։

Ի. Խասիոտիս (Հունաստան)

ԱՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, ստեղծվել է 1914-ի հոկտեմբերի 26-ին, Մոսկվայում։ Հիմնադրել են մոսկվաբնակ հայերը։ Անդամներն էին Ս. Մամիկոնյանը (նախագահ), Կ. Կուսիկյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Ջիվելեգովը և ուրիշներ։ Մշակվել է կոմիտեի կանոնադրություն. որը հաստատվել է 1914-ի դեկտ. 20-ին։ Համաձայն կանոնա- դրության, կոմիտեի նպատակն էր օրինական և հասանելի հասարակական կազմակերպչական բոլոր միջոցներով նպաստել Թուրքիայի դեմ պատերազմում ռուս, զենքի հաջողությանը և օգնություն կազմակերպել պատերազմից տուժածներին, այն Է՝ զբաղվել ռուս, բանակի զինվորներին, վիրավորներին, հայ կամավորներին և գաղթականներին օգնություն կազմակերպելու հարցերով։ Կոմիտեի գործունեությունն ընդգրկել է Ռուս, կայսրության տարածքը։ Միջոցները գոյացել են անդամավճարներից, նվիրատվություններից, համերգներից, դասախոսություններից ու այլ միջոցառումներից հանգանակված գումարներից, կոմիտեի հրատարակություններից ստացված եկամուտներից և այլն։ 1915-ի հուլիսի 10-ի որոշմամբ Ա. հ. կ. ընդգրկվել է Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության կազմի մեջ։ Կոմիտեն գաղթականներին օգնել է հիմնականում դրամով, անհրաժեշտ իրերով, ղեղորայքով, ալյուրով։ 1Ց15-ի մարտին կազմակերպել է բժշկասանիտարական 2 ջոկատ և ուղարկել Հայաստան։ Հանգրվանելով Էջմիածնի և Ալեքսանդրապոլի գավառներում՝ նրանք բացել են պարենի կետեր, հիվանդանոց ու ամբուլատորիաներ, որբանոցներ։ 1916-ին հիմնադրել է «Արմյանսկի վեստնիկ» («Армянский вестник») շաբաթաթերթը։ Կոմիտեի նախաձեռնությամբ և ծախսով 1916-ին լույս է ընծայվել Վ. Բրյուսովի «Հայաստանի պոեզիան» անթոլոգիան։ Մ. հ. կ. գործունեությունը շարունակել է մինչև 1918-ի մարտը։

Մ. հ. կ-ին կից 1914-ի նոյեմբ-ից գործել է Կանանց կոմիտեն, որի անդամներն էին Աոսկվայի հայուհիները։ Նրանք մեծապես աջակցել են հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու գործին և, մասնավորապես, Մոսկվա հասած հայ գաղթականներին։

U. Հարությունյան

ԱՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1921, խ П րհըրդա-թուրքական պայմանագիր բարեկամ ու թյան և եղբայր ու թյան։ Ստորագրվել է մարտի 16-ին, ռուս-թուրքական կոնֆերան