Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄՈԻՇ, քաղաք և գավառակ արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մշո գավառում։ Գրավում էր Տարոնի (Մշո) դաշտի մեծագույն մասը։ Արևմտյան Հայաստանի խիտ բնակեցված շրջաններից էր։

XVI ղ. 1-ին կեսին օսմ. նվաճումը խիստ ծանր անդրադարձավ Մ-ի էթնոազգագրական վիճակի վրա։ Քրդ. քոչվոր ցեղերի մուտքը, մշտական ընդհարումները նրանց միջև, ազգային և կրոն, հալածանքը, բռնությունները ստիպել են հայ բնակչության մի ստվար հատվածի հեռանալ այստեղից։ Աղետալի էր նաև մինչև XIX ղ. 1-ին կեսը գործող «ղշլաղային» համակարգը՝ հայկական գյուղերում բնակչության հաշվին քոչվորների ձմեռելը։ Ի հետևանք այղ բարբարոսական սովորության, արդեն XVIII ղ. վերջինXIX դ. սկզբին Մ-ի շատ գյուղեր լիովին լքվել էին հայերից, ամայացել։ Զգալի թվով հայեր էլ գաղթել են 1828-29-ի ռուս-թուրքական պատերազմից հետո (հիմնականում արևելյան Հայաստան)։ 1830-ական թթ-ից թուրք, կառավարությունը, ելնելով տնտեսական և քաղաքական շահերից. Մ-ի լքյալ գյուղերում բնակեցրել է քրդերի՝ էապես փոխելով բնակչության ազգային կազմը։ Նման բնակավայրերի մի զգալի մասը XX դ. սկզբին դեռ պահպանել էր պատմական անվանումները (երբեմն՝ աղավաղված). Աղդատ, Անղակ, Անծառ, Աջմանուկ (Հաճմանուկ), Առնջիկ, Գլեսոր (Գլաձոր), Գոտ, Դեղծմհր, Զանգոք (Ծաղկունք), Զորավա (Զորավար), Զորավիգ, Խնկրվան (Հանգրվանք), Խշլագոմ, Մղագոմ (Մեդագոմ). Նորքաղաք. Նորք կամ Նոք, Չախսոր (Ջաղացաձոր), Պլաթուխ, Սալորիկ, Սինակ, Սիփանոք, Սուսբերղ, Սուրբ Թորոս կամ Սիմթորոս, Վանիկ, Տափ կամ Տափըկ, Փզոնք, Քըխմոււո, Քըմսոր կամ Քըմսորան (Գոմծոր), Քորխակ, Օձ քաղաք և այլն։ Այնուհանդերձ, XIX դ. վերջին

XX ղ. սկզբին Մ. Բիթլիսի նահանգի ամենահայաշատ գավառներից էր (բնակչության 60-65 %-ը հայեր էին, տարբեր տվյալներով՝ 86-100 հգ.)։ Հիմնականում Արածանիի և նրա վտակ Մեղրագետի ափերին գտնվող հայաբնակ գյուղերից առավել նշանավոր էին Ալիջանը, Ալվառինջը, Աղջանը, Առինջը, Ավրանը, Արտոնքը, Բերդակը, Բոստաքենղը, Գառնենը (Կառնենը), Գոմերը, Գոմսը, էրըշտերը, Զիարեթը, Թիլը, Խասգեղը, Խարսը, Խեյբյանը, Կվարսը, Կուրավին, Հավատորիկը, Հունանը, Ղըզլադաջը, Նորշենը (Ֆրանկ-Նորշենը). Շեխլանը, Մուլուխը, Վարդենիսը, Յրոնքը, Ուռուղը, Քրդագոմը, Օղունքը։

Մ. գավառակի հայ բնակչության կոտորածը սկսվել է 1915-ի մարտից և զանգվածային չափեր ընդունել հունիս-հուլիսին, երբ հիմնովին ավերվել են հայաբնակ գյուղերը, իսկ բնակչությունը բնաջնջվել։ Միայն Ալիզռնանի, Աղջանի, Գառնենի և Խասգեղի մարագներում կենդանի այրվել է մի քանի հագար հոգի (հիմնականում՝ կանայք, երեխաներ), փրկվել են հատուկենտ մարդիկ միայն։ Հայերը տեղ-տեղ դիմել են անկազմակերպ ինքնապաշտպանության, սակայն մատնվել են անհաջողության։ Ըստ Աշո առաջնորդարանի քարտուղար Ն. Մարտիրոսյանի, Մ-ի 109 գյուղերից փրկվել և արևելյան Հայաստանում ապաստանել են հազիվ 1500 հայեր։ Ահռելի էր նաև նյութ, կորուստը։ Բարբարոսաբար ավերվել են պատմամշակութ. բազմաթիվ հուշարձաններ, այղ թվում՝ հռչակավոր Առաքելոց (Թարգմանչաց), Ս. Կարապետի և Ս. Հովհաննեսի (Եղրդուտի) վանքերը՝ իրենց հարուստ ձեռագրոցներով։ Կոտորածից մազապուրծ հայ գյուղացիներին մեծ դժվարությամբ հաջողվել է փրկել միայն աոանձին նշխարհներ՝ Ս. Կարապետի Ավետարանը. Աշո ճառընտիրը, Առաքելոց վանքի դուռը։

Մուշ քաղաքը տեղադրված է Մեղրագետի ձախ ափին, Կուրտիկ և Ծիրընկատար լեռների փեշերին, Բիթփսից 60 կմ հյուսիս-արմ.։

XX դ. սկզբին համանուն գավառի և գավառակի կենտրոնն էր։

Ըստ Մշո առաջնորդարանի քարտուղար Ն. Մարտիրոսյանի, առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին ուներ 12450 հայ բնակիչ, որոնք կենտրոնացած էին Բրտի, Ձորի, Ձաղար կամ Ս. Մարինե, Ջիգրաշեն և Վերին թաղերում։ Հիմնականում զբաղվել են արհեստներով և առևտրով (Ձորի թաղում գտնվող շուկայի մոտ 800 կրպակներից 500-ը պատկանում էր նրանց)։ Լայնորեն տարածված էին բրուտագործությունը, դարբնությունը, դերձակությունը, զինագործությունը, ոսկերչությունը, կոշկակարությունը, հյուսնությունը։ Հայերն ունեին 5 եկեղեցի (Ս. Աստվածածին. Ս. Կիրակոս, Ս. Հարություն, Ս. Մարինե, Ս. Սարգիս) և 2 մատուռ (Ս. Գևորգ, Ս. Աինաս)։ XX դ. սկզբին գործել է 7 դպրոց։

1915-ի հուլիսին բոլոր կողմերից թուրք, զորքերով շրջապատված քաղաքի հայերը դիմել են հերոսական ինքնապաշտպանության, սակայն գրեթե բոլորն էլ նահատակվել են։ Որոշ տվյալներով, Սասուն են անցել 400700 մշեցիներ, ուր նոր կորուստներ են ունեցել։ Սակավաթիվ փրկվածները հետագայում ապաստանել են արևելյան Հայաստանում։

Գրականություն

U Դ ո. Վանի, Բիթւիսի և էրզրումի վիլայեթները,ե., 1912։ Բ դե յան Ա, Բ դե յան և, Հարազատ պատմութիլն Տարօնոյ, Կահիրէ, 1962։

Գ. Բագարան

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ (ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի) (1913, Սիվրիհիսար (Թուրքիայում)-1990, Բեյրութ), գրող, մշակութային գործիչ։ 1915-ին Մ.Ի-ի ընտանիքը աքսորվել է Դեյր Էզ Զոր, 1923-ին հաստատվել Դամասկոսում։ Ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, ապա՝ Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանը (ուր հետագայում հայ գրակ. է դասավանղել)։ Բրյու