Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանն ու համախմբմանը նպաստող հոդվածներ։ Քննարկել է հայ ազատագրական շարժման անցած ճանապարհը, նրա թույլ տված սխալներն ու թերությունները։ Սան Ստեֆանոյի պայմանագրից (1878) հետո ընկած ժամանակաշրջանի հիմնական սխալները կապել է ագատագրakan շարժման ղեկավարների քաղաքական կողմնորոշման հետ և վճռականորեն հանդես է եկել եվրոպական կողմնորոշման դեմ։ Գտնելով, որ անջատ գործողությունների մարտավարությունը կհանգեցնի պարտության, «Ա.» ժողովրդին կոչ է արել լրջորեն պատրաստվել ապստամբության, ընտրել հարմար պահը՝ միայն այդ դեպքում հուսալով դրական արդյունք։

րդ փուլում հանդեսը զետեղել է հոդվածներ Հայաստանի տնտեսական և մշակութային հաջողությունների մասին՝ հայրենիքի ուժեղացման մեջ տեսնելով հայկական հարցի լուծման երաշխիքը և հայ ժողովրդի ազգային իղձերի իրականացումը։

Կ. Դալլաքյան

ԱՆԱՆՈՒՆ Գավիթ (Տեր-Դանիելյան) (1879, գ. Մեծ Շեն, (ԼՂՀ Մարտակերտի շրջանում) -1942, Աստրախան), հրապարակախոս, պատմաբան, հասարաԱական գործիչ։ Հնչակյան, ապա՝ ՀՀԴ կուսակցության անդամ, 1905-ից՝ հայ սոց-դեմոկրատ. բանվոր, կազմակերպության (սպեցիֆիկներ) գաղափարախոսը։ Աշխատակցել է Թիֆլիսում և Երևանում լույս տեսնող հայ պարբերական մամուլին։ 1920-26-ին՝ Երևանի հեղափոխության թանգարանի դիրեկտոր։

Ա. հեղինակ Է հայ ժողովրդի նոր պատմության հարցերի, ազգամիջյան հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների։ «Ոուսահայերի հասարակական զարգացումը» (հ. 1-3,

26) աշխատության մեջ շարադրել է արևելահայերի հասարակական, քաղաքական և մշակութային զարգացման օրինաչափությունները. առաջ քաշել հայ ժողովրդի ազգային համախմբման անհրաժեշտության գաղափարը։ Ա. գտնում էր, որ հայ բուրժուազիան երբեք չի արտահայտել ազգի շահերը, և որ այդ շահերի կրողները եղել են գյուղացիները, որոնք ներկայացրել են ազգի ֆիզ., բայց ոչ գաղափարական ուժը։ Բանվորները, չնայած իրենց փոքրաթվությանը, հանդիսանում են այն սոցիալական ուժը, որն արագորեն ընկալում է հասարակական շահը, ճիշտ կողմնորոշվում քաղաքական իրադրության մեջ և կարող է լինել հայերի միասնական հզորության հիմքը։ Ազգային հարցին վերաբերող ուսղփնասիրություններում («Ազգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշարը, «Նոր հոսանք», 1913, հ. 12) Ա. պաշտպանել է կուլտուր-ազգային ինքնավարության գաղափարը, ազգային պատկանելության գաղափարը գերիշխող է համարել ճնշված ժողովուրդների ազատագրման հարցում, նշել, որ հենց ազգային ընդհանրությունը կարող է համախմբել ազգին, նրա բոլոր սոցիալական խմբերին և դասակարգերին։

ԱՆԳԼՈ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1895 Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ, տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր լորդ Սոլսբերիի և Գերմանիայի դեսպան Պ. Գատսֆիլդ-Վիլդենբուրգի ու կայզեր Վիլհելմ ll-ի միջև, 1895-ի հուլիս-օգոստոսին, Լոնդոնում՝ Հայկական հարցի սրման կապակցությամբ։ Օգտագործելով Մերձ. Արլ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ անգլ. դիվանագիտությունը երկակի խաղ էր խաղում, մի կողմից Գերմանիային ահաբեկում Էր Ոուսաստանի հետ մերձեցման հեռանկարով, մյուս կողմից՝ ակնարկում անգլո-գերմ. համաձայնության մասին Օսմանյան կայսրության բաժանման հարցում։ Հուլիսյան բանակցություններում գերմ. դեսպանը փորձում Էր անգլիական կառավարության ղեկավարին համոզել Գերմանիայի այլ ոչ թե Ոուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու նպատակահարմարությունը։ Օգոստոսի սկզբին Անգլիա ժամանեց Վիլհելմ ll-ը, որն իր դժգոհությունը հայտնեց Հայկական հարցում անգլիական կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ։ Միաժամանակ նա անգլիական կառավարությանը ծանոթացրեց Օսմանյան կայսրության բաժանման իր ծրագրին՝ Մեծ Բրիտանիային խոստանալով աջակցություն սուլթանի դեմ ուժ գոր֊ ծադրելու հարցում. Եթե Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան համապատասխան տարածքային փոխհատուցում ստանան։ Անգլիական կառավարությունն անտարբերությամբ վերաբերվեց կայզերի ծրագրին, քանի որ Թուրքիայի անհապաղ անդամահատման մտադրություն չուներ։ Անգլիական դիվանագիտության նպատակն էր այդ բանակցություններով սըրել ռուս-գերմ. հակասությունները Մերձ. Արլ-ում։ Լոնդոնի բանակցությունները տեղի էին ունենում գաղտնի, և սուլթան, կառավարությունը անտեղյակ մնաց դրանց։

Գրականություն

Силин А С., Экспансия Германии на Ближнем Востоке в конце XIX века, М., 1971;

Киракосян А Дж., Великобритания и Армянский вопрос 90-е годы XIX века, Е, 1990; Douglas Я, Britain and Armenian Question. 1894-1897, " The Historical Joumar, 1976, No 19.

Ս Կիրակոսյան

ԱՆԳԼՈ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1878, տես Կիպրոսի կոնվենցիա 1876.

ԱՆԳԼՈ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ. XIX դ. ՑՕ-ական թթ. ի պաշտպանություն հայ ժողովրդի իրավունքների ստեղծված անգլիական հասարակական-քաղաքական կազմակերպություններ։ Դրանց մեջ ընդգրկված էին բրիտանական կառավարության ու պառլամենտի անդամներ, հասարակական ու կրոն, գործիչներ։ Անգլո-հայկական միությունը հիմնել է Ջ. Բրայսը, 1893ին։ Նրա նախագահն Էր անգլ. պառլա