Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՆԱՆՍԵՆ (Nansen) Ֆրիտյոֆ (18611930). նորվեգացի գիտնական, բևեռախույզ, օվկիանոսագետ, հումանիստ, հասարակական գործիչ։ Աոաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ավարտից հետո որպես Ազգերի լիգայի գերագույն կոմիսար Ն. զբաղվել է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու և գաղթականների խնդիրներով։

Օգնություն է կազմակերպել Պովոլժիհի սովյալներին (1921)։ Ն-ի հասարակական գործունեության կարևոր մասն է կազմել հայ ժողովրդին օգնելու համար կատարած աշխատանքը։ Նա խստագույնս ղատապարտել է Աբդուլ Համիդ ll-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը, շեշտել. որ թուրք, վայրագություններն իրենց չափերով ու դաժանությամբ հավասարը չունեն պատմության մեջ։ Զբաղվելով գաղթականների խնդրով՝ Ն. մեծ օգնություն է ցույց տվել նրանց, բազմահազար հայ փախստականներ ստացել են «ՆանսենյաՕ անձնագիր», ինչը որոշ չափով թեթևացրել է նրանց դրությունը։ Հանդես է եկել հայ գաղթականներին Խորերդ. Հայաստան հայրենադարձելու համար պայմանների ստեղծման օգտին, գլխավորել հայրենադարձության հանձնաժողովը (1925-29)։ Հարցի ուսումնասիրման ու նախապատրաստման նպատակով Ն. իր հանձնաժողովով 1925-ի հունիսին ժամանել է Երևան։ Եղել է հանրապետության շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարավորությունները։ Վերադառնալով ժնև Ազգերի լիգային է ներկայացրել զեկուցագիր խորհրդային Հայաստան կատարած այցելության արդյունքների մասին’ նշելով, որ հանրապետությանն օգնություն ցուցաբերելու դեպքում կարող է տեղավորել 25-30 հազար գաղթականներ։ Ն. համոզվելով, որ Ազգերի լիգան դանդաղում և չի վճռում հայ գաղթականության հայրենադարձման հար ցը, ինքը մարդասիրական ուղիներով հայթայթել է անհրաժեշտ միջոցներ և տրամադրել 7000 հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման գործին։ Հայ ժողովրդի պատմությանը և Հայաստանին Ն. նվիրել է բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ։ 1927-ին նորվեգ. հրատարակվել է նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլ. ու ֆրանս.՝ «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» խորագրով, և գերմ." «Խաբված ժողովուրդը» վերտառությամբ, որտեղ հեղինակը մեղադրել է հայասպանության հանցավորներին՝ ինչպես թուրք ջարդարարներին. այնպես էլ արևմտյան տերություններին, որոնք հայ ժողովրդին ներքաշեցին իրենց քաղաքականության հորձանուտը։ Հումանիստական գործունեության համար Ն-ին շնորհվել է նոբելյան մրցանակ (1922)։ Երևանում կա Ն-ի անվան փողոց: Սպիտակ քաղաքում, «Նորվեգական գյուղի» տարածքում, որը կառուցվել են նորվեգացիները 1988-ի կործանիչ երկրաշարժից հետո, կենգնեցված է հուշարձան Ն-ին:

«ՆԱՆՍԵՆՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ», անձը հաստատող ժամանակավոր վկայական, որը տրվել է փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Մտցրել է Ազգերի լիգան՝ Ֆ. Նանսենի (այստեղից էլ՝ անվանումը) նախաձեռնությամբ ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ (1922)։ Գերբի փոխարեն անձնագրում ամրացվել է Նանսենի դիմանկարով նամականիշ։ «Ն. ա.» ստացած անձինք օգտվել են կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղաշարժվելու իրավունքից, նրանց նկատմամբ դադարել են գործել քաղաքացիություն չունեցողների համար նախատեսված սահմանափակումները։ Ազգերի լիգայի որոշմամբ (1924-ի հուլիսի 12) Մեծ եղեռնից փրկված շուրջ 320 հգ. հայեր, որոնք դեգերում էին տարբեր երկրներում, ստացել են «Ն. ա.»։

«ՆԱՇԵ ՎՐԵՄՅԱ» («Наше время»), անկուսակցական ռուսերեն շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1918-ի հունվ. 30-ից 1920-ի ապրիլի 25-ը, Բաքվում։ Ունեցել է ժողովրդավար, ուղղություն։ Լուսաբանել է Անդրկովկասի հանրապետությունների. Ռուսաստանի ներքին իրավիճակը, նրանց փոխհարաբերությունները, միջազգային դրությունը։ Բազմաթիվ նյութեր է հրապարակել հայերի ցեղասպանության, հայկական հարցի և դրա նկատմամբ մեծ տերությունների բռնած դիրքի վերաբերյալ։ Հատկանշական են այն նյութերը, որոնցում մերկացվել են ադրբ. կառավարության հակահայկական քաղաքականությունը, հայկական կոտորածները Բաքվում, Շուշիում, Նուխիում և այլուր։ Թերթը հատուկ տեղ է հատկացրել Հայաստանի անբաժանելի մաս կազմող Ղարաբաղին, պաշտպանել նրա ինքնորոշման, տարածքային ամբողջականության պահպանման, անկախության իրավունքը։ Բացահայտել է ադրբ. կառավարության և Անգլիայի դերը Ղարաբաղի բնակչության իրավունքների ոտնահարման գործում, սուր բանավիճել ադրբ. թերթերի հետ։

Թերթին համագործակցել են հասգրակ. հայտնի գործիչներ Ս. ՌաֆալոՎԻչը. ՍԳորողեցկին, Բ. Իշխանյանը, Ե. Օտյանը, Զ. Եսայանը և ուրիշներ։

Գրականություն

3 а к а р я н А. А, Шахиазарян А И., Бакинская газета "Наше время" о погромах нухинских, арешских и геокчанскнх армян в 1918г., ԼՀԳ, 1989, N9.

Ս. Զաքարյան