Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՆԱՍԻԲՅԱՆ Ագապի (ծ. 1929, Կիպրոս), պատմաբան։ Ավարտելով Նիկոզիայի Մելգոնյան վարժարանը պատմություն է դասավանդել այդ վարժարանում։ Հետագայում ուսումը շարունակել է Լոնդոնի և Գլազգոյի համալսարաններում, Օքսֆորդի համալսարանում պաշտպանելէ դոկտորական դիսերտացիա և ստացել փիլիսոփայության դ-րի գիտական աստիճան (1981)։ 1985-89-ին Մելգոնյան վարժարանի տնօրեն։ 1984-ին լույս է տեսել Ն-ի «Բրիտանիան ե Հայկական հարցը. 1915-1923» աշխատությունը (անգլ.), որը գրել է լայնորեն օգտագործելով բրիտանական արխիվներից վերցված փաստաթղթերը։ Աշխատության մեջ մանրազնին վերլուծել է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը հայկական հարցում, ցույց տվել անգլ. տարբեր բարեգործ, կազմակերպությունների. բրիտանական հասարակայնության ներկայացուցիչների գործունեությունը Թուրքիայից տեղահանված հայ գաղթականներին օգնություն ցույց տալու համար։

Երկեր Բրի տան իա և Հայկական հարցը 1915-1923, Բեյրութ, 1994։

Ա Կիրակոսյան

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԳԻՐՔ» (Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու։ Բարենորոգումները Հայաստանում. 1912 թվականի նոյեմբերի 26-1914 թվականի մայիսի 10, Сборник дипломатических документов. Реформы в Армении. 26 ноября 1912 года10 мая 1914 года. Петроград, 1915), Հայկական հարցի նախապատերազմյան շրջանի պատմությանը նվիրված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հրատարակած փաստաթղթերի ժողովածու։ Պարունակում է 159 փաստաթուղթ Կ. Պոլսի ոուս. դեսպանատան ե ԱԳՆ նամակագրություններ ու հեռագրեր, հայկական բարենորոգումների հարցի շուրջ Ռուսաստանի ԱԳՆ և Կ. Պոլսի ու եվրոպական մայրաքաղաքների ռուս, դեսպանների փոխանակած հուշագրեր և այլ փաստաթըղթեր, Կ. Պոլսի հայ քաղաքական շրջանների, պատրիարքարանի ու Ամենայն հայոց կաթողիկոսության, ինչպես նաև թուրք, կառավարության հետ ռուս, դիվանա գետների առնչությունների ու բանակցությունների վերաբերյալ զեկուցագրեր, հայկական բարենորոգումների ծրագրի նախագծեր և այլն։ Ունի ընդարձակ հավելված, ուր տեղ են գտել թուրք, կառավարության շրջաբերականները եվրոպական երկրների իրենց դեսպաններին, ընդհանուր տեսուչների համար նախատեսված հրահանգները, Կ. Պոլսի դեսպանաժողովի (1913-ի հուլիս) նիստերի սղագրությունը (ֆրանս.), ինչպես նաև Օսմանյան կայսրության 6 հայկական վիլայեթների (Արևմտյան Հայաստանի) ազգագրական կազմի վերաբերյալ վիճակագրական տվյալները։

Այս ժոդ-ի հիման վրա Ռուսաստանի դիվանագիտական արխիվը լույս ընծայեց «Հայաստանի ապագա կառուցվածքը» («Будущее устройство Армении. Третья оранжевая книга. П., 1915») գիրքը, որը, հրատարակիչների ասելով. իրենից ներկայացնում է; Թուրքիայում հայկական հարցի վերջին փուլի «ամենալիակատար ու ճշմարտացի» պատմությունը։ «Ռուսական դիվանագի տության ջանքերով, որը ամուր աջակցություն գտավ Եռյակ համաձայնության տերությունների կողմից, ձեռք բերվեցին այնպիսի արդյունքներ, որոնք համարձակ կարելի է ամփոփել որպես Հայաստանի ապագա ինքնավարության հիմքեր։ Սակայն բռնկած պատերազմը Թուրքիայի հետ, ցավոք, իհարկե, կուշացնի այդ դրության լիովին իրականացումը, բայց չի խափանի այն…» (Էջ 3)։

Այս գրքում արխիվային փաստաթղթերը դասակարգված և մեկնաբանված են հետևյալ հիմնական խորագրերի տակ. «Տերությունների վերաբերմունքը Հայաստանին», «Հայաստանի ռուսական կազմակերպումը», «Թուրքական չարչիությունը», «Հայաստանի նոր պետական կարգը»։

Հայկ. հարցի պատմության այս փուլի և ժող-ում հիշատակված բարենորոգումների ծրագրի մասին տես «Հայկական բարենորոգումներ 19121914» և «Ռուս-թուրքական համաձայնագիր 1914» հոդվածներում։

Ջ. Թորոսյան

ՆԵԼԻԴՌՎ Ալեքսանդր Իվանովիչ (1835-1910), ռուս դիվանագետ։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից առաջ՝ Կ. Պոլսի ռուս, դեսպանության խորհրդական, պատերազմի ժամանակ՝ Բալկանյան թերակղգում գործող բանակի գլխավոր հրամանատարի դիվանագիտական գրասենյակի պետ, 1883-97ին’ դեսպան Թուրքիայում։ 1877-ի նոյեմբ. կազմել է Թուրքիայի հետ հաշտության նտխն. պայմանները, որոնք ընկան նրա ստորագրած՝ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի հիմքում։ XIX դ. 90-ական թթ. կեսին ակտիվ դիրքորոշում է ունեցել հայկական հարցում։ հայկական ջարդերի կապակցությամբ ոուս. կառավարությանը հորդորել է (1895-ի հոկտ. 12) օգնություն ցույց տալ աղետյալներին։ 1895-ի նոյեմբ. 11-ին տերությունների ներկայացուցիչների ժողովում խորհուրդ է տվել դեսպաններին՝ համոզել իրենց կառավարություններին ռազմանավեր մտցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։ Նրա կարծիքով, այդ քայլը կզսպեր սուլթանին և հնարավորություն կընձեռեր խուսափել քաղաքական բարդություններից։ Ընդհանրապես Ն. կրքոտ կողմնակիցն էր Ռուսաստանի կողմից սևծովյան նեղուցների գրավման և իր խորհուրդներով Նիկոլայ II ցարին մղում էր այդ քայլին։ Բայց Ֆրանսիայի ընդդիմադիր դիրքորոշումն ու Ռուսաստանի ֆինանսների նախարար Ս. Վիտտեի ուժեղ հակազդեցությունը ցարին հետ պահեցին (1896) այդ քայլից։ Ն-ի 1895-96-ի հաղորդագրությունները Կ. Պոլսի հայկական ջարդերի մասին փաստական հարուստ նյութ են պարունակում և կարևոր սկզբնաղբյուր են Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը ուսումնասիրելու համար։

Ա. Կիրակոսյան

«ՆԵՄԵՍԻՍ», գործողություն, որի նպատակն էր ահաբեկման միջոցով պատժել 1915-ի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրքական պարագլուխներին (կոչվել է վրեժխնդրության հին հուն, աստվածուհի Նեմեսիսի (Նեմեզիս. Նեմեսես) անունով)։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմ. սուզանավով դուրս են բերվել Կ. Պոլսից և տարվել Գերմանիա։ Օսմանյան կայսրության 1Ց18-ի դեկտ.