Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մոկրատիան» աշխատությունը, որտեղ լուսաբանել է ազգ հասկացությունը, ազգային հարցի գրվածքը, ազգային հարաբերությունների, ազգամիջյան գործընթացների հիմնախնղիրները, ապագա Ռուսաստանի պետական ֆեդերատիվ կառուցվածքի գաղափարը։ «Ազգային հարցը և սոցիալ դեմոկրատիան», «Ռեֆերատ ազգային հարցի մասին», «Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին», «Նացիոնալիզմը Կովկասում և ռազմաճակատի մերկացումը» և այլ աշխատություններում բացահայտել է ազգային հարցի տեղը հասարակական կյանքում, մշակել ազգային պետական շինարարության հիմնահարցերը։

Շ. գործուն մասնակցություն է ունեցել ռուսաստանյան երեք հեղափոխություններին, հիմնադրել և խմբագրել է ս-դ. (բոլշևիկյան) տասնյակ թերթեր։ Մշտապես հետապնդվել է ցարական իշխանությունների կողմից, քանիցս ձերբակալվել և աքսորվել Կովկասի սահմաններից։

Շ-ի ղեկավարությամբ 1915-ի հոկտ. Բաքվում գումարվել է ՌՍԴԲԿ Կովկասի կազմակերպությունների անլեգալ խորհրդակցություն, քննարկվել են պատերազմի և ընթացիկ մոմենտի, Կովկասում ազգային հարաբերությունների և այլ հարցեր։ «Ազգային հարցի մասին» բանաձևում, որը ձևակերպել է С., ասված Էր. պետք է ղեկավարվել ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթներով, որ «կուլտուր-ագգային ավտոնոմիայի պահանջը մոլորություն Է»։ Խորհրդակցությունը, հիմք ընդունելով ԴՍԴԲԿ ծրագրային հիմնաղրույթները, առաջադրել է պետական կարգի լիակատար դեմոկրատացում՝ առանց ազգային խտրականության, լեզուների լիակատար իրավահավասարություն, մարզային .նքնավարություն՝ ազգային կազմով աչքի ընկնող վայրերի համար։ «Ազգային .ուլտուրական ավտոնոմիայի մասին» սշխատության մեջ Շ. գտնում էր, որ պետ. սահմանադրությունը պետք է երաշխավորի ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ դա նշանակում է ամենից առաջ, որ եթե մի որևէ ազգություն՝ օբյեկտիվ, տնտեսական թե սուբյեկտիվ հոգեբանական պատճառներով չի կարող կամ չի ցանկանում մի ժողովուրդ կազմել ռուս և մյուս ազգերի հետ միասին,-նրան սահմանադրությունը իրավունք պետք է տա բաժանվելու և ինքնուրույն պետություն կազմելու (Շ ա հ ո ւ մ յ ա ն Ատ., ԵԼԺ, հ.2, էջ 415-416)։

1917-ի հոկտ. 2-7-ը Թիֆլիսում Շ-ի նախաձեռնությամբ գումարվել է ՌՍԴ(բ)Կ Կովկասյան կազմակերպությունների առաջին համագումարը, որտեղ առաջարկել է արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը լուծել ինքնորոշման սկզբունքով. «Թուրքա-Հայաստանի հարցի լուծումը մենք պետք է թողնենք հենց այդ մարզի բնակչությանը, որն ինքը պիտի որոշի իր բախտը, Ռուսաստանին միանալու՝ նրանց որոշման դեպքում, նրանք պետք է միացվեն հայերին՝ (Շ ա հ ո ւ մ յ ա ն Ստ., ԵԼԺ, հ.Յ, էջ 270)։ Սակայն այդ առաջարկությունը պաշտպանություն չի գտել։ 1917-ի հոկտ. հեղաշրջումից հետո ՌԽՍՖՀ ժողկոմխորհի կողմից Շ. նշանակվել է Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։ ժողկոմխորհը 1917-ի վերջին ընդունել էր Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որի նախապատրաստմանը ակտիվ մասնակցել էր Շ.։ 1918-ի գարնանը Բաքվում հաստատվել է խորհրդային իշխանություն՝ Կոմունա, Շ. ընտրվել է Բաքվի ժողկոմխորհի նախագահ և արտաքին գործերի ժողկոմ։ Վեցամսյա գործունեությունից հետո Բաքվի կոմունան ընկավ։ Սեպտ. 20-ի գիշերը Անդրկասպյան ավազուտներում՝ (Պերնալ և Ախչակույմա երկաթուղ. կայարանների միջև) անգլ. զավթիչներն ու էսէռները գնդակահարեցին Շին և նրա 25 ընկերներին՝ Բաքվի 26 կոմիսարներին։

Երկեր երկերի լիակատար ժողովածու, հ. 1-5, ե., 1975-1978։ Пзбр. произв., т. 1-Հ 2 изд., М., 1973.

Գրականություն

Արզումանյան U. վ, Ստեփան Շահումյան, Ե., 1978։ ԲարսեղյանԽ. Հ., Ստեվւան Շահում յան։ Կյանքի և գործունեության վավերագրական տարեգրություն, Ե., 1968։ Ստեվւան Շահ ումյան (1878-1978) կենսամատենագիտություն, 2 մասով, Խ. Հ. Բարսեղյանի խմբագրությամբ և աոաջաբանով, ft, 1953, 1979։

Խ. Բարսեղյան

ՇԱՂՌՅԱՆ Լևոն (1887, գ. Խարականց (Վասպուրականի Հայոց ձոր գավառում) -1933), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ սկզբնական կրթությունն ստացել է Աղթամարում։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիգբը իր կազմած ֆիդայական խմբով պայքարել է հայ ժողովրդի հարստահարիչների դեմ։ 1915-ին մասնակցել է Շատախի և նրա գյուղերի ինքնապաշտպան, մարտերին։ 1917-ի փետր., Կ. Համբարծումյանի գլխավորությամբ, Վանի ժամանակավոր կառավարության ստեղծումից հետո. Շ. դարձել է Գյավաշի գավառաւկհտ։ 1918-ին Կ. Համբարձումյանի հետ կազմակերպել է Վանից հայերի հարկադրական գաղթը դեպի Համադաս և ապահովել գաղթականների անվտանգությունը։ Սային կալա վայրում Համբարձումյանը սպանվել է, իսկ Շ. ջարդել է թուրքերին ու փրկել գաղթականներին։ Անգլ. ուժերին միանալուց հետո հայ գաղթականները և Շ-ի ուժերը շարժվել են դեպի Բաղղադ, ապա Բասրայի մոտ հիմնել վրանաբնակ հանգրվան։ 1921-ի հունիսի 23-ին որոշվել է թողնել այդ հանգրվանը. ժողովրդի ստվար մասը մեկնել է խորհրդային Հայաստան։ Շ. ապրել է Իրաքում։

Հ Պողոսյան

ՇԱՄԻՐԱՄԻ ԿՌԻՎ 1904, տեղի է ունեցել օգոստոսի 10-ին, Շամիրամ գ. (Խլաթի գավառ) մոտ, թուրք, զինվորների և հայ մարտիկների միջև, երբ վերջիններս (120 հոգի) Անդրանիկի գլխավորությամբ Սասունից շարժվում էին Վան։ Թուրքական զորքերը (թվով 150 հոգի, որոշ տվյալներով՝ մինչև 400) պաշարել են նրանց, և սկսվել է կռիվը։ Հայդուկները (Գևորգ Չավուշ, Սմբատ, Մուրադ, Սեպուհ և ուրիշներ), գրավելով նպաստավոր դիրքեր, կասեցրել են թշնամու հարձակումը, սակայն նոր ուժեր ստանալով՝ թուրքերը սաստկացրել են կռիվը (հատկապես Սմբատի դիրքերում)։ Թուրքերին թեև հաջողվել է եկեղեցու շրջանում կռվողներին կտրել մյուսներից, սակայն դիրքեր գրավել չեն կարողացել։ Հայերի ռում-