Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վտծ թուրքերի խնդիրներով և հայկական հարցով։ Ուսումնասիրություններն աչքի են ընկնում միտումնավորությամբ և փորձում են արդարացնել Օսմանյան կայսրության ղեկավար շրջանների գործողությունները։ Շ. գտնում է, որ հայերը Օսմանյան կայսրությունում ունեցել են լայն իրավունքներ ե մասնակցել տնտեսական և առևտր. կյանքին։ Անգլ. հրատարակել է «Բրիտանական փաստաթղթերը օսմանյան հայերի մասին» (հ. 1-2, 1982-1983) ժող., ուր հավաքված են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հրապարակած և չհրապարակած փաստաթղթեր։ Չնայած ժող-ի նյութերի աչառու ընտրությանը (Հայկ. հարցի թուրք, տեսակետը պաշտպանող փաստաթղթեր), դրանք արտացոլում են արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում ապրող հայերի իրական վիճակը։

ՇԻՇԱԱՆՅԱՆ Ռուբեն, Դ ե ր U ի մ ի Քեռի (1865 կամ 1866, Երգնկա-1903, Երզնկա), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հնչակյան, 1890-ական թթ. կեսից՝ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Երզնկայի ազգային կեդրոն, վարժարանում։ 1889-90ին կազմակերպել է հայդուկային խումբ, մղել մի շարք մարտեր։ Աչքի է ընկել իր խիզախությամբ։ Մեծ ջանքեր է գործադրել հայ-քրդական համերաշխություն (հատկապես դերսիմցի քրդերի հետ) ստեղծելու համար։ 1898-ին, ՀՀԴ ԿԿ ընդհանուր ժողովում առաջադրել է հայ-քրդական դաշնակցության իր ծրագիրը։

1900-ին ձերբակալվել է, 1903-ին՝ կախաղան բարձրացվել։

Ա. Ներսիսյան

ՇԻՐԱԶ Հովհաննես (Կարապետյան Օնիկ Թադևոսի) (1915, Ալեքսանդրապոլ 1984, Երևան), բանաստեղծ։ Սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում (1937-41)։

1935-ին լույս է տեսել Շ-ի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը»։ 1930-ական թթ. սկսած՝ շուրջ 60 տարի Շ. զարգացրել է հայ բանաստեղծության ավանդրւյթ- ները՝ հարություն տալով կամայականորեն խաթարված ժառանգականությանը, հանդես գալով որպես մի ինքնատիպ ու մեծ նորարար։ Առավել հնչող են Շ-ի հայրենասիրական երկերը, որոնց թվում հարուստ շերտ է կազմում 1915-ի ողբերգությունը։ Դեռևս 1940-ական թթ. հայրենի հողի և ժողովրդի ճակատագրի թեման ժամանակի ողբերգական իրադարձությունների արտացոլումով Շ-ի պոեզիայում ստանում է ազգային գունավորում։ Ազգային պատմական և ազգ-արդիական թեմաների ոլորտում Շ. միտվում է դեպի համաշխարհայինը և վերաիմաստավորում հայության ճակատագրի փոքր ու մեծ արյունոտ անցքերը։ «Բիբլիական» պոեմը (1944) հենց այդ երկկենտրոն իմաստավորման փիլիսոփայական դրսևորումն է։ Առանձնանում են նաև «Անի», «Խաղաղություն ամենեցուն» և էլի մի քանի պոեմներ, որոնք թեև բուն նյութով չեն կապվում, բայց առանձին պատկերներով, մտքի շառավիղներով առնչվում են դարասկզբի մեծ ողբերգության թեմային։

1940-50-ական թթ.՝ մտքի բռնադատման տարիներին բանաստեղծը ստիպված ժողովրդի ողբերգության թեման արծարծել է զարտուղի միջոցներով։ Ուշագրավ են «Հրազդան» (1947), «Մեր գյուղերի անունները» պոեմները։ Հայոց գյուղերի եղծված անուններն ընկալվում են որպես հայրենաթափության, քաղաքական ինքնուրույնության բացակայության հետևանք։ Դրանք արտահայտությունն են նախ սպիտակ ջարդերի, ապա և ժողովրդի արյունոտ ճակատագրի ու կարմիր ջարդերի։

1940-80-ական թթ. լույս տեսած ժող-ներում, ինչպես նաև «Քնար Հայաստանի» հատորներում՝ ամենազանազան հղացումների սահմաններում բանաստեղծը ներմուծում է մռայլ հուշի և հերոսական դրվագի ինչ-որ նրբե րանգ, արյունոտ անցքի և չբեկվող հույսի ինչ-որ բաղադրիչ՝ կապված 1915-ի ցեղասպանության կամ նրա հետևանքների հետ։

1960-70-ական թթ. Շ-ի մայրերգությունն ամբողջապես ներծծված է Մեծ եղեռնի մոտիվներով։ Մայրը համահայկական ճանապարհի ու ճակատագրի խորհրդանշանն Է։ Թեև արյունոտ անցքերը հարվածում են ազգային կեցության ակունքներին, մայրը իր ներքին մաքառման, կենսունակ ուժերով բարձրանում է չարիքի դեմ, լցվում կորուստները փոխհատուցելու իմաստնությամբ։ Եղեռնի թեմայի նկատմամբ Շ. դրսևորել է գրակ. բացառիկ համառություն բացահայտելով դրա արտահայտման, իմաստավորման ու գնահատման բազում հնարավորությունները։ Եվ, այնուամենայնիվ, 1915-ի ողբերգությունն առավել ամբողջական ձևով արտահայտել է «Հայոց դանթեականը» պոեմում, որը տասնամյակների տքնության արդյունք էր։

Պոեմում «սյուժետային մայրուղին», աշխարհագրական իմաստով, ձգվում է Կիլիկիայից մինչև արևելյան Հայաստանի գավառները, Սև ծովի հայաբնակ վայրերից՝ Միջագետք և Ուրֆա, այսինքն՝ ընդգրկում է հայոց հնավանդ հողի բոլոր եզերքները։ Դանթեի հետ շրջելով հայոց գավառները՝ հեղինակը պատկերում է ցեղասպանության բազում դրվագներ, ներկայացնում պայքարի, դիմադրության, հերոսականության տասնյակ տեսարաններ, ղրանց միջոցով ստեղծում 1915-ի բուն ողբերգության իրական-գեղ. պատկերը.

…Այս ազգիս օրհաս ւլմոխրամածին,
Երբ մոլեգնում էր ցեղասպան քամին,
Քաջ Անդրանիկի զորքը հայտնվեց…
Ու մենք դարս եկանք մաեվաե անտսսփց,
-Քամին քառաթև հառաչ էր բերում,
Այդ գյուղերն էին հառաչում հհռվից՝
Այդ Հայաստանն էր զարկված հառաչում..

Ս. Աթաբեկյան

ՇԻՐԱԿՅԱՆ Արշավիր (1900, Կ. Պոլիս 1973, ԱՄՆ), Ժողովրդական վրիժառու։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Եղեռնի տարիներին գործել է իբրև սուրհանդակ։ Ինքնակամ առաջարկել է իր թեկնածությունը՝ մասնակցելու հայերի եղեռնը կազմակերպող և իրականաց