Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նող երիտթուրքական հանցագործ ղեկավարների ահաբեկման գործին (տես «Նեմեսիս»)։ 1921-ի դեկտ. 5-ին Հ ռոմում ահաբեկելէ մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշային։ 1922-ի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ ԵրկանյաՕի հետ ահաբեկել է Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ 1923-ին հաստատվել է ԱՄՆ-ում. որտեղ ապրել ու գործել է մինչև մահը։

ՇՈՒՇԻ, քաղաք Լեռնային Ղարաբաղում, Ղարաբաղի լեռնաշղթայի նախալեռներում, Գորիս-Ստեփանակերտ խճուղու վրա, Ստեփանակերտից 11 կմ հվ.. համանուն շրջանի կենտրոնը։ Անմատչելի բնական դիրքի շնորհիվ հնուց Վարանդայի հայերի համար ունեցել է պաշտպան, ամրության նշանակություն (հետագայում պարսպապատվելով վերածվել է բերդի)։ Վաղ միջնադարում կոչվել է Շիկաքար, այնուհետև՝ Քար, Քարագլուխ, Քարագըլխի բերդ (սղնախ). Շոշի սղնախ (բերդ)։

Խաչենի իշխան Սահլ Սմբատյանը 852855-ին արաբ, զավթիչների դեմ ազատագրական պատերազմի մարտերից մեկում այստեղ հաղթել է թշնամուն և ազատել գերեվարված հայերին։ Շ-ի բերդամրոցը 1724-ին վերակառուցել է Շոշի սղնախի (ապաստարան, ամրություն) հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետը. 1726-ի աշնանը Շ-ի վրա հարձակված Սարը Մուստաֆա փաշայի 40 հզ-անոց թուրք, զորքը 8-օրյա մարտերից հետո փախուստի է դիմել՝ տալով 800-ից ավելի սպանված։ 1750-ական թթ. Վարանդայի մելիքությանը դավաճանաբար տիրացած Շահնազար Բ, Ղարա բաղի մյուս չորս մելիքների հատուցումից խուսափելու նպատակով, օգնության է կանչել Կուր գետի ձախ ափին հանգրվանած միջինասիական քոչվոր սարըջալուների ցեղապետ Փանահ Ալիին և նրան տրամադրել Շ-ի բերդը։ Վերջինս իրեն հռչակել է Ղարաբաղի խան՝ իր ցեղակիցների հետ մեկտեղ բերդը բնակեցնելով թուրքական ուրիշ վաչկատուն ցեղերով։ Բերդն ամրացնելու նպատակով Շահնազար Բ և Փանահ խանը 1750-ական թթ. կեսին վերակառուցել են այն, ինչը հիմք ընդունելով՝ պատմության կեղծարարները Շ-ի բերդի հիմնադիր են համարել Փանահ խանին։ 1795-ի օգոստ. պարսկական զորքը չի կարողացել 33օրյա պաշարումով կոտրել Շ-ի պաշտպանների դիմադրությունը, որոնց աջակցել են շրջակա գյուղերի 12 հազար հայ ընտանիքներ։ 1805-ի ռուս-պարսկական պայմանագրով Շ., Ղարաբաղի կազմում, անցել է Ռուսաստանին։ 1826-ի հուլիսին պարսկական 60 հզ անոց բանակը նորից պաշարել է Շ.։ Բերդի պաշտպանությունն ստանձնած ոուս. կայազորի 1700 մարտիկները և 1500 հայ աշխարհազորայինները 48օրյա հերոս, պաշտպանությամբ ձախողել են թշնամու ծրագրերը։

XIX դ. սկզբից բարենպաստ պայմաններ են ստեղծվել Շ-ի սոցտնտեսական և մշակութային զարգացման համար։ 1859-80-ական թթ. այնտեղ եղել են մետաքսագործական ֆաբրիկա, Էլեկտրակայան, 4 կաշեգործարան, 3 ներկատուն, 4 տպարան, հիվանդանոց, 5 իջևանատուն-հյուրանոց, 185 խանութ։ Արագորեն աճել է քաղաքի բնակչությունը (1850-ին 12724 բն.. 1880-ին՝ 20000, 1890-ին՝ 34000, 1916-ին՝ 43381)։ 1920-ին Շ-ի 60 հազար բնակիչներից 47 հգ-ը հայեր էին։

Գործել են Կուսանաց անապատի Ս. Աստվածածին (1816), Նոր կամ Վերին բաղի Ս. Հովհաննես Մկրտիչ («Կանաչ ժամ», 1818), Ագուլեցոց Ս. Աստվածածին (1822), Մեղրեցոց Ա. Աստվածածին (1838), եկեղեցիները (որոնք չեն պահպանվել) և Ղագանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը (1868-ից)։

Շ. եղել է հայ մշակույթի կարևոր կենտրոն։ Դեոևս 1827-ին հիմնվել է տպարան, որտեղ տպագրվել են ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ բովանդակությամբ գրքեր։ 1881-ին բացվել է Միրզաջան Մահտեսի Հակոբյանի տպարանը, որտեղ 25 տարում հրատարակվել է մեծ քանակությամբ գեղարվեստական և պատմագիտ. գրակ., դպրոց, ձեռնարկներ, դասագրքեր, թերթեր և ամսագրեր։

1905-20-ին Բագրատ Տեր-Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի տպարաններում լույս է տեսել 150 անուն գիրք։ XIX դ. 70-ական թթ-ից մինչև 1919-ի մարտը Շ-ում հրատարակվել է 21 անուն հայերեն թերթ և ամսագիր։ Գործել են հայկական 10 ուս. հաստատություններ, որոնցից նշանավոր էին Ղարաբաղի հայոց թեմական դպրոցը (հիմնվել է 1838-ին), Ղարաբաղի Ս. Մարիամու օրիորդաց ուսումնարանը (1864), Շ-ի քաղաքային ուսումնարանը (1881), օրիորդաց Աարիամ-Ղուկասյան արքունական գիմնազիան (1894)։ Շ-ում դասավանդել են հայ մշակույթի երախտավորներ Պ. Շանշյանը, Պ. Պռոշյանը, Խ. Ստեփանեն, Ղ. Աղայանը, Վ. Փափազյանը, Հ. Աճաոյանը և ուրիշներ։

1865-ին սկզբնավորվել է Շ-ի թատերական կյանքը, իսկ 1891-ին բացվել է Մկրտիչ (Նիկիտա) Խանդամիրյանցի 350 տեղանոց թատրոնը, որտեղ կազմակերպվել են նաև կրկեսային ներկայացումներ։ Հայ երաժշտական արվեստի զարգացման մեջ իրենց ավանդն են ներդրել շուշեցի երաժիշտներ Արշակ Կոստանյանը, Բեգլար Ամիրջանյանը, Ներսես Շախլյանը, Ստեփան Դեմուրյանը, Գրիգոր Սյունին (Միրզոյան), Դա-