Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նիել Ղազարյանը, Ալեքսանդր ՄելիքՓաշաևը և ուրիշներ։ Քաղաքում գործել են հարուստ գրադարաններ։

1905—06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ տուժել են նաև Շ-ի հայերը։

1918-20-ին Շ. դարձել է արյունահեղ ջարդերի ու կոտորածների ասպարեզ։ 1918-ի սեպտ.. երբ թուրք, բանակը շարժվել է դեպի Շ., Ադրբեջանի նորաստեղծ պետության ղեկավար մուսավաթականները աջակցել են նրանց՝ ջանալով խեղդամահ անել հայ ժողովրդի դարաբաղյան հատվածը։ Մուսավաթ. զինված ջոկատները փակել են Շ. տանող բոլոր ճանապարհները, կտրել կապը Ղարաբաղի լեռնային ու դաշտային շրջանների և Զանգեզուրի միջև։ Դեռևս 1918-ի գարնանը թուրք, զինվորական պաշտոնյաների ստեղծած և վարժեցրած հրոսակախմբերն սկսել են անընդմեջ հարձակումներ գործել հայկական գյուղերի վրա։ 1918-ի սեպտ. 25ին թուրք, զորքերը խուժել են Շ.. սակայն առաջին աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտությունից և Ղարաբաղում մի շարք անհաջողություններից հետո. 1918-ի հոկտ. 31-ին հարկադրված հեռացել են։ 1918-ի դեկտ. Շ. մտած անգլիացիները 1919-ի հունվ. 15-ին մուսավաթ. Խոսրով բեկ Սուլթանովին նշանակել են Ղարաբաղի գեն-նահանգապետ, որը Բաքվի տրամադրած միջոցներով և թուրք, հրահանգիչ սպաների օգնությամբ կազմակերպել է քրդական հատուկ ջոկատներ՝ ջանբեզարներ (կյանքից ձեռք քաշածներ). մուսավաթ, այլ կայազորներ ու տեղավորել Շ-ի հայկական մասի բռնագրավված զորանոցներում։ 1919ի վերջին 1920-ի սկզբին մուսավաթ, կառավարությունը գեներալ Ալի ադա Շիխլինսկու հրամանատարությամբ Շ. է ուղարկել 7 հզ-անոց մի զորամաս ևս։ Քաղաքում գործել են մեծ թվով թուրք, սպաներ։ Միայն հունիսի 5-ի գիշերը C-ում և շրջակա գյուղերում սպանվել է 500 մարդ։ Շարունակելով իրենց հայասպան քաղաքականությունը, մուսավաթ. և իթթիհաթական կուսակցությունների նախօրոք մշակած պանթյուրքական ծրագրին համապատասխան, Խոսրով բեկ Սուլթանովի գլխավորած թուրք-մուսավաթ. հրոսակախմբերը 1920-ի մարտի 23-ին բարբարոսաբար կոտորել են Շ-ի ավելի քան 30 հազար հայ բնակիչների, կողոպտել, ավերել և հրկիզել քաղաքի հայկական մասը։ Շ-ում տեղի ունեցած ցեղասպանության դեմ հայերը բողոքի ցույցեր են կազմակերպել Թիֆլիսում, Երևանում, Արմավիրում, Դոնի Ռոստովում, Ալեքսանդրապոլում, Տաշքենդում և այլուր։ Այդ ոճրագործությունը ղատապարտել են հայ գործիչները, Ռուսաստանի առաջադեմ հասարակայնությունը։ 1920-ի ապրիլի 23-ին Ղարաբաղի հայության IX համագումարում հաստատվել է Ղարաբադ-Զանգեգուրյան շրջանային խորհուրդը՝ Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ, սակայն մայիսի 12-ին 10-րդ կարմիր բանակի զորամասերից մեկը մտել է Շ. և տապալել այդ կառավարող մարմինը։ Մայիսի 26-ին Ղարաբաղի հայության XI համագումարը երկրամասը հայտարարել է խորհըրդային։ 1921-ի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի ապօրինի որոշմամբ Շ.. Լեռնային Ղարաբաղի կազմում, մտցվել է Ադրբ. ԽՍՀ կազմի մեջ։ Վերջին 70 տարվա ընթացքում Շ-ում տեղի են ունեցել ժողովրդագրական փոփոխություններ ի վնաս բնիկ հայերի, պակասել է նրանց տեսակարար կշիռը ազգաբնակչության մեջ։ 1988-ի իրադարձությունների ժամանակ. երբ ԼՂԻՄ-ի (1991-ի սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հայ ազգաբնակչությունը պահանջ ներկայացրեց վերամիավորվել իր հայրենիքի՝ Հայաստանի հետ, Շ-ի հայերը (շուրջ 2 հազար մարդ) բռնի վտարվեցին քաղաքից։ 1992-ի մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնա- պաշտպանական ուժերը ազատագրեցին С., ուր վերադարձան և վերադառնում են հայ բնակիչները։

Վ. Սևոյան

ՇՈՒՎԱԼՈՎ Պյոտր Անդրեևիչ (18271889), ռուս պետական գործիչ ու դիվանագետ. կոմս։ 1895-ից՝ գինվ. ծառայության մեջ։ 1866-74-ին՝ ժանդարմերիայի շեֆ և կայսեր անձն, գրասենյակի III բաժանմունքի գլխավոր պետ։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո բանակցություններ է վարել Աեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Դիգրայելիի և Գերմանիայի կանցլեր Բիսմարկի հետ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանների և Բեռլինում համաԵվրոպական կոնգրես հրավիրելու վերաբերյալ։ 1878-ի մայիսի 30-ին Լոնդոնում ստորագրել է անգլո-ռուսական համաձայնագիրը, որը փոփոխում էր Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները ի վնաս հայերի և բուլղարների։ Որպես երկրորդ լիազոր ներկայացուցիչ Շ. մասնակցել է 1878-ի Բեռլինի կոնգրեսին, որի ժամանակ հավաստել է Ռուսաստանի հրաժարումը Բայազետից ու Ալաշկերտի դաշտից։ 12-րդ նիստում մտահոգություն է հայտնել, որ ռուս, զորքերի դուրսբերումը արևմտյան Հայաստանից մինչև այնտեղ բարենորոգումների անցկացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ հայերի համար։ Նրա անվճռական դիրքորոշումը կոնգրեսում նպաստել է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով փոխարինելուն։ Ռուս պատմաբան Ս. ժիգարյովը գրել է. որ Շ-ին Բեռլին ուղարկելը և նրա մասնակցությունը «Արևելյան հարցի լուծմանը» Դիզրայելիի և Բիսմարկի նման դիվանագետների հետ ախոյանության պայմաններում ռուս, դիվանագիտության խոշոր, լուրջ սխալն էր։

Գրականություն

Ж и г а р е в С., Русская политика в Восточном вопросе. М., 1896; Анучин Д., Берлинский конгресс 1878 года, СПБ, 1912.

Ս. Կիրակոսյան