Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ո

«ՈՂՋԱԿԻԶՄԱՆ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ("Holocaust and Genocide Studies"), ցեղասպանության պատմությամբ զբաղվող անգլիական, ամերիկյան և իսրայելյան հասարակական կազմակերպությունների և գիտական կենտրոնների միջազգային հանդես։ Լույս է տեսնում անգլ., Երուսաղեմում, 1985-ից. պարբերականությունը (1988-ից)՝ տարեկան 4 համար։ Հրապարակում է տարբեր ժամանակաշրջաններում զանազան երկրներում տեղի ունեցած ցեղասպանության պատմության գիտական նյութերը՝ ընդգրկելով քաղաքականության, սոցիոլոգիայի, հոգեբանության, գրականության, բժշկության և այլն ոլորտները։ Հայերի ցեղասպանության մասին լույս են տեսել (4 հ. մինչև 1989) հետևյալ հոդվածները. Ե. Բաուեր, «Բնաջնջման տեղը պատմության մեջ» (հ. 2, N 2), Վ. Տատրյան, «Հայերի և հրեաների ցեղասպանության ընդհանրությունները» (հ. 3, N 2) և «Թուրքական բժիշկների դերը օսմանյան հայերի ցեղասպանության մեջ (հ. 1, N 2), Ռ. Մելսոն, «Հայերի 1915 թ. ցեղասպանության պատճառների մասին» (հ. 4, N 2), Ջ. Ռեյդ, «Պատերազմի համադրույթն ու ցեղասպանության դրդապատճառները Օսմանյան կայսրությունում» (հ. 4, N 2) և այլն։ 1990-ի 1-ին եռամսյակի համարը ամբողջովին նվիրված է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը։

Գ. Մախմոլրյան

ՈՐԲԱՆՈՑՆԵՐ հայկական, բարեգոիծական, ուսումնադաստիարակչական հիմնարկություններ, որոնք հովանավորել և պատսպարել են Օսմանյան կայսրությունում կոտորածների հետևանքով որբացած հայ երեխաներին։

Ռ. հիմնվել են XIX դ. վերջին, հատկապես 1894-96-ի հայկական կոտորածներից հետո. արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Կ. Պոլսում, իզմիրում. Ադաբազարում, Կեսարիայում, Ռւրֆայում, Դիարբեքիրում, Սարդինում։ Գործել են շուրջ 20 որբանոցներ՝ հայ և օտար բարեխնամ ու միսիոներական հաստատությունների հսկողության ներքո։ Հայ որբերի թիվը կտրուկ ավելացավ 1915 ին, հայերի ցեղասպանության հետևանքով՝ հասնելով 200 hq-ի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհի հանրային կարծիքը հանդարտեցնելու և օտարներին խաբելու մտադրությամբ Թուրքիայի կառավարությունը պատերազմի ընթացքում իր իսկ կազմակերպած ջարդերից փրկված շուրջ 3500 հայ որբերի համար Ռ. բացեց Սարդին, Ռւրֆա, Դիարբեքիր, Կեսարիա, Հալեպ և Ադանա քաղաքներում, ինչպես նաև Լիբանանի Այնթուրա գյուղում։ Այդ հաստատություններում երիտթուրքերն անուղղակիորեն շարունակում էին մի ամբողջ ազգ բնաջնջելու իրենց հրեշային ծրագիրը՝ մանկահասակ որբերին բռնի թրքացնելով կամ սովամաԻ անելով, միայն Այնթուրայում պատսպարված 2000 հայ որբերից 1350-ը մահացան մինչև պատերազմի ավարտը՝ չդիմանալով որբանոց-դպրոցի անտանելի կենսապայմաններին։

Պատերազմի տարիներին շուրջ 5000 հայ որբեր փրկվեցին Խարբերդի, Սեբաստիայի և Մալաթիայի ներքին գավառների Ռ-ում, որոնք տնօրինում էին շվեյցարացի միսիոներներ Յակոբ Կյունցլերը և նրա տիկինը, դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենը, Կտրեն Փիթերսոնը և Կարեն Եփփեն։ Թուրքիայի պարտությունից (1918) հետո Ռ-ի սաները հանձնվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի (Ամերկոմ) և այլ որբախնամ մարմինների հոգածությանը։ Պատերազմի հայ որբերին ապաստան տվող առաջին հայկական որբանոցը բացվել է 1918-ի սեպտ., Եգիպտոսում, որը պատսպարել է Մուսա լեռից Պորտ Սաիդ փո խադրվածներին, որոնք մինչև այդ խնամվում էին ՀԲԸՄ-ի կողմից։ Նրանց են միացվել նաև Պաղեստինի անգլ. զորքերի գրավումից հետո, Երուսաղեմից փոխադրված 166 որբերը (ՀԲԸՄ-ի կողմից հովանավորվող սույն որբանոցի կազմակերպման գործում մեծ էր տիկին Վիկտորիա Արշարունու դերը), իսկ զինադադարից հետո այս որբանոցի 310 երկսեռ որբերը փոխադրվել են ՀԲԸՄ-ի Մերսինի (Կիլիկիա) որբանոցը։ Սակայն որբահավաքի հիմնական աշխատանքն սկսվել է պատերազմի ավարտից հետո։ Պատերազմի տարիներին բազմաթիվ հայ որբեր փրկվել էին մահից՝ ապաստան գտնելով արաբ, քուրդ, նաև թուրք, ընտանիքներում։ Անհրաժեշտ էր գտնել նրանց և վերադարձնել հարազատ ժողովրդին։ Որբահավաքի այս ծանրագույն աշխատանքը հիմնականում կատարեցին Ամերկոմը, ՀԲԸՄ-ը, Կ. Պոլսում հիմնադրված «Ազգային խնամատարություն» մարմինը և այլն։ Արշավախմբեր ուղարկելով Անատոլիայի, Սիրիայի և Միջագետքի անապատների խորքերը՝ նրանք շատ հաճախ փողով վերագնեցին օտար տներում պահվող հայ փոքրիկներին։ Այս խիստ անհրաժեշտ և օգտաշատ, միաժամանակ տառապալից գործում աչքի ընկան բժ. Էմիրզեն, «որբերի հայր» Ռուբեն Հերյանը, Առաքել Ձաքըրյանը, Մուշեղ արք. Սերոբյանը և ուրիշներ։ Հնարավոր եղավ հավաքել շուրջ 150 հազար հայ որբեր, որոնցից 60 հզ-ը գտնվում էր Ամերկոմի. 40 հզ-ը՝ Կ. Պոլսի «Ազգային խնամատարության», 15 հզ-ը ՀԲԸՄ-ի և 5 հզ-ը՝ հայ և օտար բարեխնամ հաստատությունների՝ «Լորդ Մեյորզ ֆոնդի», «Հայաստանի բարեկամների», «Դանիական տիկնանց միության», «Շվեյցարիայի հայասիրական ընկերության», «Հաուըրդ Կարագյոզյան հաստատության», «Քհլեկյան որբանոցի» և այլոց խնամքի