Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ռուս. զորքերը գրավել են Մուշը, դարձել է կամավոր ջոկատի մարտիկ, գործել Մշո դաշտում, Խնուսում, Ալաշկերտում։ Աչքի է ընկել 1918-ի մայիսին Թալինի բերդի գրավման ժամանակ։

1921-ի Փետրվարյան ապստամբության օրերին եղել է էջմիածին շարժվող զինված ուժերի կազմում, այնուհետև անցել Զանգեգուր, այնտեղից՝ Պարսկաստան, Սիրիա, Հունաստան, 1927-ին վերադարձել է Հայաստան (Թալին)։ Կոլեկտիվացման տարիներին բանտարկվել է (որոշ տեղեկությունների համաձայն, մահացել է բանտում)։

U. Ներսիսյան

ՁՈՊԱՆՅԱՆ Արշակ (1872, Կ. Պոփս1954, Փարիզ), գրող, հասարակական և մշակութային գործիչ, հրապարակախոս։ Կրթությունը ստացել է ծննդավայրի ուս. հաստատություններում։ 1895ին վտարանդվել է Ֆրանսիա։ 1898-ից Փարիզում հրատարակել է «Անահիտ» ամսագիրը։ Չ. առաջիններից էր հայ հաս-քաղաքական գործիչներից, որ սթափ վերաքննության ենթարկեց ագգ-ագատագրական պայքարի անցած ուղին՝ փորձելով ցույց տալ ձախորդությունների պատճառները։ Չ-ի կարծիքով, Սան Ստեֆանոյում (1878) Ոուսաստանի հովանավորությանը դիմողները ճիշտ ճանապարհի վրա էին, բայց հետո սկսվել է սխալների մի ամբողջ շարք, երբ հայության բախտը կապվել է եվրոպական տերությունների հետ։ Նա քննադատել է նույն այդ տերությունների ուշադրությունը գրավելու միտումով դարավերջի տարանջատ ելույթները, որոնք առիթ դարձնելով սուլթանական Թուրքիան կազմակերպել է հայության զանգվածային ջարդեր։ Ձ. ճիշտ և բնական էր գտնում հայ ազգ-ազատագրական պայքարը օտար բռնադատիչ ների դեմ։ Նրա քննադատությունն ուղղված էր ոչ թե շարժման էության, այլ ղեկավարման և իրականացման մարտավարության դեմ։ Չ. համոզված էր, որ շարժման ղեկավարությունը չէր մշակել հստակ ծրագիր, և ընդհանրապես գործն ամբողջությամբ վատ էր նախապատրաստված։ Նա գտնում էր. որ ճնշված ժողովուրդների ազատագրության խնդիրը կարող է լուծվել երկու պայմանով, նախ որ պետք է որոշակի լինի խնդրի էությունը, և ապա՝ ժողովուրդը իր դատը շահելու համար ոչ թե մարտիրոսի, այլ հերոսի արյուն պետք է թափի և ցույց տա, թե տերն է այն հողի, որի վրա ագատ ապրել է ուզում։ Չ. համոզված էր, որ ստեղծված կացության մեջ հայ ժողովուրդը միայն իր ուժերով չէր կարող թոթափել թուրք, լուծը և պարտավոր էր բնական դաշնակիցներ փնտրել։ Նա ռուս, կոդմնորոշման կողմնակից էր՝ գտնելով, որ Ոուսաստանը իր շահերի բերմամբ դաշնակից է հայերին։ «Ոուսիա կոչված է գերակշիռ դեր մը կատարել Հայկական հարցին լուծման մեջ,գրում էր նա,ինչ ձևով ալ ըլլա այդ լուծումը»։ Պաշտպանում էր վրաց և արաբ ժողովուրդների հետ բարեկամական կապերի ամրապնդման գաղափարը, անհրաժեշտ էր համարում պահպանել հաշտ, դրացիական հարաբերություններ Իրանի՝ հետ։ Առաջիններից էր, որ ցույց տվեց հայ և քուրդ ժողովուրդների ընդհանուր շահերը նույն բռնապետության դեմ պայքարում և խնդիր դրեց օգնել քրդերի ագգ. ինքնագիտակցության արթնացմանը։

Ձ. հայերի մեջ թուրքասեր քաղաքականության համոզված հակառակորդն էր. բայց գտնում էր, որ ազատություն ձեոք բերելուց հետո հայ ժողովուրդը պետք է օգնի թուրք ժոդոՎԸՐԴին՝ քաղաքակիրթ ագգ դառնալու։ XX դ. սկզբին Չ. հանդես եկավ երիտթուրքերի հետ համաձայնության քա ղաքականության դեմ՝ նրանց ագգ. ծրագրում չտեսնելով որևէ հուսադրող կետ ազգային փոքրամասնությունների համար։ Չ. անհրաժեշտ էր համարում ազգ-ագատագրական պայքարում հասնել բոլոր հայ քաղաքական կուսակցությունների գործողությունների միասնության։ Նա մեծ ջանքերով կարողացավ Եվրոպայում ստեղծել առաջադեմ մտավորականության մի հզոր շարժում՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Չ. աշխարհից պահանջեց ոչ թե կարեկցանք ոչնչացող ժողովրդի նկատմամբ, այլ արդարացի գնահատանք ու խոնարհում այն նպաստի դիմաց, որ մարդկային քաղաքակրթության գանձարանին բերել է հայ ազգը պատմության հոլովույթում։ Եվ այդ նպատակին ուղղված գրավոր ու բանավոր բազմաթիվ ելույթներ, հրապարակումներ ունեցավ օտար մամուլում, լսարանների առաջ։ Մեծ եղեռնի օրերին Չ. ճշմարտացի քաղաքական գնահատական տվեց եղելությանը և հրապարակայնորեն հայտարարեց, որ կատարվածը Թուրքիայի կառավարողների մշակած պետական գաղտնի ծրագրի իրականացումն է։ Նա գտնում էր, որ երիտթուրքերը նպատակ էին դրել «ոչ թուրք տարրերը թրքացնելու կամ ջախջախելու», և որ պատերազմը նրանց «պատեհ առիթ մը թվեցավ իրենց կանխորոշ ծրագիրը լիովին իրականացնելու»։ Այնուամենայնիվ, Ձ. լավատես էր ապագայի նկատմամբ և լսվելիս՝ անհրաժեշտ էր գտնում լավատեսության ոգին ներարկել հայ ժողովրդին՝ ամրապնդելու, զորացնելու համար նրա գոյատևության կորովը։

Գրականություն

ԴալլաքյանԿ., Արշակ Չոպանյան, ft, 1987։

Կ. Դալլաքյան

ՁՈՒԽ ԳեԴՈՒԿԻ ԿՌԻՎ 1889, տեղի է ունեցել մայիսի 24-ին, Աղբակից Վան տանող ճանապարհին. Չուխ Գեդուկի լեռնանցքում. Երկիր անցած առաջին հայդուկների խմբի (ԳոլոշյանՎարդան, Ագրիպասյան Հովհաննես, Գուլակսըզյան Կարապետ) և թուրք ոստիկանների տասնյակի միջև։ Մայիսի 16-լույս 17-ի գիշերը դուրս գալով Հավթվանից լիրան) և անցնելով պարսկա-թուրքական սահմանը՝ հայդուկները շարժվել են դեպի Տարոն՝ միանալու Հակոբ Սարկավագի խմբին։ Սպիտակ աղբյուրի