Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մոտ նրանց նկատել են թուրք ոստիկանները, որոնք, շրջանցելով լեռը, փակել են ճանապարհը։ Սկսվել է անխուսափելի կռիվը։ Զոհվել է Ագրիպասյանը, Գուլակսըզյանը խուսափել է մարտից։ Վարդանը միայնակ շարունակել է կռիվը։ Նրան՝ արդեն վիրավոր. շրջապատել է թշնամին։ Վերջին շնչում, սակայն, դաշունահարել է թուրք ոստիկանին և ապա՝ իրեն։

Գրականություն

Չախ Կետ ո լկի կովին պատմությունը, «Արմենիա», 1889, N 1։ U ն ա ն ո ւ ն Ղ, Վարդան Գոլոշյան և իր շրջանը, «Նորք», 1924, N4։

Գ. Խոլդինյան

Պ

ՊԱԼԱՔՅԱՆ Գրիգորիս (1879, Թոխաթ 1934, Սարսել), եկեղեցական, ազգային և հասարակական գործիչ։ Սովորել է Թոխաթի, ապա՝ Կարինի Սանասարյան վարժարաններում, 1913-14-ին Բեռլինի համալսարանում հետևել աստվածաբանության և փիլիսոփայության դասընթացների։ 1914-15-ին Երգնկայի գավառի հայոց առաջնորդական տեղապահ։ 1915-ի ապրիլի 24ին հայ այլ մտավորականների հետ ձերբակալվել է և աքսորվել։ Եղել է Այաշի, Չանկըրի, Չորումի, Թոմարզայի և այլ համակենտրոնացման ճամբարներում։ Բանտարկված է եղել Կոմիտասի, Ակնունու, Սիամանթոյի, Ռ. Սևակի և այլոց հետ։ Հրաշքով փրկվելով մահից՝ գերմանացու անվան տակ 1917-ին գնացել է Կ. Պոլիս։ 1919-ին տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ Անգլիա։ 1921-ին, Ս. Թեհլերյանի դատի ժամանակ հանդես գալով իբրև վկա, մերկացրել է երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը։ Ընտրվել է Մարսելի, ապա Մանչեստրի հայ համայնքների հոգևոր առաջնորդ (ծայրագույն վարդապետ)։ Գրել է մի շարք աշխատություններ (մի մասն անտիպ է)։ «Հայ գողգոթան» աշխատությունը (հ. 1. Վնն., 1922, հ. 2. Փարիզ, 1959) հայերի ցեղասպանության պատմության ուսումնասիրության կարևոր սկըգբնաղբյուր է։ Փաստական հարուստ նյութերի հիման վրա տալիս է հայ ժողովրդի ողբերգության մանրամասները՝ իբրև ականատես և արհավիրքից վերապրող։

Պ. Հովհաննիսյան

ՊԱՂՁԻԼՕՂԼՌէ Միլտիադես (ծ. 1908), հույն գրող։ Ծնվել է Թուրքիայում, 1921-ին փախել է Հունաստան։ Հունաստանի նորագույն պատմության վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։ Պ-ի «Հույների և հայերի ցեղասպանությունը Փոքր Ասիայում» (1988) գրքի հիմքում ընկած են իրադարձություններին ականատես հեղինակի հիշողությունները։

Ի. Խասիոտիս (Հունաստան)

ՊԱՆԹՅՌէՐՔԻԶՄ, հ Ш մ Ш թ J П I ր քականություն, ծայրահեղ ազգայնամոլ վարդապետություն, որի հիմքում ընկած է թյուրքալեգու ժողովուրդներին թուրքերի գլխավորությամբ նրանց մեկ պետության մեջ միավորելու գաղափարը։ Սկզբնավորվել է XIX դ. վերջին՝ իբրև թուրքական ձևավորվող բուրժուազիայի գաղափարախոսություն, դարձել երիտթուրքերի ձուլման և նվաճողական քաղաքականության հիմնական գաղափարական զենքը։ Պ-ի առավել հայտնի տեսաբաններն էին Զիյա Գյոքալփը, Յուսուֆ Աքչուրան, Ահմեդ Աղաևը, Ֆուադ Քյոփրյուլուն և ուրիշներ։

Բալկանյան պատերազմները (1912-13) վերջնականապես խորտակեցին օսմանիզմի պատրանքները, և թուրք, նացիոնալիզմը՝ թուրքիզմը (Օսմանյան կայսրության ոչ թուրք ժոդովուրդներին թուրքացնելու գաղափարախոսությունը), փոխարինվեց Պ-ով, որը դարձավ երիտթուրքերի ներքին և արտաքին քաղաքականության գաղափարական հիմքը, Օսմ. կայսրության մահմեդական ժողովուրդների նկատմամբ թուրք, տիրապետությունն արդարացնելու միջոց ու թյուրքալեգու և իսլամ դավանող ժոդովուրդների տարածքները նվաճելու «հիմնավորում»։ Պ-ի գաղափարների լայն քարոզչության նպատակով երիտթուրքերը 1911-ին Կ. Պոլսում և գավառական կենտրոններում բացեցին հատուկ ակումբներ՝ «թուրք, օջախներ»։ Երիտթուրքերը, Թուրքիայում ոչ թուրք ժողովուրդների առկայությունը համարելով Եվրոպայի մըշտական միջամտության առիթ, գտնում էին, որ թուրքիզմի իրագործումից հետո միայն կստեղծվեն պայմաններ Պ-ի նպատակներն իրականացնելու համար։ Պ. օգտագործվել է նաև Ռուսաստանի դեմ պատերազմ հրահրելու և նրա մահմեդական բնակչությամբ տարածքները գրավելու համար։ Անդրկովկասում և Միջին Ասիայում Պ-ի գաղափարներ էին քարոզում մի շարք տեղական բուրժուաազգայնական կուսակցություններ և կազմակերպություններ՝ նպատակ ունենալով ժող. զանգվածների ուշադրությունը շեղել հեղափոխական շարժումից։

Երիտթուրքերը Ռուսաստանի մահմեդական ազգաբնակչությանն Օսմանյան կայսրությանը ենթարկելու Պ-ի գաղափարի իրագործման ճանապարհին հիմնական խոչընդոտ էին համարում նաև Հայաստանը և հայ ժողովրդին։ Այս հանգամանքը եղավ հայերի ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-18) Պ-ի իրագործման ծրագրերը ձախողվեցին։ Սակայն Հանրապետ. Թուրքիայի ղեկավար շրջանները վերստին որդեգրեցին Պ-ի գաղափարները։ Դա հատկապես պարզորոշ արտահայտվեց երկ-