Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1886, 1892-94-ին արտ. գործերի նախարար. 1894-95-ին պրեմիեր մինիստր։ 1894-96-ին լիբերալ կուսակցության պարագլուխ։ հայկական հարցում պաշտպանել է եվրոպական տերությունների համատեղ գործողությունների քաղաքականությունը։ 1895-ի ապրիլին Ռ-ի կառավարությունը մշակել է արևմտյան Հայաստանում բարենորոգումների նախագիծ (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895), որը մայիսի 11-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացրել են Բ. դռանը։ Սուլթան, կառավարությունը փաստորեն մերժեց նախագիծը, և Ռ-ի կառավարությունը քննարկեց Օսմանյան կայսրության դեմ բրիտանական նավատորմն օգտագործելու հնարավորությունը, սակայն որոշակի եզրակացության չհանգեց։ հայկական հարցում Ռ-ի անվճռական քաղաքականությունը խստորեն քննադատել է Մեծ Բրիտանիայի հասարակայնությունը, և նա ստիպված, հանրային կարծիքի ճնշման տակ, հրաժարական է տվել։ Իսկ արդեն որպես լիբերալ կուսակցության ղեկավար պաշտպանել է հայկական հարցի «անկուսակցականության» գաղափարը, այսինքն՝ հանդես է եկել այն միջկուսակցական պայքարի միջոց դարձնելու դեմ։ Ռ. գտնում էր, որ «հայ ժողովրդի կործանումը Մեծ Բրիտանիայի հոգսերի հազարերորդական մասն է… դատարկ բան»։ Նրա այդպիսի դիրքորոշումը քննադատեցին լիբերալ կուսակցության անդամները, մասնավորապես՝ Ու. Գլադստոնը, ինչը հանգեցրեց նրա հրաժարականին նաև կուսակցության ղեկավարությունից (1896)։ Իսկ 1905-ին Ռ. վերջնականապես խզեց կապերը լիբերալների հետ և հեռացավ քաղաքական ակտիվ գործունեությունից։

Գրականություն

К иракосян А Дж., Великобритания и Армянский вкщкх։ (90-е гг. XIX века), Е, 1990.

Ս. Կիրակոսյան

ՌՈԼԵՆ-ԺԵԿՄԵՆ (Rolin Jaquemyns) Գուստավ, բելգիացի իրավաբան։ հայկական հարցին վերաբերող մի շարք հոդվածների հեղինակ (տպագրվել են 1886—89-ին)։ Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նրա «Հայաս տանը. հայերը և դաձնագրերը» (1891, անգլ.) աշխատությունը (տպագրված նաև «Հայերի դրությունը Թուրքիայում մինչև 1895-ի տերությունների միջամտությունը» (1896. ռուս.) ժող-ում)։ Հեղինակը վերլուծել է 1878-ի Բեռլինի վեհաժողովից հետո ընկած ժամանակաշրջանում Հայաստանի իրավիճակը՝ սերտորեն կապելով այն եվրոպ երկըրների քաղաքականության հետ։ Նշել է. որ հայկական հարցը միջազգային իրավունքի ասպարեզ է մտել «ոչ թե դիվանագիտության քմայքի պատճառով, այլ որպես տրամաբանական հետևանք նախորդ ակտերի և փաստերի»։ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների անցկացման անհրաժեշտության կապակցությամբ գրել է, որ «եթե այդ պահանջը չկատարվի, և այդ շատ ընդունակ ժողովուրդը, որն ունի ազգային գիտակցություն և որի իրավունքները հանդիսավորությամբ ճանաչվեցին, առաջվա նման կմնա ճնշված, եթե թուրքական կառավարութունը չցանկանա կամ չկարողանա կատարել իր խոստումները, իսկ Եվրոպան մոռանա նրան հիշեցնել այդ մասին, ապա հայկական հարցի հետ առաջին իսկ պատեհ առիթով կկատարվի այն, ինչ կատարվեց ռումինական, սերբական, բուլղարական և ռումելիական հարցերի հետ» (նույն տեղում, էջ 2)։ Ռ-ժ. նշել է, որ այդ պահանջը չի կատարվել Բեռլինի վեհաժողովից հետո Էլ՝ տերությունների՝ հատկապես Անգլիայի և Ռուսաստանի սուր հակամարտության պատճառով։

Երկեր Armenia, Armenians and the Treaties, L, 1891.

Ո. Սահակյան

ՌՌՍՏՌՄ (Զորյան Ստեփան) Աբրահամյան (1867, գ. Ցղնա (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում)1919, Թիֆլիս), հասարակական, քաղաքական գործիչ. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադիրներից։ Սովորել է Թիֆլիսի պետական ռեալական դպրոցում, 1886-ին ընդունվել Նովոալեքսանդրյան երկրագործական, 1889-ին՝ Պետրովսկ-Ռագումովսկայա գյուղատնտ. ակադեմիաները (երկուսից էլ հեռացվել է հեղափոխական գործունեության համար և աքսորվել)։ Վերադառնալով՝ կարևոր դեր է խաղացել ՀՀԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովի (1892) կազմակերպման (գրել է ՀՀԴ կուսակցության աոաջին ծրագրի տեսական մասը) և կուսակցության կենտրոնական օրգանի՝ «Դրոշակի» հրատարակության աշխատանքներում։ հեղափոխական գործունեության համար բազմիցս ենթարկվել է ոստիկանության հետապնդումներին։ 1898-ին, Թիֆլիսում տեղի ունեցած ՀՀԴ կուսակցության 1-րդ ընդհանուր ժողովում Ռ. պաշտպանել է Օսմանյան կայսրության մեջ բնակվող բախտակից ժողովուրդների հետ համագործակցելու անհրաժեշտությունը։ Դեմ է եղել սուլթանի դեմ մահափորձի կազմակերպմանը։ Մեծ աշխատանք է կատարել Բուլղարիայում ՀՀԴ կուսակցության ռազմական դպրոցի ստեղծման համար։ 1907-ին հանդես է եկել որպես կուսակցության միասնության պաշտպան։ Նրա պահանջով 4-րդ ընդհանուր ժողովում որոշվել է մասնակցել Իրանում սկսված հեղափոխությանը, և այդ նպատակով 1908-ին անցել է Թավրիգ։ 1910-14-ին Կարինում եղել է դպրոցների ընդհանուր տեսուչ։ Առաջին համաշխարհային սյատերագմի սկզբին անցել է Եվրոպա. Ռուսաստան։ Ռ. քննադատաբար է վերաբերվել հայկական կամավոր, շարժմանը, սակայն, երբ այն արդեն սկսվել է. իրեն հատուկ եոանդով նվիրվել է այդ գործին։ 1917-ի Հոկտ. հեղափոխությունից հետո, երբ ռուս, բանակը հեռացել է արևմտյան Հայաստանից, և թուրք, զավթիչները շարժվել են դեպի արևելյան Հայաստան, համագործակցել է Ս. Շահումյանի հետ, մասնակցել Բաքվի պաշտպանության կազմակերպմանը։ Գործել է Մուրադ Սեբաստացու, Սեպուհի հետ։ Հայ-վրաց. միջադեպի ավարտին, 1919-ի հունվ. Թիֆլիսում բանակցել է Վրաստանի կառավարության ղեկավարների հետ՝ ձգտելով հարթել միջադեպը։ Մահացել է բծավոր տիֆից։

Գրականություն

Լազյա ն Գ., Հեղափոխական դեմքեր (մտավորականներ և հայդուկներ), Կահիրե, 1945, էջ 5977։ Ոոստոմ կենսագրական ուրվագիծ, Բեյրութ, 1979։

Գ Խուդինյան