Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՌՈՏՇՏԵՅՆ Ֆեոդոր Անտոնովիչ (18711953). ռուս, պատմաբան, դիվանագետ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, միջազգային հարաբերությունների և բանվոր, շարժման վերաբերյալ աշխատությունների հեղինակ։ «Միջազգային հարաբերությունները XIX դ. վերջին» (1960) գրքում արխիվային հարուստ փաստական նյութերի օգտագործմամբ վերլուծել է XIX դ. 70-90-ական թթ. հայկական հարցի շուրջ ծավալված դիվանագիտական պայքարը՝ նշելով, որ հայկական հարցի մասին բոլոր պայմանագրերն ու պարտավորությունները «…մեռյալ տառ մնացին. ոչ Թուրքիան տվեց իր հպատակ հայերին խոստացված բարենորոգումները, ո չ էլ տերությունները, մասնավորապես Ռուսաստանը կամ Անգլիան, պահանջեցին դրանց իրականացումը, և քրդերն ու չերքեզները հաշվեհարդար են տեսնում իրենց հարևան հայերի հետ իրենց հայեցողությամբ, հաճախ հրահրվելով թուրքական իշխանություններից՝ «պետական» նկատառումներով…» (էջ 272)։ Բացահայտելով միջազգային հարաբերությունների ընդհանուր պատկերի վրա XIX դ. 90-ական թթ. հայկական հարցի շուրջ տեղի ունեցած դիվանագիտական անցուդարձերը, տերությունների քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում հայ բնակչության 1894—96-ի ջարդերի ժամանակ՝ Ռ. գրել է. «Հայկական արյունալի ողբերգությունը շարունակվում էր հարաճուն ուժով, զոհվում էին տասնյակ հազարավոր հայեր, որոնք գազանաբար հոշոտվում ու սրի էին քաշվում, և այլ տասնյակ, Եթե ոչ հարյուր հազարավորներն էլ զրկվում էին տուն ու տեղից և փախչում ուր որ պատահի, այն ժամանակ. երբ…դեսպանները Կոստանդնուպոլսում նոտաներ էին հորինում և դրանք հանձնում սուլթանին» (նույն տեղում, Էջ 311)։

Երկեր Международные отношения в конце XIX века, М.-Л., I960.

Ս. Կիրակոսյան

ՌՌՐԲԱԽ (Rohrbach) Պաուլ, գերմանական քաղաքական և հասարակական գործիչ։ ԳերմաՕա-հայկական ընկերության նախագահի տեղակալներից։ Գրել է մի շարք աշխատություններ նվիրված Մերձ. Արլ-ում Գերմանիայի քաղաքականությանը, որոնցում գնահատելէ արևմտյան Հայաստանի նշանա կությունը Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։ «Բաղդադի երկաթուղի» (1902) աշխատության մեջ հիմնավորել է այդ շինության նշանակությունը Մերձ, և Միջին Արլ-ում Գերմանիայի նվաճողական քաղաքականության դիրքերից, նշել արևմտյան Հայաստանով այն անցկացնելու նպատակահարմարությունը, որը կնպաստեր այդ տարածաշրջանում Գերմանիայի ազդեցության ամրապնդմանը։ Ռ. գրել է. «Նա ով տիրում է Հայաստանին, անմիջականորեն տիրում է ինչպես Փոքր Ասիայի արևելյան մասին, այնպես և Միջագետքին» ("Война и германская политика", 1915, с. 63)։ Ընդգծելով այն կարևոր նշանակությունը, որ ուներ Հայաստանը Օսմանյան կայսրության համար, Ռ. շեշտել է, որ «Թուրքիան թե քաղաքական և թե ռազմական առումով կկորցնի իր կենսունակությունը հենց որ կորցնի Հայաստանը, հատկապես եթե այն կորցնի հօգուտ Ռուսաստանի» (նույն տեղում, Էջ 62)։ Ելնելով դրանից՝ Ռ. դեմ էր արևմտյան Հայաստանի անկախությանը, պաշտպանել է այնտեղից հայերի տեղահանության մասին Թուրքիայի իշխող շրջանների ծրագրերը։ Նշել է, որ «Արևմտյան Հայաստանից պետք է դուրս անել բնիկ հայերին», իսկ նրանց տեղում բնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերված մահմեդականների։ Եթե այդպես վարվեին, ապա Հայաստանը մեկ հարվածով կպոկվեր Ռուսաստանի ձեռքից»։ Ռ. առաջարկել է արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»։

Գրականություն

Die Bagdadbahn, В., 1902; Воина и германская политика. М., 1915.

Ս. Ստեփանյան

ՌՈէԲԵՆ (Տեր-Մինասյան Մինաս) (1882, Ախալքալաք1951, Ֆրանսիա), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է էջմիածնի Գևորգյան, Մոսկվայի Լազարյան ճեմարաններում, ժնևի համալսարանում։ 1903-ին գործել է Կարսի շրջանում, 1904-ին Ռագինում (Վարագա լ. մոտ) Նիկոլ Գումանի խմբում կռվել քրդերի դեմ։ 1906-08-ին Տարոսում եղել է Գևորգ Չավուշի խմբում, մասնակցել է Մուլուխի կռվին.

1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հե տո հեռացել է Տարոնից։ Մասնակցել է ՀՀԴ V (1909, Վաոնա) և VII (1913, Կարին) ընդհանուր ժողովներին։ 1915-ին՝ Աասունի ինքնապաշտպանության ղեկավարներից, այնուհետև մի խումբ ֆիդայիների հետ անցել է Կովկաս։ 1917-18-ին Հայոց ազգային խորհրդի անդամ, զբաղվել է արևմտահայ գաղթականների տեղավորմամբ, ապա՝ Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար։ խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո անցել է Զանգեզուր, 1921-ին՝ Պարսկաստան, այնտեղից՝ Ֆրանսիա (մինչև 1933-ը)։

1933-42-ին ապրել է Կահիրեում, 19421944-ին՝ Պաղհստինում, 1944-47-ին Բեյրութում, ապա՝ Ֆրանսիայում։ Հեղինակ է մի շարք աշխատությունների։ Մասնավորապես իր վավերականությամբ արժեքավոր է «Հայ հեղափոխականի մը հիշատակները» բազմահատոր գիրքը (հ. 1-7, 1952)։

U. Ներսիսյան

ՌուսԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ։ Հայկական հարցը Ռուսաստանի արտաքին քաղաքական տեսադաշտում հայտնվել է Արևելյան հարցի (որը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում էր ամբողջ XIX դ. ընթացքում) ուշ փուլերից մեկում։ Դեռևս XVIII դ. ուժեղացող Ռուս, կայսրությունը դեպի «տաք ջրեր» ելք ունենալու համար ձգտում էր հաստատվել Բալկաններում և Անդրկովկասում։ Ռուսաստանի այս ձըգտումն էլ պատճաո դարձավ ոչ միայն ռուս-թուրքական հակամարտության, այլև առաջատար եվրոպական պետությունների հետ հարաբերությունների բարդացման, որոնք բոլորովին շահագրգռված չէին Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ Մերձ. Արլ-ում։ Իրականացնելով իր արտաքին քաղաքական մտահաղա-