Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցումները՝ ռուս, դիվանագիտությունը լայնորեն օգտագործում էր Օսմանյան կայսրությանը ենթակա քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի շահերը պաշտպանելու պատրվակով Թուրքիայի ներքին գործերին միջամտելու, նրա կառավարող շրջանների վրա ճնշում գործադրելու հնարավորությունը։ Ռուսաստանի նման քաղաքականությունը հիմք հանդիսացավ ոչ միայն արևելահայերի, այլև արևմտահայերի ռուս. քաղաքական կողմնորոշման, ինչը քանիցս արտահայտվեց ռուս-թուրքական պատերազմների ժամանակ։ Հայ հաս-քաղաքական շրջանները մեծ հույսեր էին կապում Ռուսաստանի հետ՝ հայկական հարցի լուծման, թուրք, լծից արևմտյան Հայաստանի ազատագրման, հայկական պետականության վերականգնման գործում։

Արևմտահայերի ռուս. քաղաքական կողմնորոշումը (այլ գործոններ ևս) ուժեղացրին հակահայ տրամադրություններն Օսմանյան կայսրությունում։ Թուրքական կառավարողների անհանդուրժողականությունը արևմտահայերի նկատմամբ հատկապես սրվեց 1877-78-ի ոուսթուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո, երբ արևելահայերը խնդրագիր ներկայացրին Կովկասի փոխարքային, իսկ արևմտահայերը՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք Ն. Վարժապետյանի գլխավորությամբ պաշտոնապես դիմեցին ռուս, հրամանատարությանը և արքունիքին՝ խընդրելով նրանց աջակցությունը արևմտահայության դատի պաշտպանության հարցում Թուրքիայի հետ հաշտության պայմանները քննարկելիս։ Օգտագործելով այդ դիմումները՝ Ռուսաստանը Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878) մեջ մտցրեց 16-րդ հոդվածը, որի համաձայն Թուրքիան պարտավորվում էր անհապաղ անհրաժեշտ բարենորոգումներ անցկացնել իր հայաբնակ վայրերում՝ մինչև ռուս, զորքերի դուրսբերումը ասիական Թուրքիայից։ Սակայն «Հայկական լեռնաշխարհում ամուր ոտքով կանգնելու» ցարական Ռուսաստանի այդ փորձը հանդիպեց Մերձ. Արլ-ում նրա գլխավոր մրցակցի՝ Մեծ Բրիտանիայի զորեղ դիմադրությանը, որը եվրոպական մյուս տերությունների հետ կարողացավ հրավիրել տալ Բեռլինի կոնգրեսը (1878), ուր վերանայվելու էր Սան Ստեֆանոյի պայմանագիրը, ինչով հնարավոր կլիներ զրկել Ռուսաստանին օգտվելու Թուրքիայի դեմ հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսում ռուս, դիվանագիտությունը հայտնվեց մեկուսացման մեջ և հարկադրված հրաժարվեց Սան Ստեֆանոյի պայմանագրի մի շարք կետերից՝ մասնավորապես համաձայնելով վերանայել 16-րդ կետը, որը փոխարինվեց Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով, համաձայն որի թուրքական կառավարությունը պարտավորվում էր անհրաժեշտ բարենորոգումներ անցկացնել հայկական նահանգներում, սակայն դրանց իրականացման վերահսկողությունն արդեն հանձնվում էր ոչ թե միայն Ռուսաստանին, այլև Բեռլինի դաշնագիրը ստորագրած վեց մեծ տերություններին։

Բեռլինի կոնգրեսի որոշումները խոր հիասթափություն առաջ բերեցին հայ քաղաքական շրջաններում, և նրանք, հույսները կտրելով Ռուսաստանից, սկսեցին կողմնորոշվել դեպի եվրոպական տերութունները, հատկապես՝ դեպի Անգլիան, որը, թուրքերից զավթելով Կիպրոս կղզին (տես Կիպրոսի կոնվենցիա 1878) և պաշտպանելով Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի, միաժամանակ որոշ ինքնավարության ու ապահովության պատրանքներ ստեղծեց հայերի մոտ։ Բայց հասնելով իր քաղաքական ու ռազմավարական դիրքերի ամրապնդմանը Արևելյան Միջերկրականում ու Թուրքիայում և սասանելով հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ՝ Անգլիան լքեց արևմտահայերին՝ մատնելով նրանց թուրքական կառավարության կամայականություններին. վերջինս էլ ճիշտ գնահատեց այն դերը, որ հայերը այսուհետև կարող են խաղալ տերությունների բարդ փոխհարաբերություններում։ Որդեգրելով «Հայկական հարցին վերջ տալու համար անհրաժեշտ է վերջ տալ հայերին» լկտի կարգախոսը՝ Աբդուլ Համիդ Il-ը ձեռնամուխ եղավ հայերի զանգվածային ջարդերին (տես Հայկական կոտորածներ 1894- 1896), ինչը նշանակում էր ցեղասպանության քաղաքականության սկզբնավորում։

Այդ արյունահեղությունը տեղի էր ունենում եվրոպական տերությունների անտարբեր հայացքի առջև։ Բայց այդ երկրների հասարակայնության ճնշման տակ «հայերի խնամակալ» Մեծ Բրիտանիան մշակեց և Բ. դռանը ներկայացրեց Թուրքիայի հայաբնակ վայրերում բարենորոգումների մի ծրագիր (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1893), որն ըստ էության նպատակ ուներ սահմանափակել Ռուսաստանի միակողմանի միջամտությունը հայկական հարցին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն արդեն որդեդրել էր Անդրկովկասում ռուսականացման քաղաքականությունը և բացահայտորեն դեմ էր այնպիսի տարածքի կազմավորմանը, որտեղ «հայերը կօգտվեին բացառիկ առավելություններից»։ Բացի այդ, ձախողվելով Բուլղարիայի հարցում, որը թեև ազատագրվել էր ռուս, զենքի օգնությամբ, բայց չէր ուզում դառնալ նրա վասալը, ցարական դիվանագիտությունը իր արտաքին գործերի նախարար Ա. Լոբանով-Ռոստովսկու բերանով հայտարարեց, թե ինքը թույլ չի տա մի «նոր Բուլղարիայի» (նկատի ունենալով Հայաստանը) ստեղծում։ ցարական կառավարության հակահայկական քաղաքականությունը նոր ուժով արտահայտվեց XX դ. սկզբին, երբ, ոտնահարելով հայ ժողովրդի ագգ. իրավունքներն ու արժանապատվությունը, նա բռնագրավեց հայ եկեղեցու ինչքն ու կայքը (1903)։ Ւ պատասխան այդ ամենի հայ ժողովուրդն ըմբոստացավ ռուս, ինքնակալության դեմ, և իշխանությունները հարկադրված վերացրին այդ հակահայկական օրենքը։

Ռուս, կառավարության հակահայկական քաղաքականությունը հայ հաս-քաղաքական շրջաններին, հատկապես դաշնակցություն կուսակցությանը, հարկադրեց հենարան որոնել համաթուրք. հեղափոխական շարժման մեջ, որի նախաձեռնությամբ

1907-ին Փարիզում տեղի ունեցավ հակասուլթան. բոլոր ընդդիմադիր ուժերի համագումարը, որը մշակեց Թուրքիայում պետական հեղաշրջում կատարելու ծրագիր։ 1908-ի երիտթուրքական հեդաշըրջումից հետո հայկական հարցը թևակոխեց իր զարգացման նոր փուլը, երբ արևմտահայությունն իր իղձերի իրականացումը կապեց թուրք, պետականության բարեփոխման հետ։ Սակայն հիասթա