Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայ ժողովրդի մոտ։ 1917-ի մարտի 4ին ժամանակավոր կառավարությունը հրապարակեց «խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին» որոշումը։ Մարտի 14-ին ե 23-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե ողջույնի հեռագիր հղեց պետական դումայի ժամանակավոր կոմիտեի նախագահ Մ. Ռոձյանկոյին և ժամանակավոր կառավարության նախարար-նախագահ Գ. Լվովին, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր «փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան և պատերազմը մինչև հաղթական վախճանը իրականացնող» և հույս էր հայտնվում, որ «Ռուսաստանը նախկին տաճկական վիլայեթների վրա կստեղծի Հայաստան»։ Այս նպատակով Ամենայն հայոց կաթողիկոսությունը նախաձեռնեց «Տաճկաստանի տեղահանված վայրերի Հայոց միություն»-ը։ 1917-ի մարտի 26-ին, Փետր. հեղափոխության միամսյակի առթիվ արդարադատության նախարար Ա. Կերենսկին հայտարարեց. «Օրերս կհայտնվի փաստաթուղթ այն մասին, որ Ռուսաստանը հրաժարվում է ամեն կարգի նվաճողական ձգտումներից»։ Սա «Ազգերի ինքնորոշման մասին» ժամանակավոր կառավարության ապրիլի 9-ի որոշումն էր։ Մայիսի 12-ին Կերենսկին ռուս զինվորներին արդեն կոչ էր անում շարունակել պատերազմը «ոչ թե նվաճումների ու բռնության, այլ ազատ Ռուսաստանի փրկության համար»։ Հայ հաս-քաղաքական շրջանները հանդես էին գալիս պատերազմը շարունակելու օգտին, քանի որ Ռուսաստանի հաղթանակը և Թուրքիայի պարտությունը նշանակում էր արևմտյան Հայաստանի ազատագրումը և հայկական պետության վերականգնումը։ Սրանով էր պայմանավորված հայ քաղաքական կուսակցությունների զգալի մասի աջակցությունը ժամանակավոր կառավարությանը՝ նրա «պատերազմ մինչև հաղթական ավարտ» կարգախոսին։ Փետր. հեղափոխությունից հետո հայ հասարակայնությունը որոշակի պահանջներ ներկայացրեց. այն, որ հայ ժողովուրդը որպես ռուս, ագատ պետության իրավահավասար մասը, պետք է օգտվի դե մոկրատական նվաճումներից, նախ և առաջ ագգ. իրավահավասարության իրավունքից, և միայն այսքանը։ Հայ գրեթե բոլոր քաղաքական ուժերը գտնվում էին սպասողական դրության մեջ։

Հետփետրվարյան փուլում հայկական հարցի լուծումը չուներ որոշակի մշակված ուղղվածություն, տակտիկա։

Անդրկովկասի ազգամիջյան սուր հակասությունների մթնոլորտում, հայ իրականության համար հայկական հարցը ընդգրկում էր նաև անդրկովկասյան ներքին ազգային խնդիրները, այսպես կոչված՝ «վիճելի տարածքների» հարցը։ Իրենց հերթին արևմտահայերը պահանջում էին իրենց լքված բնակավայրերը վերադառնալու հնարավորու թյուններ ստեղծել, կայուն քաղաքացիական իշխանություն արևմտյան Հայաստանում, հանրապետ., դեմոկրատ, կարգեր, դեմոկրատական ընտրություններ, թիկունքի ավազակների զինաթափում, ցարական պաշտոնյաների վերացում, հայկական միլիցիայի ստեղծում, հայրենիք վերադառնալու խոչընդոտների վերացում, պետական աջակցություն վերաշինության գործին։ Ցարի տապալումից հետո էլ Արևմտյան Հայաստանում պահպանվում էր պատերազմի իրավունքով գրավված մարզերի գեն-նահանգապետությունը։

1917-ի ապրիլի 26-ին հրապարակվեց ժամանակավոր կառավարության որոշումը, համաձայն որի, պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված արևմտյան Հայաստանի տարածքի քաղաքացիական կառավարումը անմիջականորեն դրվում էր ժամանակավոր կառավարության տնօրինության տակ։ Ստեղծվեց Թուրքահայաստանի և Թուրքիայից գրավված տարածքների գեներալկոմիսարի պաշտոն, որը տրվեց Կովկասյան ճակատի մատակարարման պետ Պ. Ավերյանովին. գեներալ-կոմիսարին էին ենթարկվելու ստեղծվող վարչական մարմինները։ Օգոստ. 6-ին հիմնվեց կոմիսարության քաղաքացիական մասի երկրորդ տեղակալի պաշտոն, որը ստանձնեց Յա. Զավրիևը (Հ. Զավըրյան)։ 1917-ի սեպտ. 9-ին, Պ. Սվերյանովի հրամանով, արևմտյան Հայաստանի մարզերից ձևավորվեցին երեք նահանգներ. էրզրումի (կոմիսար՝ Յա. Գլոտով), Խնուսի (կոմիսար՝ Ն. Նիկոնենկո), Վանի (կոմիսար՝ Կ. Համբար- ձումյան)։ Յուրաքանչյուր նահանգում կոմիսարին կից ստեղծվեցին նահանգային խորհուրդներ։

Չնայած որոշակի միջոցառումներին ու ջանքերին, 1917-ի հունիսդեկտ. արևմտյան Հայաստանում չստեղծվեց կայուն քաղաքացիական կարգ, իսկ խորացող անիշխանության փաստը վկայում էր, որ արևմտյան Հայաստանը ժամանակավոր կառավարությանը հետաքրքրում էր նախ և առաջ տնտեսապես, հայ բնակչության ճակատագիրը նրա ուշադրությունից դուրս էր։

Վ Սեչիքյան

1917-ի հոկտ. Ռուսաստանում տեղի ունեցավ սոցիալիստ, հեղափոխություն, տապալվեց ժամանակավոր կառավարությունը։ Նորաստեղծ խորհրդային կառավարությունը հրաժարվեց Ռուսաստանի կնքած բոլոր պայմանագրերից, հռչակեց իր արտաքին և ազգային քաղաքականության սկզբունքները, 1917-ի դեկտ. 29-ին ընդունեց Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որով հայտարարեց ի լուր աշխարհի, որ ինքը պաշտպանում է Թուրքահայաստանի հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ Սակայն դեկրետով նախատեսված միջոցառումները իրականություն դաոնալու համար չամրապնդվեցին գործնական երաշխիքներով, միևնույն ժամանակ ռուս, զորքերը թողեցին պատերազմի ընթացքում գրաված արևմտյան Հայաստանի տարածքը։ Այսպիսով դեկրետը չիրականացավ։ Հռչակելով հաշտության մասին դեկրետը, խորհրդային կառավարությունը բանակցություններ սկսեց Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ՝ հաշտության պայմանագրով խորհրդային Ռուսաստանը պատերազմից հանելու նպատակով։ 1918-ի մարտին կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագրի (տես Բրեստի հաշտություն 1918) համաձայն. խորհրդային Ռուսաստանը տարածքային զիջումներ արեց Գերմանիային, իսկ Թուրքիային զիջեց ամբողջ արևմտյան Հայաստանը, ինչպես նաև արևելյան Հայաստանի մի մասը, ինչի հետևանքով Հայաստանի տարածքը, որտեղ 1918-ի մայիսին վերականգնվել էր հայկական պետականությունը հանձինս՝ Հայաստանի Հանրապետության, կազմեց հազիվ