Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գամ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, որը միջազգային իրավունքի առարկա էր դարձել դեռևս 1878-ի Բեռլինի կոնգրեսում (դաշնագրի 61-րդ հոդվածով), կոնկրետ արտահայտություն էր գտնում միջպետ. պայմանագրի մեջ։ հայկական վիլայեթների կառավարումը դրվում էր օտարերկրացիների (որոնք նաև բարձրագույն կառավարիչներ էին տվյալ վիլայեթներում) վերահսկողության տակ։ Ընդգծվում էր Ռուսաստանի առաջատար դերը հայկական հարցում (դրանով թերևս հաստատելով Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը), ինչը նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք, լծից արևմտյան Հայաստանի ազատագրման համար։ Համաձայնագիրը արևմտահայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որ նրանք ակնկալում էին։ Այն նույնիսկ մի քայլ հետ էր քննարկման ներկայացված նախագծից, որը նախատեսում էր հայկական միասնական մեկ նահանգի ստեղծում վեց վիլայեթներից (դրանք բաժանվում էին 2 մասի՝ իրենց մեջ ներառնելով նաև զուտ մահմեդականներով բնակեցված շրջաններ, ինչպես նաև Տրապիզոնի վիլայեթն ամբողջությամբ), եվրոպական տերությունների վերահսկողություն բարենորոգումների կատարման նկատմամբ, կես առ կես՝ քրիստոնյաներից ու մահմեդականներից ընտրված մի նահանգային ժողովի գումարում, հայերից խլված հողերի հետ վերադարձնելը կամ դրանց հատուցում, մուհաջիրների (Բալկաններից գաղթած մահմեդականներ) վերաբնակեցման արգելում արևմտյան Հայաստանում, բարենորոգումների տարածումը նաև հայաբնակ այլ վայրերի, մասնավորապես՝ Կիլիկիայի վրա և այլն։ Հետագայում թուրք, կառավարությունը մշակեց և Կ. Պոլիս ժամանած Ընդհանուր տեսուչներ Հոֆին (Նորվեգիա) և Վեստենենկին (Հոլանդիա) հանձնեց նրանց իրավասությանը վերաբերող «հրահանգ», որն է լ ավելի էր սահմանափակում տեսուչների իրավունքները՝ նրանց փաստորեն վերածելով թուրք, պաշտոնյաների։ Այդ պակասավոր բարենորոգումների ծրագիրը նույնպես մնաց թղթի վրա, քանի որ առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Թուրքիան չեղյալ համարեց Ռ թ. հ., իսկ նշանակված Ընդհանուր տեսուչներն այդպես էլ չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը։

Գրականություն

Լեո. Հայոց հարցի վավերագրերը, Թ., 1915, էջ 339-357։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972, էջ 149-365։ Сборник дипломатических документов. Ре<)юрмы в Армении 26 ноябри 1912 гсдаЮ мая 1914 года. П., 1915, с. 158-180; Mandelstam A, Le sort de L ՝Empire Ottoman, LausanneP, 1917, p. 236-242.

S. Թորոսյան

ՌՌա-ԹՌէՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 18771878, ծագել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման (տես Արևելյան հարց) պայմաններում։ Թուրքական լծի դեմ տեղի ունեցած ապստամբությունները (1875-78-ին Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876ին՝ Բուլղարիայում) Ռուսաստանում առաջ բերեցին լայն շարժում՝ ի պաշտպանություն բալկանյան եղբայրակից ժողովուրդների։ Տար. կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին։ Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային։ Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան, ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան։ Հունիսի սկզբին ոուս. զորքերը (145 հդ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրք, բանակը (ավելի քան 200 հազար մարդ)։ Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում։ Կովկասյան բանակի (75 հազար մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրք, բանակինը (65-75 հազարմարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան։ Բալկանյան ռազմաճակատում ռուս. զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվ. ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվ. 8-ին գրավեցին Ադրիանուպոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները։

Կովկասյան ռազմաճակատում գեներալ Ա. Տեր-Ղուկասովի Երևանյան ջոկատը ապրիլի 17(29)-ին գրավեց Բայազետը, մայիսի 5(17)-ին Արդահանը, նոյեմբ. 6(18)-ին գեներալ Հ. Լազարևի զորքերը գրավեցին Կարսը և շարժվեցին դեպի Էրզրում։

Բալկանյան ճակատում վճոական հաջողություններն անհանգստացրին Անգլիային և Ավստրո-Հունգարիային։ Անգլ. կառավարությունը ոազմանավեր ուղարկեց, որոնց մուտքը Մարմարա ծով ստիպեց ռուս, կառավարությանը հրաժարվել Կ. Պոլիսը գրավելու մտքից։ 1878-ի փետր. 19-ին ստորագրվեց Ռուսաստանի համար շահավետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին անցան Բեսարաբիայի հվ. մասը (կորցրել էր 1853-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ), Բաթումը, Կարսը, Բայազետը։ Պայմանագրի 16-րդ հոդվածով նախատեսվում էր բարեփոխումներ անցկացնել արևմտյան Հայաստանում՝ մինչև ռուս, զորքերը այնտեղից դուրս բերելը։ Անհանգստացած Ռուսաստանի հաջողություններից՝ Անգլիան և Ավսրտո-Հունգարիան հասան Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի կոնգրեսում (1878), որտեղ Ռուսաստանի համար այն ենթարկվեց ոչ շահավետ փոփոխությունների և ճակատագրական եղավ հատկապես հայ ժողովրդի համար։

Պատերազմի հետևանքով թուրք, լծից ազատագրվեցին և անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Բուլղարիան. Սերբիան, Չեռնոգորիան։ Ռուսաստանի հաղթանակի հետ մեծ հույսեր էին կապում հայերը։ Հազարավոր հայեր կամավոր մտան հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուս, զորքերի կազմում։ Ավելի քան 40 հազար հայ ընդգրկված էր ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումնե-