Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րում։ Հայ կամավորներից շատերը զոհվեցին Կարսի, Բայազետի, էրզրումի գրավման ժամանակ։ Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն էին ցույց տալիս ոուս. զորքերին։

Գրականություն

Հայ ժողովրդի պատմություն, հ. 6, Ե., 1981։ Русско-турецкая война 1877-1878, М., 1977.

ՌուսՁՌԷԳԼՅԱՆ Գևորգ վարդապետ (Պողոսյան Թադևոս) (1829, Ֆիլիպպուպոլիս (Բուլդարիայում)-1893, Ֆիլիպպուպոլիս), եկեղեցական, հասարակական գործիչ։ 1864-ին ձեռնադրվել է քահանա, 1875-ին՝ վարդապետ։ Մեծ դեր է խաղացել 1878-ի Սան Ստեֆանո յի պայմանագրի կնքման շուրջ ռուսների հետ բանակցություններ վարելու ժանամակ։ Կ. Պոլսի հայոց պատրիարք Ն. Վարժապետյանի հրահանգով հանդիպումներ է ունեցել ռուս դիվանագետների (Ն. Իգնատև, Ա. Նելիդով) հետ, կազմակերպել Բալկանյան ռազմաճակատի հրամանատար մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի ընդունելությունը Կ. Պոլսի հայկական եկեղեցում (ուր կատարվել է բարեմաղթություն կայսեր պատվին և հոգեհանգիստ զոհված ռուս զինվորների հիշատակին), կազմել է (իր երկու խորհրդականներ Ս. Ասլանյանի և Հ. Նուրյանի հետ) և Իգնատևին ներկայացրել «ազգային ինքնօ րինության» ծրագիր, որը Ման Ստեֆանոյի պայմանագրի՝ հայերին վերաբերող 16-րդ հոդվածի նախնական տարբերակն էր։ Ռ. վարել է պատրիարքական փոխանորդությունը (Ն. Վարժապետյանի հրաժարականի ժամանակաշրջանում)։ 1884-ի հոկտեմբերի 25-ից՝ պատրիարքական տեղապահ։ 1886-ի հունիսից՝ Կեսարիայի վիճակի առաջնորդ։ 1887-93-ին ապրել է ծննդավայրում։

Գրականություն

Կիրակոսյան Տ., Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դարի 70-ական թթ.), Ե., 1978, կ 128-133։

Գ. Խուդինյան

Ս

ՍԱԲԱՀԷԴԴԻՆ (Sabaheddin) (18771948), թուրք հասարակական-քաղաքական գործիչ։ Երիտթուրք. շարժման հիմնադրիներից և ղեկավարներից։ Սուլթան Աբդուլ Համիդ ll-ի զարմիկը։ Հայրը, որը ծագումով քրիստոնյա էր, «զուլումի» տարիներին փախել է Ֆրանսիա։ Ս. դարձել է այդտեղ գործող երիտթուրքերի ղեկավարը։ Անգլիասեր էր. հույս ուներ Մեծ Բրիտանիայի օգնությամբ Օսմանյան կայսրությունում իրագործել սոցիալական հեղափոխություն։ Օսմանյան կայսրության հետամնացության պատճառ է համարել պետական սեփականության տիրապետությունը և պայքարել է մասնավոր սեփականությունը տարածելու համար։ Ազգային հարցում՝ լայն ինքնուրույնություն շնորհելու կողմնակից, ընդհուպ մինչև ազգային ծայրամասերին ինքնավարություն տալը և իրավահավասար պետական կազմավորումների կոնֆեդերացիայի ստեղծումը։ Սերտ կապեր է ունեցել հայ քաղաքական շրջանակների հետ։ Ս-ի ջանքերով հնարավոր է դարձել երիտթուրքերի ժամանակավոր դաշինքը ոչ թուրք, ժողովուրդների հաս-քաղաքական կազմակերպությունների հետ։ Երիտթուրք. շարժման պառակտումից հետո նրա անդամների մեծ մասը համախմբվել է Ս-ի շուրջ և ստեղծել «Մասնավոր նախաձեռնության և ապակենտրոնացման ընկերությունը»։ Ս. պաշտպանել է օտարերկրյա միջամտության անհրաժեշտության գաղափարը։ Անգլիացիների օգնությամբ փորձել է դավադրություն կազմակերպել Աբդուլ Համիդ ll-ի դեմ, սակայն մատնվել է անհաջողության։ 1908-ի հեղաշրջման հետևանքով, երբ իշխանությունը զավթել են երիտթուրքերի ազգայնական թևի ներկայացուցիչները, Ս. փախել է Եվրոպա։ 1918-ի վերջին փորձել է վերադառնալ քաղաքական ասպարեզ, սակայն, հաջողություն չունենալով, հաստատվել է Շվեյցարիայում։

Մ. Բոջոլյան

ՍԱԶՈՆՈՎ Սերգեյ Դմիտրիևիչ (1860 , ոուս պետական գործիչ, դիվանագետ։ դիվանագիտական պաշտոններ է վարել Լոնդոնում, Վաշինգտոնում, Վատիկանում։ 1909-ից՝ արտգործնախարարի օգնական (տեղակալ), 1910-ից՝ նախարար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ձգտել է ամրապնդել Անտանտը և սերտացնել նրա կապերը Ռուսաստանի հետ, գործուն մասնակցություն է ունեցել հայկական հարցի նոր արծարծման (տես Հայկական բարենորոգումներ 1912-14) և 1914-ի Ռուսթուրքական համաձայնագրի կնքման, 1913-ի անգլո-ֆրանս-ոուս. գաղտնի համաձայնագրի (նախատեսում էր սևծովյան նեղուցների, Կ. Պոլսի և հարակից շրջանների հանձնումը Ռուսաս տանին), ինչպես նաև նրա շարունակությունը կազմող 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը, որով Ռուսաստանին էին անցնելու Թուրքիայի հայկական նահանգներն ու Հյուսիսային Քրդստանը («դեղին գոտի»)։ Չբաժանելով Գերմանիայի հետ անջատ հաշտություն կնքելու ցարի կարծիքը՝ 1916-ին Ս. հրաժարական է տվել։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մտել է Կոլչակի և Դենիկինի սպիտակգվարդիական կառավարությունների մեջ, դրանք ներկայացրել 1919-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսում։ Գրել է հուշեր, որտեղ լայն տեղ է հատկացրել հայկական հարցին ու հայկական բարենորոգումների շուրջ տեղի ունեցած դիվանագիտական բանակցություններին։

Երկեր Les Anndes fatales. Souvenires de M. S. Sazonoff, P., 1927.

S. Թորոսյան

ՄՍԻԴ Ամին, արաբ պատմաբան։ «Արաբների ապստամբությունները 20-րդ դ.» ուսումնասիրության մեջ անդրադարձել է նաև հայերի 1915-ի ցեղասպանությանը։ Ս. նշում է, որ հայերի ցեղասպանությունն իրագործվել է նախապես մշակված ծրագրի համաձայն։ Նա համոզված է, որ երիտթուրքերն իրենց զորեղ հակառակորդներ համարելով հայերին ու արաբներին, որոշել