Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կազմակերպել է Ղագախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը։ Մասնակցել է ՀՀԴ կուսակցության 4-րդ ընդհանուր ժողովին (1907, Վիեննա), որտեղ որոշվել է օգնել սկսված Իրան, հեղափոխությանը։ Հեղափոխությանը մասնակցել է որպես հեծյալ խմբի հրամանատար, սակայն դեպի Պարսկաստան ճանապարհին հիվանդացել է և մահացել։

Գրականություն

Վ ա լ ա դ յ ա ն Վ, Սևքարեցի Սաքոն, «Հայրենիք», Բոստոն, 1959, N 2-8։

Գ. Խուդինյան

ՍԵՐԵՆԿՅՈՒԼՅԱՆ Վարդգես, Հ П վ հաննես, Զայրմար, Գիսակ, (1871, Կարին 1915, Ուրֆա), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում։ Եղել է 1890-ի Կարինի ցույցերի կազմակերպիչներից, որի համար ձերբակալվել Է։ 1892-ից, բանտից ազատվելուց հետո, անցել է Կ. Պոլիս։ Մասնակցել է օսմ. բանկի (տես «Բանկ Օտոմանի» միջադեպ 1896) գրավման նախապատրաստական աշխատանքներին։ Գործել է Բուլղարիայում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում, 1901-ից՝ Վանում։ Իր գործունեության ընթացքում խուսափել է մասնակի կռիվներից և գաղտնի նախապատրաստվել ընդհանուր ապստամբության (Հրայրի հետ կազմել է ապստամբության կանոնագիրք)։ Գործակցել է արմենականների հետ։ Հաջողության է հասել հայ-քրդական համագործակցության հարցում։ 1903-ին Վանում ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության։ 1908-ին ազատվել է բանտից և անցել Կարին, որտեղ և ընտրվել է օսմ. խորհրդարանի երեսփոխան։ 1915-ին թուրքերը ձերբակալել են. տարել Ուրֆա, որից ոչ հեռու՝ Գարաքեոփրի վայրում խոշտանգել և սպանել են։

ՍԵՐՌԲՅԱՆ Մուշեղ (* 1951, Նիկոգիա), հասարակական և եկեղեցական գործիչ, պատմաբան։ Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիրներից։ Եղել է Արաբկիրի և Ադանայի հոգևոր առաջնորդ։ 1910-ից ապրել է ԱՄՆ-ում, Բոստոնում հիմնել է թեմ և ընտրվել հովիվ, նպաստել է ՀԲԸՄ գործունեության աշխուժացմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փորձելով միավորել հայկական ուժերը՝ ստեղծել է միջկուսակցական մարմին, կազմակերպել հայկական կամավորական շարժման համար միջոցներ հանգանակելու գործը։ 1910-ին Բոստոնում հրատարակել է «Ստանայի ջարդը և պատասխանատուները» աշխատությունը, որտեղ մերկացրել է Ադանայի կոտորածի կազմակերպիչ երիտթուրքերին։ Պատերազմից հետո աշխատել է Կիլիկիայում և Կիպրոսում։ Հրաժարվելով հոգևոր կոչումից (արքեպիսկոպոս)՝ զբաղվել է մանկավարժ, և գիտական գործունեությամբ։ Գրել է պատմագիտ. աշխատություններ, որոնցում ստեղծել է հայ ագգ-ագատագրական շարժման և հայկական հարցի պատմության մի ամբողջական ուրույն աշխարհայացք։ «Հայկական մղձավանջը, քննական վերլուծումներ» (1916) աշխատության մեջ նշել է. որ հայկական շարժումը հետևանք է անլուր ճնշումների և բռնությունների, որ «հայ հեղափոխությունը արդյունքն է և ոչ պատճառը հայ տառապանքին»։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության մեջ («Հայկական հարցը և անոր փուլերը», 1937) Ս. առանձնացրել է երկու շրջան, առաջինն ընդգրկել է ողջ շարժման պատմությունը մինչև արմենական կազմակերպության ձևավորումը, երկրորդը՝ այն ժամանակը, երբ արտասահմանում ստեղծվել են հայկական կոմիտեներ, և հիմնադրվել է հնչակյան կուսակցությունը. «Մանչեստրի հայ գաղութը» (1911) ուսումնասիրության մեջ Ս. գրել է, որ հայկական պատվիրակության առաքումը Եվրոպա «… հայ դիվանագիտության աչքառու հաջողությունը չէր, այլ մեկ դժոխային խաղը սուլթան Համիդի». որը համոզված էր, որ Ռուսաստանը կմերժի հայերի պահանջը։ Սուլթանի նպատակն էր տապալել Հայաստանի ինքնավարության ծրագիրը հենց ռուսների ձեռքով՝ դիանով ստեղծելով անվստահություն երկու ժողովուրդների միջև։ Ս-ի կարծիքով, հայկական հարցում հայերը չպետք է վստահեին նաև անգլ. դիվանագիտությանը։

երկ Մեր պայքարը հայ ազատագրության ուղիով, վերլուծումներ Հայկական հարցին շուրջ, Կահիրե, 1948։

Գ. Խուդինյան

ՍԹԻՎԵՆՍՈՆ (Stevenson) Ֆրենսիս Սայմուր, անգլիական հասարակական, քաղաքական գործիչ, բրիտանական խորհրդարանի անդամ։ Անգլո-հայկական միության առաջին նախագահը։ Գրել է մի շարք աշխատություններ («Հայկական քարոզչությունը, պատասխան Սադիկ Էֆենդիին», 1893, «Հայաստան», 1895, «Անգլիան, Թուրքիան և Ռուսաստանը, պատմության հետադարձ հայացք», 1896, «Փաստեր հօգուտ հայերի», 1896), որոնցում վերլուծել է արևմտյան Հայաստանի վիճակը, հայկական հարցի նկատմամբ տերությունների քաղաքականությունը։ Գտնում էր, որ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը, որի իրականացումը կբարելավեր Օսմանյան կայսրության հայերի վիճակը. հայկական հարցը վերածեց միջազգային հարցի, ինչը ձեռնտու էր սուլթանին, քանի որ Մերձ. Արլ-ում եվրոպական տերությունների փոխադարձաբար բացառող շահերը հնարավորություն կտային նրան անորոշ ժամանակով հետաձգել անցանկալի բարեփոխումների կատարումը։ Ս. նշել է, որ Մեծ Բրիտանիայի համար «տեսականորեն ցանկալի ուղի կլիներ բոլոր տերությունների մասնակցությունը հայկական հարցի լուծմանը, սակայն բոլոր տերությունների փոխադարձ համագործակցությունը պարտադիր չէ. «Բավական է, որպեսզի Անգլիան և Ռուսաստանը, որպես շահագրգիռ տերություններ,գործեն համատեղ և անկեղծորեն, ի շահ արդարության և մարդկայնության»։

Երկեր The Armenian Agitation։ A Rejoinder to Sadik Effendi, "The New Review", 1893, v. 9; Armenia, "Contemporary Review", 1895, v. 67.

U. Կիրակոսյան

ՍԻԱԱԱՆԹՈ (Յարճանյան Ատոմ) (1878, Ակն 1915, Մեծ եղեռնի զոհ), բանաստեղծ։ Կրթությունը ստացել է Կ. Պոլսի հայկական վարժարաններում։ Եղել է ազատ ունկնդիր Սորբոնի համալսարանում։

1894-96-ի հայկական կոտորածների ծանր տպավորության տակ գրել է իր առա