Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայկ. հարցի լուծման խնդրում սպեցիֆիկների տեսակետը որոշակի զարգացում է ապրել։ Սկզբում նրանք գտնում էին, որ հայկական հարցը լոկ արևմտահայերի խնդիրն է և չի կարող վճռվել գոյություն ունեցող միջազգային պայմաններում։ Այդուհանդերձ նրանք իրենց ծրագրի մի կետում բողոք են հայտնել թուրքական բռնատիրության և եվրոպական տերությունների անպատկառ դիվանագիտության դեմ։ Հույս չկապելով եվրոպական տերությունների հետ՝ սպեցիֆիկները Հայկական հարցի լուծումը հնարավոը էին համարում համաթուրք. դեմոկրատ, շարժման ընթացքում, որի հաջողության դեպքում արևմտահայերը պետք է ձգտեն հասնել ոչ թե անկախության, այլ կուլտուր-ազգ. ավտոնոմիայի թուրք, պետության կազմում։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումը մի քանի սպեցիֆիկներ ընդունեցին որպես Թուրքիայի նոր, սահմանադրական զարգացման ժամանակաշրջան, մի քանիսն էլ գտնում էին, որ երիտթուրքերի՝ իշխանության գլուխ անցնելը հազիվ թե որևէ բան փոխի երկրում։

Գրականություն

ՀամբարյանԱ Ս., Հայ հասարակականքաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին, ft, 1990։

Կ. Խուդավերդյան

ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀՆՉԱԿՅԱՆ ԿուսԱԿՅՈՒԹՅՈէՆ (ՍԴՀԿ), հնչակյան կուսակցություն, հ ը ն չ ա կ յ ա ն ն ե ր, հայ քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 1887ին, ժնևում։ Հիմնադիր ղեկավարներն էին Ռուսաստանից եկած մի խումբ հայ ուսանողներ՝ Ա. Նազարբեկ, Մ. Նազարբեկ, Գ. Կաֆյան, Ռ. Խանազատ և ուրիշներ։ Կենտրոնական օրգանն էր «Հնչակ» թերթը (այստեղից Էլ՝ անվանումը)։ Կուսակցության սոցիալական հիմքը կազմում էին ռազնոչին մտավորականությունը, արհեստավորները, մանր առևտրականները, հայ քաղաքային և գյուղական մանր բուրժուազիան (նաև բանվորներ որոշ արդյունաբերական շրջաններում)։ Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում (114), ԱՄն-ում (86), Ռու սաստանում (36), Իրանում (15), Բուլղարիայում (9), Ռումինիայում (7), Եգիպտոսում (6) և այլն։

Հնչակյան կուսակցությունը ծնունդ էր հայ ագգ-ազատագրական շարժման նոր փուլի, երբ ազատագրական խմբակներին ու կազմակերպություններին փոխարինելու եկան քաղաքական կուսակցությունները։ Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հաս-քաղաքական մտքի հեղ-դեմոկրատ. հոսանքը (Մ. Նալբանդյան, Րաֆֆի) և Ա. Գերցենի ու նրա «Կոլոկոլի» («Колокол» «Հնչակ», այստեղից էլ՝ հայերեն «Հնչակը») գաղափարները, ռուս, հեղափոխական նարոդնիկությունը։ 1888-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգ. ապստամբությամբ թուրք, լծից արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը։ Հնչակյանների վրա որոշակիորեն ազդել է նաև ժնևում գործող Գ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրության» խումբը, որի անդամների հետ կապ էին պահպանում հնչակյանները։ միջազգային ս-դ շարժման աշխուժացման պայմաններում հնչակյանները նարոդնիկ. տիպի ազգային, սոցիալիստ, կուսակցությունից վերաճում էին ազգային ս-դ. կուսակցության։ Կուսակցության ծրագրում սոցիալիզմի մասին հոդվածի առկայությունը պատճառ է դարձել կուսակցության պառակտման։ Այն հնչակյանները, որոնք հանդես էին գալիս միայն ազգային խնդիրների իրականացման պահանջով, 1896-ին անջատվել են և ձևավորել առանձին՝ վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը։ Ռուս, երեք հեղափոխությունների ընթացքում հնչակյան որոշ կազմակերպություններ գործակցեւ են ՌՍԴԲԿ հետ. մյուսները՝ ձուլվել։ Հնչակյանները, սակայն, դեմ էին համաշխարհային պատերազմի նկատմամբ բոլշևիկների դիրքորոշմանը. ավելի ուշ՝ Բրեստի հաշտությանը (1918)։

Կուսակցության ծրագրի համաձայն, հնչակյանների գործունեության առանցքը հայկական հարցն էր։ XIX դ. 80ՑՕ-ական թթ. արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության՝ հնչակյանները շուտով համոզվել են, որ համազգ. ապստամբության գաղափարը անիրականանալի է։ Ազգային ճնշման դեմ իրենց տակտիկայում հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները։ Մեծ արձագանք ունեցան հնչակյանների կազմակերպած (1890-ի հունիսի 18-ին՝ Կարինում, 1890-ի հուլիսի 15-ին՝ Կ. Պոլսում Գում Գափուի) ցույցերը, ելույթները։ 1894ին նրանք Սասունում զինված ելույթներ կազմակերպեցին, որոնք թեպետ պարտություն կրեցին, սակայն եվրոպական տերություններին պարտագրեցին արևմտյան Հայաստանի համար մշակել բարեփոխումների ծրագիր (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895)։ 1890-ական թթ. կեսին, երբ թուրք, կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ բնակչության ջարդերին, հնչակյանների գործունեության հիմնական նպատակը դարձավ արևմտահայերի կյանքի և ունեցվածքի զինված պաշտպանությունը։ Նրանք ակտիվորեն մասնակցեցին զինված ելույթներին Զեյթունում, Վանում, Սասանում. որոնք, սակայն նույնպես ավարտվեցին անհաջողությամբ։

1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, ելնելով նոր քաղաքական իրավիճակից, հնչակյան կուսակցությունը փոխեց իր ծրագրային պահանջները, որդեգրեց երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, հրաժարվեց զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից՝ հայտարարելով, որ կուսակցության առաջնային նպատակն է Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս ենթակա ժողովուրդների ինքնավարությունը, ամբողջ Թուրքիայի համար՝ ժողովրդավարական սահմանադրությունը։ 1912-ին, երբ վերստին արծարծվեց արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, հնչակյան կուսակցությունը հանդես եկավ Ռուսաստանի հովանավորության ներքո արևմտյան Հայաստանի ինքնավարության, իսկ ավելի ուշ՝ եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով։ Բայց շատ շուտով սահմանադրական պատրանքները ցրվեցին, և հնչակյանները հասկացան, որ երիտթուրքերը հայկական հարցում շարունակում են Աբդուլ Համիդ ll-ի քաղաքականությունը։ Հնչակյանների գործունեության մեջ առաջնային դարձան զինված ընդդիմության և ինքնապաշտպանության խնդիրները։