Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


յի ղեկավար շրջանները ձգտում էին «վերջնականորեն և առհավետ պաշտպանել իրենց Կովկասի կողմից եկող վտանգից ու ոուս. նկրտումներից։ Այն. ինչ կատարվել է Թուրքիայում այդ իմաստով, հանդիսանում է չափազանց արտառոց մի բան (իր չափերով) համաշխարհային պատմության մեջ՝ Չինգիզ խանի ժամանակներից ի վեր» («Соч.». т. 5. 1958, с. 397-398)։ Տ. հատկապես նշել է հայերի ցեղասպանության մեջ Գերմանիայի ոչ փոքր մեղքի բաժինը, որի դիրքորոշումն այն էր, թե «երիտթուրքերը կարող են վստահ լինել իրենց գործողությունների կերպին գերմանական կառավարության համակրության մեջ» (նույն տեղում, էջ 402)։ Տ. գտնում էր, որ հայերի ցեղասպանությունը թուրք կառավարողներին չտվեց ցանկալի արդյունքները։ «Հայերի հետ… վերացավ նույնիսկ ամենաթույլ հույսն անգամ՝ ամենամոտ ապագայում ազատագրվել եվրոպական ֆինանսական կապիտալի մամլակից (ճնշումից)… Հայերի անհայտացումով ոչ թե թուրքական, այլ ֆրանսիական և մասամբ էլ անգլիական կապիտալը գրավեց այն դիրքերը, որոնք մնացել էին Թուրքիայի կոտորված հայ-լուսավորչական քաղաքացիներից հետո» (նույն տեղում, էջ 403)։

Կ. Խուդավերդյան

ՏԱՏՐԱԿ (Տեր-Կարապետյան Գեղամ), Տարոնցի, Ասողիկ (1865, գ. Խեյպյան (Մշո դաշտում) 1918, Կ. Պոլիս), ագգային-ագատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Մուշի Ս. Կարապետի ժառանգավորաց դպրոցում, Կեդ Տատրակրոն. վարժարանում, 1885-87-ին՝ էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 18881894, 1896-1908-ին եղել է Մուշի ա- ոաջնորդարանի քարտուղար, սերտ հարաբերություններ պահպանել հեղափոխական գործիչների և հայդուկների հետ։ Բողոքել է գավաոապետ Մուսա բեկի վարած հակահայկական արարքների դեմ, հաջողել դատի տալ նրան, մասնակցել Կ. Պոլսում 1890-ին նրա դատավարությանը։ Դրանից հետո հեռացել է Տիգրանակերտ և 1894-96-ին վարել տեղի Առաջնորդարանի քարտուղարի պաշտոնը։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է օսմ. խորհրդարանի երեսփոխան (մինչև 1915-ը)։ Տ-ի ջանքերով շատ դպրոցներ են բացվել Տարոնի գյուղերում։ 1915-ին չի տարագրվել ծանր հիվանդության պատճառով, մահացել է Կ. Պոլսում։ Գրել է հոդվածներ (հողային հարցի մասին), նովելներ, բանասիրական ուսումնասիրություններ։ 1931-ին հրատարակվել է Տ-ի «Տարոն աշխարհի պատկերները ու պատմվածքները», նաև «Ապրիլյան կոտորածը» երկը, որտեղ դատապարտել է Թալեաթին և էնվերին։

Ա. Ներսիսյան

ՏԱՏՐՅԱՆ, Դ ա դ ր յ ա ն, Վահագն (ծ. 1926), իրավագետ, սոցիոլոգ (ԱՄՆ)։ Կրթությունն ստացել է Բեռլինի, Վիեննայի և Ցյուրիխի համալսարաններում։ Սոցիոլոգիա, սոցիալական հոգեբանություն, քրեագիտություն և այլ առարկաներ է դասավանդել ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում։ Այժմ՝ Նյու Յորքի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։

ԱՄՆ-ի գիտական պարբ-ներում բազմաթիվ հոդվածներ է հրապարակել 1915-ի հայերի ցեղասպանության պատճառների ու հետևանքների մասին։ Տ. քննադատում է հայերի «սադրիչ» վարքագծի մասին տեսությունը, ժխտում թուրք, կառավարության նկատմամբ հայերի անհավատարմության թեզը, ցույց տալիս թուրք, իշխանությունների հանցավոր մեղավորությունը և եվրոպական պետությունների դիրքորոշումը տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ ինչպես 1914-18-ի աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից աոաջ։ «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի խնդիր։ Հայկական հարցը առաջին համաշխարհային պատերազմի շրջանում և ժամանակակից իրավական վերաբերմունքը նրան» (1989) աշխատության մեջ քննում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության իրականացման պատմությունը, ցույց տալիս դրա նկատմամբ եվրոպական պետությունների վերաբերմունքը և եզրակացնում, որ այդպիսով Թուրքիան խուսափեց պատժից գործած ցեղասպանության համար։ Տ. լուսաբանում է նաև հետագա տարիների իրադարձությունները, հրապարակում փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ Մ. Քեմալի կառավարությունը 1920-ի նոյեմբ. գաղտնի հրաման է տվել Կարաբեքիրին՝ «ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանը»։ Մասնակցել է ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտական կոնֆերանսների։

Երկեր Genocide as a Problem of National and International Law։ The World War t Armenian Case and its Contemporary Legal Ramifications, "YaU Journal of International Law", v. 14, N 2, 1988, p. 221-334։ The Armenian Genocide in Official Turkish Records…, in "Journal of Political and Military Sociology", v. 22, N 1, 1994.

Գ. Մախմուրյան

ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ (լատ. deportatio արտաքսում, աքսոր)։ Իրավունքի մեջ «Տ.» տերմինով են կոչել աքսորի առանձին տեսակները, որ XVIII-XIX դդ. ֆրանս. քրեական իրավունքը կիրառել է տարբեր ժամկետներով, այդ թվում՝ Ֆրանսիայից ցմահ արտաքսվող հանցագործների նկատմամբ։ XIX դ. վերջից ի վեր Տ. որպես պատժամիջոց չի կիրառվել։

1915-16-ին երիտթուրք կառավարության որոշմամբ իրականացվեց արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայ բնակչության բռնի Տ., որը հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանության բաղկացուցիչ մասն էր (տես Մեծ եղեռն)։

ԽՍՀՄ-ում 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին և նրանից հետո, ամբողջատիրական վարչակարգի պայմաններում, ֆաշիստ, զավթիչների հետ համագործակցության կեղծ մեղադրանքով իրականացվեց որոշ ժողովուրդների (Ղրիմի թաթարներ, Պովոլժիեի գերմանացիներ, չեչեններ, ինգուշներ և այլն) Տ.։ Հետագայում պետական իշխանության բարձրագույն մարմինները դատապարտեցին այդ անօրինական գործողությունները, և տեղահանված ժողովուրդները արդարացվեցին։