Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ Անահիտ (ծ. 1933). պատմաբան (Ֆրանսիա)։ Սորբոնի համալսարանի և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի դասախոս։ Ուսումնասիրության առարկան Հայաստանի, հայկական հարցի. Անդրկովկասում ազգային հարաբերությունների պատմությունն է։ հիմնական աշխատություններն են՝ «Հայկական հարց» (1983, ֆրանս.), «Ազգայնականությունն ու սոցիալիզմը հայ հեղափոխական շարժման մեջ (1887-1912)» (1984, անգլ.), «Հայաստանի Հանրապետություն» (1989, ֆրանս.), գրել է նաև «Հայերի պատմություն» (1982, ժ. Տետեյանի խմբ.) կոլեկտիվ աշխատության «Հայաստանը և ազգությունների զարթոնքը (1800-1914)» բաժինը։

Երկեր Nation et ReHgbn, Venise, 1981. La question armAnienne, Roquevaire, 1983; Nationalism and Socialism in the Armenian Revolutionary Movement (1887-1912), Cambr.-Mass, 1984; La RApublique ArmAnienne, Brux., 1989.

Ռ. Սահակյան ՏԵՐ-ԱԻՆԱՍՅԱՆ Ռուբեն. Տես Ռուբեն.

ՏԵՐՅԱՆ (Տեր-Գրիգորյան) Վահան (1885, գ. Գանձա (Ջավախքում) 1920, Օրենբուրգ), բանաստեղծ, հասարակական, պետական գործիչ։ Հայ ժողովրդի պատմական ճակատագրի հարցերը, նրա վերածնության ուղիների որոնումները կարևոր տեղ են գրավում ինչպես Տ-ի պոեզիայում, այնպես էլ հրապարակախոսության և հասարակական գործունեության մեջ։ հայկական հարցի լուծումը, աոաջին հերթին՝ թուրք, լծից արևմտահայության ազատագրումը Տ.. դեռ մինչև առաջին համաշխարհային պատերազմը, կապում էր ապագա սոց-քաղաքական փոխհարաբերությունների հետ։ Ելնելով ստեղծված ռազմաքաղ. իրողությունից՝ լավագույն ելքը համարում էր արևմտահայ նահանգների ազատագրումը ոուս. բանակի օգնությամբ, հայրենիքի երկու մասերի միավորումը և նրա ազատ զարգացումը նոր դեմո կրատ. Ռուսաստանի հետ սերտ դաշինքի մեջ։ 1914-ի գարնանը կարդացած զեկուցման մեջ («Հայ գրականության գալիք օրը») Տ. գրել է. «Տաճկաստանի վերածնությանը ես չեմ հավատում, իսկ Ռուսիայի ապագան ինձ համար աներկբայելի է։ Եվ կապելով իմ լավագույն հույսերը առաջավոր ոուս դեմոկրատիայի հույսերին և իմ բաղձանքները նրա բաղձանքների հետ, ես չեմ տարակուսում, որ չեմ հիսաթափվելու»։ (Տ ե ր յ ա ն Վ., Երկեր ժող., հ. 4, 1925, Էջ 182)։ Այդ մտքերը Տ. զարգացրել է համաշխարհային պատերազմի շրջանում գրած մի շարք հոդվածներում («Մեր պարտքը», «Նամակներ Հյուսիսից», «Ռուսաստան և Կովկաս»)։ Տ. հայ հասարակության բոլոր խավերին կոչ էր անում համախմբվել՝ հայրենիքի և ժողովրդի գլխին կախված մահացու վտանգը կանխելու համար։ «Եվ մի՞թե կա մեր ժողովրդից ավելի դժբախտ, ավելի բազմատանջ մի ժողովուրդ… Եվ մի՞թե կա ավելի բարձր և վսեմ մի գործ, քան խաչակիր այդ ժողովրդին ծառայելը, նրա կյանքը, նրա պատիվը, նրա պայծառ հավատն ու հույսը փրկելը» (նույն տեղում, էջ 197-198)։ Հատկապես կարևոր և արդիական են «Հոգևոր Հայաստան» հոդվածի հարցադրումները, ուր բանաստեղծը կրքոտ հիմնավորում է ազգի հոգևոր ուժերը պահպանելու և զարգացնելու, նրա լեզվի և մշակույթի նկատմամբ հարգանք դաստիարակելու գաղափարը։

1917-ի Հոկտ. հեղափոխության աոաջին օրերից, լինելով Համառուսական ԿԳԿ անդամ և Ազգությունների գործերի կոմիսարիատի պատասխանատու աշխատող, Տ. մեծ ջանքեր է գործադրել հայ ժողովրդի պատմական իրավունքների պաշտպանության համար։ Արդեն 1917-ի նոյեմբ. գրել և ժողկոմխորհին է ներկայացրել «Զեկուցագիր Տաճկահայաստանի մասին», որի մեջ մանրամասնորեն խոսվում էր արևմտահայության կորուստների մասին, առաջադրվում նրա անվտանգության և ինքնորոշման իրավունքի խնդիրը։ Նույն օրերին այդ հարցերով Տ. մի քանի անգամ հանդիպել է Վ.Ի.Լենինի հետ, գրել նախագիծ, որի հիման վրա ընդունվել է խորհրդային կառավարության 1917-ի դեկտ. 29-ի Դեկրետը «Թուրքահայաստանի մասին»։

1918-ի սկզբին բանաստեղծը խորհրդային պատվիրակության կազմում մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին՝ որպես հայկական գործերի խորհրդական։

Տ-ի «Երկիր Նաիրի» բանաստեղծական շարքը հայ հայրենասիրական քնարերգության գագաթներից է։ Նրա հայրենասիրությանը խորթ է ազգային բացառիկության գաղափարը, այն կապված է իսկական ժող. տարերքի, մարդասիրական ավանդույթների և խաղաղ կյանքի հեռանկարի հետ։ ժլատ, բայց շատ տպավորիչ տողերով ներկայացնելով հայրենիքի ողբերգական վիճակը, ջարդերի և ավերումների սարսափելի պատկերները՝ Տ. միաժամանակ արտահայտում է վերածնության լավատեսական հավատ.

Ինչպես չրսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերրարիե օրերին սուրսայր.
Ինչպես չրսիրեմ-հեզությամր լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։

…ժամ է, ել նորից, իմ ծիրանավաո,
Զրահավորվիր (սանդով խնդագին,
Վաոիր երկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին…

Տ. մահացել է Օրենբուրգ քաղաքում՝ Միջին Ասիա ուղևորվելու ճանապարհին։

է. Ջրբաշյան

ՏԵՐՆՈՆ (Temon) Իվ (ծ. 1932), ֆրանսիացի բժիշկ, հայերի ցեղասպանության հարցի հետազոտոդ։ հայկական հարցով և հայերի ցեղասպանության պատմությամբ սկսել է զբաղվել 1970-ական թթ-ից, դրանց վերաբերյալ գրել մի շարք աշխատություններ։ Մեծ հե տաքրքրություն է ներկայացնում «Հայեր. մի ցեղասպանության պատմություն» (1977) աշխատությունը, որտեղ բացահայտել է հայկական հարցի ներքին զարգացումը, վերլուծել հայերի ցեղասպանության պատճառները, ցույց տվել պանթյուրքիստական գաղափարների դերը երիտթուրքերի հակահայկական քաղաքականության մեջ։ Տ. գտնում է.