Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որ հայերի ցեղասպանությունը թուրք, ազգայնականության և պանթուրքիզմի, «Օսմանյան և Ռուսական կայսրությունների թուրքերին միավորելու» թուրք. կառավարող շրջանների ձգտման հետևանք էր։ Հայերի զանգվածային կոտորածը հեղինակը որակել է որպես )0<դ. առաջին ցեղասպանություն, որն իրագործվել է նախապես մշակված ծրագրով և պետության ունեցած ամբողջատիրական ժամանակակից միջոցներով։ «Մի ցեղասպանության ժխտման քննություն» (1Ց8Ց) աշխատության մեջ Տ. հերքել է հայերի ցեղասպանության վերաբերյալ թուրք, պատմագրության հերյուրանքները, համեմատել հայերի կոտորածների վերաբերյալ Արամ Անտոնյանի հրատարակած (1920-ին) փաստաթղթերը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների դիվանագիտական պաշտոն, փաստաթղթերի հետ և հաստատել առաջինների համոզիչ հավաստիությունը։ Հեղինակը նշել է, որ թուրք, կառավարության կատարած ոճրագործությունը չի կարոդ ունենալ վաղեմության ժամկետ։

Երկեր Les Armdn/ens. Hisloire d՝un gdnocide, P. 1977։ La cause armdninne, P., 1983։ Le genocide des Armeniens (avec Gdrard Chaliand), Brux., 1984։ Ehqudte sur la ndgalion d՝un gdnocide, P., 1989.

Ռ. Սահակյան

ՏԻՐԿՈՎԱ Արիադնա (1869-1962), ռուս լրագրող, գրող։ Աշխատակցել է «Բիրժևիե վեդոմոստի» ("Биржевые ведомости"), «Ռուսսկիե վեդոմոստի» ("Русские ведомости") թերթերին։ 1911-12-ին եղել է Թուրքիայում։ Գրել է «Հին Թուրքիան և երիտթուրքերը։ Մեկ տարի Կոստանդնուպոլսում» (1916) գիրքը, որտեղ հանգամանորեն քննել է թուրք, կյանքի քաղաքական և այլ կողմերը։ Համեմատելով Օսմանյան կայսրության և երիտթուրքերի քաղաքականությունը՝ Տ. նշել է. «Հայ ժողովրդի անօրինակ կոտորածը ապացուցում է. որ չնայած Եվրոպայից փոխառնված ծրագրերին ու կարգախոսներին, երիտթուրքերը ըստ էության ոչնչով չեն տարբերվում հին թուրքերից» (էջ VII)։ Տ. գտնում էր, որ հայերի ջարդերի պատմությունը «արյունոտ տառերով գրված դատավճիռ է երիտթուրքերին» (նույն տեղում, էջ 127)։ Խոսելով Թուրքիայում հայերի կոտորածների մասին Տ. գրել է. «Հայկական ջարդերի նկարագրությունը հիշեցնում է հին կոտորածների սարսափելի տարեգրությունները, երբ հաղթողները սպանում և տանջում, թալանում և բռնաբարում էին պարտվածներին այնպիսի սանձարձակությամբ, ինչպիսին հատուկ է գազաններից միայն մարդուն։ 1896 թ. հենց Կոստանդնուպոլսում 3 օրվա ընթացքում սպանվել է 10 հգ. հայ, չխոսելով տասնյակ հազարներով սպանվածների ու վիրավորների, թալանվածների մասին՝ մեծ ու փոքր գավառական քաղաքներում։ Աբդուլ Համիդի տապալումից հետո, և սահմանադրության հռչակումից անմիջապես հետո, իրագործվեց Ադանայի ջարդը» (նույն տեղում, էջ 62-63)։ Վերլուծելով Թուրքիայի քաղաքական վիճակը՝ Տ. նշել է, որ դաշնակցություն հայկական կուսակցությունը միակ քաղաքական ուժն էր. որ մտահոգված էր ոչ միայն հայերի ճակատագրով, այլև Թուրքիայի զարգացման հեռանկարով։

U. Ձաքարյան

ՏՐԱՊԻԶՈՆ, Տրապիզոնդ, Տրաբզոն, Տրապեզ ա, Տ ր ա պ ե յ ա, քաղաք Փոքր Ասիայում, պատմական Պոնտոս աշխարհում, Թուրքիայի հյուսիս-արլ-ում, Սև ծովի հվ. ափին, Կոլաթդադի հս. ստորոտին։ Տրապիզոնի նահանգի վարչական կենտրոնը։ Հայերը S-ում հիմնականում հաստատվել են վաղ միջնադարից։

XIII-XV դդ. Տ. Տրապիզոնի կայսրության մայրաքաղաքն էր։ 1461-ին գավթել են օսմանյան թուրքերը և դարձրել համանուն էյալեթի կենտրոնը։ XVI դ. սկզբին թուրք, սուլթան Սելիմ 1-ի զորքերն ասպատակել են Տ-ի հսդկ. թաղամասերը։ Քաղաքի հայությունը խիստ տուժել է 1765-72-ի դերեբեյական կռիվներից, բազմաթիվ հայեր արտագաղթել են Ղրիմ, Կ. Պոլիս և այլուր։ XIX դ. ընթացքում ի հաշիվ արևմտյան Հայաստանից և Տրապիզոնի նահանգի տարբեր շրջաններից եկած վերաբնակիչների հայերի թիվը կրկին աճել է՝ 1857-ին կազմելով 4 հազար, 1882-ին՝ 5,2 հազար մարդ։ Գործում էին 4 հայկական եկեղեցի, վանք, որը գրչության կենտրոն էր, ազգային ուս. հաստատություններ, 1850ական թթ. հիմնվել է տպարան, որտեղ տպագրվել է տեղական մամուլը։ Առևտրի և արհեստների գրեթե բոլոր բնագավառները հայերի ձեռքին էին։

1895-ի սեպտ. թուրք, իշխանությունները, մահմեդական մոլեռանդ ամբոխին գրգռելու նպատակով, կեղծ լուրեր են տարածել՝ իբր անգլիացիների օգնությամբ հայերի կողմից նախապատրաստվող ապստամբության մասին։ Դրան հաջորդել են հայ մտավորականների ձերբակալություններն ու քաղաքական դատավարությունները։ Սեպտ. 26-ին թուրք, խառնամբոխը հարձակվել ու կողոպտել է հայկական թաղամասերը։ Հոկտ. 5-ից սկսվել են հայերի ավելի քան տասնօրյա զանգվածային կոտորածները։ Տեդ-տեղ հայերը դիմել են ինքնապաշտպանության, որից հետո, ինչպես վկայում են ֆրանս. ականատեսները, վալի Կադրի բեյի հրամանով զորքերը միացել են ամբոխին, շարունակել կոտորածները։ Զոհվել են մոտ 500 հայեր։ Ֆրանս, հոգևորականների ջանքերով հաջողվել է փրկել 3300 մարդու։ Սպանությունները շարունակվել են 1896-ին։ Հարյուրավոր տրապիգոնցիներ հեռացել են Գուդաութա. Սոչի և այլուր։ 1890-ական թթ. 2-րդ կեսին հալածանքների են ենթարկվել բագմա