Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թիվ հայ մտավորականներ, հաստատվել է ուժեղ գրաքննություն։ 1899-ին հեղափոխական գաղափարներ տարածելու շինծու մեղադրանքով ձերբակալվել են Կ. Պոլսում ուսանող հարյուրից ավելի տրապիզոնցի հայ երիտասարդներ։ XX դ. սկզբին հազարավոր արևմտահայ պանդուխտներ աշխատանք գտնելու նպատակով հաստատվել են Տ-ում։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը քաղաքի հայ բնակչության թիվը հասել է 15 հզ-ի։

1914-ի վերջին. 1915-ի սկզբին բանակ զորակոչված բազմաթիվ տրապիզոնցի հայերի թուրքերը զինաթափել են և ոուս ռազմագերիների հետ կոտորել։ Տասնյակ մարդիկ սպանվել են Գյումուշխանեի ճանապարհին։ Վալի Ջեմալ Ազմիի 1915-ի հունիսի 26-ի հրամանով հայերի տեղահանության համար տրվել է 5 օր ժամանակ։ Նույն օրը ձերբակալվել են 40 կուսակցական գործիչներ։ Մինչև հուլիսի սկիզբը ձերբակալվել են ևս 550 հայ մտավորականներ։ Սամսուն տանելու պատրվակով նրանց նավերով հանել են բաց ծով և ջրամույն արել։ Հուլիսի 3-ին տեղահանված առաջին 6 հգ. տրապիզոնցի հայերին թուրք զինվորներն ու բանտերից ազատված հանցագործները սպանել են Գյումուշխանեի ճանապարհին՝ Ջևիգլիկ գ. շրջակայքում, Ջանիկի լեռներում կամ խեղդել Դեյիրմեն գետում։ Զոհվել է արքեպիսկոպոս Թուրյանը։ Իշխանությունները 8 հգ. հայերի բազմաթիվ նավերով դուրս են բերել բաց ծով և ողջ-ողջ նետել ջուրը։ Մինչև հուլիսի 6-ը քաղաքը հիմնականում դատարկվել է հայերից։ ԱՍՆ-ի հյուպատոս Քրաուֆորտի և հույների միտրոպոլիտի թաքցրած 450 երիտասարդ հայուհիներին ոստիկանները հայտնաբերել են և, անարգելուց հետո, Ջեմալ Ազմիի հրամանով մահմեդականացրել։ Պատժվել են հայերին ապաստան տված թուրք և հույն բնակիչները։ էշիդիր օղլու գլխավորությամբ որոշ թուրքեր, չհանդուրժելով երիտթուրքերի իրականացրած ոճրագործությունները, հայերի հետ դիմել են ինքնապաշտպանության և քաջաբար զոհվել։ Տեղահանությունից հետո եվրոպացի քրիստոնյա քարոզիչների ջանքերով S-ում հայ որբերի համար ստեղծված որբանոցը Իթթիհաթի ԿԿ ցուցումով արգելվել է, իսկ մանուկները՝ մահմեդականացվել։ Կոտորածից խուսափած սակավաթիվ տարագիր տրապիզոնցիների մի մասին էլ կոտորել են նրանց ուղեկցող քրդական ջոկատները Եփրատի վրա՝ Կամախ-Բողազում։ Մոսուլ են հասցվել միայն մի քանի հարյուր տրապիզոնցի հայեր։ 1916-ի ապրիլին ոուս. զորքերը գրավել են Տ.՝ այնտեղ գտնելով 50 հայ որբուկների և 15 կանանց։ Մինչև 1918ը հայրենի քաղաք են վերադարձել 500 հայեր։ 1918-ի փետր. 24-ին թուրք, զորքերը, վերագրավելով Տ., գնդակահարել, անդամահատել, ջրամույն են արել և ողջակիզել բազմաթիվ քրիստոնյա (հայ, վրացի, հույն) բնակիչների։ Տասնյակ հայ որբերի թուրքերը կարել են պարկերի մեջ և նետել ջուրը։ Փոքրաթիվ հայերի հաջողվել է փախչել Անդրկովկաս։ 1918-ի մարտի 14-ից ապրիլի 14-ը S-ում տեղի են ունեցել բանակցություններ Անդրկովկասյան սեյմի և Թուրքիայի միջև։ 1919-ին թուրք, ռազմական դատարանը տարբեր պատիժների է ղատապարտել Տ-ի կոտորածների գլխավոր կազմակերպիչներ վալի Ջեմալ Ազմիին (հեռակա), ոստիկանապետ Նուրի բեյին և 3 այլ պաշտոնյաների։ 1920-ի օգոստ. 10-ի Սևրի պայմանագրով որոշվել է Տ. իբրև նավահանգիստ հանձնել Հայաստանի Հանրապետությանը, սակայն այն չիրագործվեց։ 1930-ական թթ. տվյալներով Տ-ում ապրում էին 60 ընտանիք հայեր։

Գրականություն

Տ ա շ յ ա ն Ղ, Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին, Վնն., 1921։ Օ ո ց ի կ յ ա ն Ս Ա, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947։ Բ ա ր բ ի Հ , Սարսափի երկրին մեջ. նահատակ Հայաստան, ԿՊ, 1919։ U կ ո լ ն ի Ս., Միլիոն մը հայերու ջարդի պատմությունը, ԿՊ., 1920։

Ս. ՍԵլքոնյան

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1918, հաշտության բանակցություններ մի կողմից՝ Անդրկովկասյան սեյմի պատվիիակության (նախագահ՝ Ա. Չխենկելի, անդամներ՝ Հ. Քաջագնունի. Ա. Խատիսյան, Կ. Աբաշիձե, Գվաչավա, Հաջինսկի, Հայդարով և ուրիշներ), մյուս կողմից՝ Թուրքիայի պատվիրակության (նախագահ՝ Ոեուֆ բեյ) միջև։ Տեղի են ունեցել մարտի 14-ին, Անդրկովկասում գերմանա-թուրքական հարձակման (տես Թուրքական արշավանք Անդրկովկաս 1913) պայմաններում։ Պատրվակ բռնելով ոուս. զորքերի (իսկ 1918-ի սկզբից նաև նրանց փոխարինած հայկական և վրաց. զորամասերի) զբաղեցրած տարածքում իբրև թե մահմեդականների հալածանքները՝ թուրք, հրամանատարությունը, խախտելով 1917-ի երզնկայի զինադադարը,

1918-ի փետր. 12-ին զորքերը (մոտ 25 հազար մարդ) շարժեց էրզրումի, Վանի և մերձսևծովյան ուղղությամբ։ Նրանց դեմ կանգնած էին հայկական (մոտ 17 հազար մարդ) և վրաց. (12 հազար մարդ) կորպուսներ։ Վրաց. զորքերը նահանջում էին գրեթե առանց դիմադրության, և հայկական զորամասերը, միայնակ կրելով կռվի ծանրությունը, չէին կարողանում կասեցնել թուրք, գերակշիռ ուժերի հարձակումը։ Մինչև մարտի կեսը թուրքերը գրավեցին Երզնկան, Բայբուրդը, Տրապիգոնը, Դերջանը և էրգրումը։ Սպառնալիք ստեղծվեց Կարսի և Բաթումի համար։

Այդ պայմաններում Անդրկովկասյան կոմիսարիատը, մերժելով մասնակցել Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին (տես Բրեստի հաշտություն 1918). իսկ այնուհետև չընդունելով Անդրկովկասի վերաբերյալ այդ պայմանագրի կետերը, որոշեց անջատ բանակցություններ սկսել Թուրքիայի հետ Տրապիգոնում։ Տ. բում վճռական նշանակություն ունեցավ ուժերի իրական հարաբերակցությունը, հաղթող թուրքերը անդրկովկասյան պատվիրակությունից պահանջեցին ընդունել Բրեստի հաշտության պայմանները, որոնք նախատեսում էին ռուս, զորքերի դուրսբերումը Կարսի, Արդահանի և Բաթումի օկրուգներից, տեղական բնակչությունը ինքն էր որոշելու օկրուգների ապագա իրավակարգը՝ այն համաձայնեցնելով հարևան պետությունների հետ։ Մերժելով Բրեստի պայմանագիրը՝ անդրկովկասյան պատվիրակությունը հույս ուներ ավելի նպաստավոր պայմաններով կնքել անջատ հաշտությանը Թուրքիայի հետ պահանջելով մինչև 1914-ը եղած պետական սահմանները Ոուաստանի (իսկ այժմ՝ Անդրկովկասի) և Թուրքիայի միջև, ինչպես նաև՝ մասնավորապես ինքնավարություն արևմտյան Հայաստանի համար՝ թուրք. պետականության շրջանակներում։