Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հաղթանակած թուրքերը լսել անգամ չէին ուզում այդ մասին և առանց Բրեստի հաշտության պայմանագրի ընդունման հրաժարվեցին շարունակել բանակցությունները։ Բրեստի պայմա նագրի քննարկումը հատկապես պարգորոշ դրսևորեց Անդրկովկասի ազգային կուսակցությունների միջև եղած խոր հակասությունները։ Վրաց. մենշևիկները Ա. Չխենկելու գլխավորությամբ, պատրաստ էին զիջել Կարսի, Կադգվանի և Օլթիի օկրուգները։ Դաշնակցականները գտնում էին, որ Թուրքիային առաջին հերթին պետք է անցնեն այն հողերը, որոնց բնակչության համար «իրենց կազմով ու քաղաքական կողմնորոշմամբ» ավելի հեշտ ու անցավագին կլիներ անջատվել Անդրկովկասից, այսինքն Արդվինի ու Արդահանի օկրուգները։ Ապրիլի 5-ին, հաշվի առնելով թուրքերի շարունակվող հարձակումը և ռազմաճակատի ծանր վիճակը, սեյմից «արտակարգ լիազորություններով» օժտված Ձխենկելին պատրաստականություն հայտնեց Թուրքիային զիջել Օլթիի օկրուգը, Արդահանի օկրուգի հվ., Կարսի օկրուգի արևմտյան մասերը, ինչպես նաև առաջ քաշել հայկական հարցի այնպիսի լուծում, որպիսին հարմար կնկատեր թուրք, կողմը, և որը միաժամանակ հնարավորություն կտար թուրքահպատակ հայե րին ու այլ ժողովուրդների փախստականներին վերադառնալ իրենց տեղերը և ստանալ ապահովության որոշ երաշխիքներ։ Այսպիսով. արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը օրակարգից դուրս էր գալիս և դառնում զուտ գաղթականական հարց զուրկ որևէ գործնական արժեքից։

Այնուհանդերձ, թուրք, պատվիրակությունը մերժեց բոլոր այդ առաջարկները և 48-ժամյա վերջնագիր ներկայացրեց Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ընդունելու և Անդրկովկասը «անկախ» հայտարարելու պահանջով։ Անդրկովկասյան պատվիրակությունն այդ մասին տեղյակ պահեց իր կառավարությանը, որը. սակայն, համաձայնություն տվեց զիջել միայն Կարսի մարզը և Արդվինի օկրուգը մերժելով զիջել Բաթումը։ Հետևեց Թուրքիայի նոր վերջնագիրը՝ նույն պայմաններով, և քանի որ պատասխանը Թիֆլիսից ուշացավ, Ձխենկելին, պատվիրակության անդամների ընդհանուր համաձայնությամբ, ամբողջությամբ ընդունեց Բրեստի հաշտության պայմանագիրը։ Բայց դա արդեն չէր բավարարում թուրքերին, որոնք մտադիր էին խախտել նաև 1877-78-ի ռուս-թուրքական սահմանը և ռազմական գործողությունները փոխադրել Անդրկովկասի խորքերը։ Սեյմն ընդհատեց բանակցությունները և պատվիրակությանը հետ կանչեց Տրապիդոնից պաշտոնապես պատերազմի մեջ մտնելով Թուրքիայի հետ, որը շուտով ավարտվելու էր Անդրկովկասյան Ֆեդերատիվ Հանրապետության (հռչակվել էր 1918-ի ապրիլի 22ին) զորքերի պարտությամբ և ավելի ծանր հաշտության (տես Բաթումի պայմանագիր 1918) ստորագրմամբ։

Գրականություն

Խատիսյան Ա, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Փարիզ, 1930։ Արզումանյան Ա Վ, Արհավիրքից վերածնունդ, Ե., 1973։ Б օ բ ь я н Б. А., Армения, международная дипломатия и СССР, ч. 2, М.-А, 1929, с. 21-54; 3 а в р и е в АС., К новешен истории северо-восточных вилайетов Турции, Тб., 1947; Hovannisian R. G., Armenia on the Road to Independense. 1918, LA-L, 1974, p. 138-156.

Ջ. Թորոսյան

ՏՐԱՊԻԶՈՆԻ ՆԱՀԱՆԳ, Տրապիզոնի վիլայեթ, Տրապիգո նի կ ու ս ա կ ա լ ու թ յ ու ն, վարչաւուսրածքային միավոր Օսմանյան կայսրության հյուսիս-արլ-ում, պատմական Պոնտոս և Խաղտիք երկրների տարածքում։ վարչական կենտրոնը Տրապիզոն. XIII-XV դդ. Տ.ն-ի տարածքում գոյատևած հուն. Տրապիզոնի կայսրությունը XV դ. գրավել է օսմ. Թուրքիան և վերածել ինքնուրույն էյալեթի (XIX Դ Վիլայեթ)։

XIX դ. սկզբին տրոհվում էր 10 գավառների՝ Տրապիզոն, Կերասուն, Տրիպոլի, Քեշաբ, Սյուրմենե, Ունիե, Օֆ, Ռիզե, Տավրի, Յավեպոլ։ XIX դ. վերջին և ХХф սկզբին Տ.ն. ուներ 4 գավառ (Տրապիզոն, Սամսոն (Ջանիկ), Լագիսւուսն և Գյումուշխանե), 22 գավառակ (կազա) և 23 գյուղախումբ (նահիե)՝