Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

31,3հզ. կմ2 տարածությամբ։ Հայերը Տ.ն-ում հաստատվել են վաղ ժամանակներից։ XIX դ. 90-ական թթ. սկզբին այստեղ հաշվվում էր 47,2 հազար հայ։

1894-96-ի կոտորածների ժամանակ Տ.ն-ում զոհվել են հազարավոր հայեր։ Հատկապես խիստ տուժել են Տրապիզոնի և Ջանիկի գավառները։ Բազմաթիվ հայեր հեռացել են Ռուսական կայսրության սևծովյան նավահանգիստներ և Անդրկովկաս։ XX դ. սկզբին արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից բոան արտագաղթ է սկսվել դեպի տնտեսական վերելք ապրող Տ.ն-ի քաղաքները։ Առաջին համաշխարային պատերազմի նախօրյակին վիլայեթում հաշվվում էր 70 հազար հայ, որոնց մեծ մասը բնակվում էր ծովափնյա Տրապիզոն, Սամսուն, Օրդու, Կերասուն, Տրիպոլի, Ունիե, Ռիղե, Աթինա և այլ քաղաքներում։ Գյուղական հայ բնակչությունը հիմնականում տեղաբաշխված էր Տրապիզոն, Օրդու և Կերասուն գավառակ ներում. միայն Օրդուի գավառակում կար 23 հայաբնակ գյուղ։

1915-ի սկզբին Տ.ն-ի վալի Ջեմալ Ազմիի հրամանով, դավաճանության կեղծ մեղադրանքով զինաթափվել և գնդակահարվել են թուրք, բանակի հազարավոր հայ զինվորներ։ 1915-ի հունիս-հոկտ. Տ.ն-ի տասնյակ հազարավոր հայերի թուրք, իշխանությունները տեղահանել են և կոտորել հիմնականում Ջանիկի լեռներում, Գյումուշխանեի ճանապարհին և սղլուր։ Շատերին նավահանգստային քաղաքներից նավերով հանել են բաց ծով և ողջ-ողջ ջրահեղձ արել։ Զանգվածային մահմեդականացման դեպքեր են եղել Տրապիզոնում. Օրդուում, Սամսոնամ և Կերասունում։ Բազմաթիվ հայեր գաղթել են Ռուսաստանի ծովափնյա քաղաքներ և Անդրկովկաս։ Մինչև աքսորավայր՝ Մոսուլ, հասցվել են սակավաթիվ մարդիկ։ Ըստ Յո. Լեփսիուսի, 1915-ին Տ.ն-ից տեղահանվել և կոտորվել է 32700 հայ։ 1916-ի փետր-ապրիլին ռուս, զորքերը գրավել են Տ.ն-ի զգալի մասը՝ ականատես դառնալով թուրքական իշխանությունների ոճրագործություններին։ Փրկված 15 հազար գաղթականները վերադարձել են իրենց բնակավայրերը։ 1918-ի փետր. թուրքերը վերագրավել են Տ.ն-ի տարածքը և նոր հայկական ջարդեր կազմակերպել տարբեր գավառներում։ 1920-ի Սևրի պայմանագրով Տ.ն-ի մի մասը միացվելու էր Հայաստանի, Հանրապետությանը, սակայն այն չիրագործվեց։ Ներկայումս Տ.ն-ի տարածքը բաժանված է Թուրքիայի Տրապիզոնի, Ռիզեի, Գյումուշխանեի, Կերասունի, Օրդուի և Սամսոնի իլերի։

U. Մելքոնյան

Ր

ՐԱՖՖԻ (Մելիք-Հակոբյան Հակոբ) (1835, գ. Փայաջուկ (Իրանի Սալմաստ գավառում)1888, Թիֆլիս), գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա սովորել է Թիֆլիսում։ Վերադառնալով Պարսկաստան՝ զբաղվել է մանկավարժությամբ և գրակ. աշխատանքով։ 1857-58-ին ճանապարհորդել է Իրանի և Թուրքիայի հայկական գավառներում. գրառել իր հարուստ տպավորությունները ժողովրդի սոցիալական վիճակի, նիստուկացի վերաբերյալ և հետագայում, որպես կենդանի վկայություններ, օգտագործել իր վեպերում։ 1875-79ին եղել է ուսուցիչ Թավրիգի և Ագուլի- սի հայկական դպրոցներում։ Հետագայում հաստատվելով Թիֆլիսում՝ ծավալել է գրակ. լայն գործունեություն, 1872-ից աշխատակցել «Մշակին», 1883-ին քաղաքական գաղափարական նկատառումներով հեռացել է թերթից։

Ր. ստեղծել է հարուստ գրակ. ժառանգություն՝ վեպեր, պատմվածքներ, նոթեր, բանաստեղծություններ, պատմական հետազոտություններ, հրապարակախոսական, գրակ-քննադատական հոդվածներ և այլն։

Սկզբ. շրջանում նրա երկերի գաղափարական ելակետը լուսավորությունն է։ Հետագա ստեղծագործություններում, արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը, գրողը նրանց հայացքն ուղղել է դեպի ազգ-ազատագրական պայքարը։ Ր. հավատացած էր, որ «ազգայնության գաղափարը» դարի առաջնորդող գաղափարն է։ «Այժմ մեգ հայ է պետք և մեր իդեալը պետք է լինի հայությունը։ Կրոնական համոզմունքները պետք է խոնարհվեն այդ գաղափարի առջև…» (Երկեր ժող., հ. 10, 1959, էջ 27)։ Հայ ազգ-ագատագրական շարժման վերելքը և 78-ի ռուս-թուրքական պատերազմի իրադարձռւթյունները մեծապես խթանեցին Ր-ու ստեղծագործությունը։ Հրապարակախոսական հոդվածներում, «ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, ագգ-քաղաքական ծրագրային՝ «Ջալալեդդին» (1878), «Խենթը» (1881), «Կայծեր»(հ. 1-2, 1883-87) վեպերում, ապարդյուն համարելով հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Ր. առաջադրում է ազգ-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայության գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Գրողը համոզված էր, որ «ոչ թե Եվրոպան, այլ աստված ինքը չի օգնի Թուրքիայի հայերին, եթե նրանք ինքները իրենց օգնելու մեջ ծույլ կլինեն…» (նույն տեղում, էջ 40)։ Վեպի հերոսները, շրջելով Հայաստան աշխարհի գավառներում, ականատես են լինում խաթարված կյանքի ողբերգական իրողությանը՝ ավերված գյուղեր, անարգ