Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

նում, Պաղեստինում և Իրաքում. ղեկավարն էր արաբ փիլիսոփա, սոցիոլոգ և հրապարակախոս Ռաֆիկ ալ Ազմը) ծրագրային պահանջն Էր Օսմանյան կայսրության արաբ, և մյուս ոչ թուրք, վիլայեթների վերածումը ինքնավար նահանգների՝ իրենց տեղական կառավարությամբ և նահանգային օրենսդիր ժողովներով։ Նրանց պետք է սահմանափակ իրավունք տրվեր՝ իրականացնելու արտասահմանյան կապեր։ Նման կագավիճակ էին նախատեսում նաև հայկական վիլայեթների համար՝ դիտելով դա ստեղծված պայմաններում հայկական հարցի լուծման ընդունելի ձև։ Այն ժամանակ Օսմանյան կայսրության ապակենտրոնացման սկզբունքին դեմ չէր. և համանման բարենորոգումների պահանջով հանդես էր գալիս նաև արևմտահայությունը։

Համաարաբ. միասնական քաղաքականություն մշակելու համար «Լամարքազիայի» նախաձեռնությամբ

ի հունիսին Փարիզում գումարվել է Արաբական առաջին կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև հայերի պատվիրակը, կրկին բարձրացավ հայկական հարցը և ընդունվեց հատուկ որոշում։ «Կոնգրեսը,-ասված էր այդ որոշման մեջ,հավանություն է տալիս և իր համակրանքն Է արտահայտում Թուրքիայի հայերի պահանջներին, որոնք հիմնված են ապակենտրոնացման սկզբունքների վրա, և նրանց պատվիրակի միջոցով ողջույն է հղում նրանց»։

Երիտթուրքերի ղեկավարությունը մերժեց Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների պահանջները կայսրության վարչական ապակենտրոնացման վերաբերյալ և անցավ կառավարման խիստ կենտրոնացման և ազգային ամեն մի ելույթ դաժանորեն ճնշելու հին և վարձված քաղաքականությանը։ Հենց դա պատճառ հանդիսացավ, որ արաբ, ազգային ղեկավարները վերջնականապես հրաժարվեն Օսմանյան կայսրությունը բարեփոխելու սին պատրանքներից ու որդեգրեն իրենց ազատությունը և անկախությունը զինված ապստամբությամբ նվաճելու քաղաքականությունը։ Այդ տեսակետի արտահայտիչը եղավ եգիպտացի մայոր Ազիզ Ալի ալ Մըսրիի ղեկավարությամբ 1913-ի հոկտեմբերին հիմնված «Պատգամ» գաղտնի կազմակերպությունը, որի ծրագրային գլխավոր պահանջն էր օսմ. տիրապետության բռնի տապալումը և կայսրության ոչ թուրք ժողովուրդների ազատագրումը։

Հայկ. հարցի լուծումը մինչև առաջին համաշխարհային պատերազմը արաբ, գործիչները հնարավոր էին համարում, եթե ճանաչվեր արևմտահայերի ինքնորոշման իրավունքը, կամ էլ Օսմանյան կայսրության բարեփոխության, ապակենտրոնացման և արևմտյան Հայաստանին ինքնավարություն շնորհելու ուղիով։

Ցավոք, այդ երկու տարբերակներից և ոչ մեկը չիրագործվեց։ Դրա փոխարեն Օսմանյան կայսրության երիտթուրք. ղեկավարությունը 1915-ին իրագործեց հայերի ցեղասպանությունը՝ ղեկավարվելով «Հայկական հարցը հայերին ոչնչացնելու միջոցով լուծելու» աբդուլհամիդյան սկզբունքով։

Ինչպես վերաբերվեցին արաբ, ժողովուրդը և ղեկավարությունը հայերի ցեղասպանությանը։ Երիտթուրքերը, իրենց բնօրրանից բռնի տեղահանված հայերին քշելով արաբ, երկրներ, արաբ. անապատները, հավատացած էին, որ հայ գաղթականները կուլ կգնան ավազուտներին և որպես քրիստոնյաներ թշնամական վերաբերմունքի կարժանանան մահմեդական արաբների կողմից, և, ինչպես ակնկալում էին նրանք, արևմտահայությունն իսպառ կոչնչանար։ Սակայն նրանց

սպասումները չարդարացան, արաբները ձեռք մեկնեցին հայ գաղթականներին նրանց ցույց տալով հնարավոր օգնություն և աջակցություն։

Հայերի ցեղասպանության մեջ երիտթուրքերին ուղղակի մեղադրեց մահմեդականների գլխավոր սրբավայր Սեքքայի շերիֆ (կառավարիչ) Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմին, որն իր որդիների հետ 1916-ին գլխավորեց օսմ. տիրապետության դեմ ուղղված արաբ, ապստամբությունը։ Հրապարակած մանիֆեստում նա երիտթուրքերին անարգանքի սյունին գամեց կայսրության նահանգների «մուսուլման և ոչ մուսուլման բնակիչների ոչնչացման համար»։ Հուսեյնի մանիֆեստը դրական դեր խաղաց, որպեսզի արաբները ճիշտ գաղափար կազմեն հայերին ոչնչացնելու երիտթուրք. քաղաքականության մասին։

Բազմաթիվ են այն դեպքերը, երբ արաբ պաշտոնյաները, ստանալով թուրք, կառավարության հրամանը՝ ոչնչացնել իրենց ենթակա տարածքով անցնող կամ այնտեղ գտնվող հայ գաղթականներին, հրաժարվել են կատարել այդ անմարդկային կարգադրությունները։ Այդպես է վարվել Դեյր էգ Զորի արաբ կառավարիչ Սաիդ Հաքիմը, որը ոչ թե սպանեց հայերին, այլ կառուցեց ժամանակավոր տնակներ հայ գաղթականներին, մանավանդ որբերին պատսպարելու համար՝ ապահովելով նրանց նաև անհրաժեշտ սննդով (դրա համար նա հեռացվել է պաշտոնից), Դիարբեքիրի նահանգի Ալ Բաշիրիի շրջանի արաբ կայմակամ Ալ Բաղդադի Աբդ ալ Սուվեյդին, որը, ստանալով թուրք, կառավարության՝ հայերին սպանելու հրամանը, հեռագիր Է ուղարկել Ստամբուլ, որ «իր խիղճը թայլ չի տալիս իրեն նման գործ կատարել», և ներկայացրել է իր հրաժարականը։ Հրաժարականն ընդունվել է, բայց շուտով նրան սպանել են թուրք զինվորները, որպեսզի դա դաս ծառայեր մյուս անհնազանդ արաբներին։ Շատ ազնիվ եղան Սոսուլի արաբ երեվելիները։ Մոսուլի կառավարիչը, երիտթուրք. կառավարության՝ հայերին ոչնչացնելու խիստ հրամանը ստանալով, հրամանը կատարելու փոխարեն հրավիրել Է Մոսուլի աչքի ընկնող արաբ դեմքերին՝ խորհրդակցելու և համապատասխան որոշում ընդունելու համար։ Միաձայն որոշվել է մերժել կառավարության պահանջը՝ հայտարարելով, որ «իրենց խիղճը թույլ չի տալիս, որ իրենց ձեռքերը թաթախեն հայերի արյան մեջ»։ Դրա շնորհիվ փրկվեց շատ հայերի կյանք։ Արաբ, կրոնական գործիչ Աբդալլահ Մուսաին Համայում (Սիրիա) չորս ամսվա ընթացքում տներ է կառուցել հայ որբ երեխաների համար՝ նրանց ապահովելով սննդով և հագուստով։ Եգիպտոսի ղեկավարությունը ապաստան տվեց Մուսա լեռան հայ դյուցազուններին և նրանց ընտանիքներին։

Հայ վերապրողները մեծ երախտագիտությամբ են հիշում արաբ հասարակ մարդկանց, որոնք, ուշադրություն