Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

չդարձնելով թուրք ավազակախմբերի սպառնալիքներին, ջանում էին սնունդ և ջուր տալ իրենց բնակավայրերով անցնող հայ գաղթականներին, օգնել նրանց ինչով կարող էին։ Հաճախ էլ հայ մայրերը նրանց էին վստահում իրենց երեխաներին, որպեսզի փրկեն մահվան ճիրաններից և թուրք, զինվորների գազանություններից։

Արաբ ժողովրդի բարության շնորհիվ տասնյակ և տասնյակ հազարավոր հայեր փրկվեցին անխուսափելի ոչընչացումից և ապաստան գտան արաբ, երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Հորդանանում, Եգիպտոսում։ Հայերն էլ իրենց հերթին առիթը բաց չեն թողել հայտնելու իրենց երախտագիտությունը արաբներին՝ նրանց ցուցաբերած մարդասիրության համար։ 1919-ի մայիսին Դամասկոսի քաղաքային սրահում տեղի ունեցավ Հուսեյնի որդի էմիր Ֆեյսսղի, որը գլխավորում էր արաբների ապստամբական բանակը Սիրիայում, հանդիպումը արաբ, ղեկավար գործիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր և ելույթ ունեցավ նաև Սիրիայում հաստատված հայ գաղթականների ներկայացուցիչը։ Նա. ողջ հայության անունից շնորհակալություն հայտնելով արաբներին ցեղասպանության ժամանակ նրանց բռնած ազնիվ դիրքի համար, նշեց, որ «հայերի պատմության մեջ արաբների անունը կգրվի ոսկե տառերով»։

Ն. Հովհաննիսյան

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍ 1913, տեղի Է ունեցել հունիսի 18-23-ին, Փարիզում։ Հրավիրվել է Եգիպտոսի, Սիրիայի. Լիբանանի, Իրաքի և Պաղեստինի հայրենասիրական կազմակերպությունների ու ազգ-քաղ. գործիչների նախաձեռնությամբ։ Կոնգրեսը պահանջել է անհապաղ բարեփոխումներ իրականացնել Օսմանյան կայսրությունում, երաշխավորել արաբների քաղաքական իրավունքները և նրանց գործնական մասնակցությունը կայսրության կառավարմանը, թույլատրել արաբ-ի գործածությունը օսմ. խորհրդարանում և այն ճանաչել արաբ, վիլայեթների պաշտոն, լեզու։ Կոնգրեսի որոշումների հիմքում դրված էր Օսմանյան կայսրության ապակենտրոնացման սկզբունքը։

Կոնգրեսին ներկա էր հայերի ներկայացուցիչը, որը հայ ժողովրդի անունից լիակատար աջակցություն է հայտնել արաբների պահանջներին։ Կոնգրեսն իր հերթին քննարկել է հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում և նրանց պահանջները։ Կոնգրեսի ընդունած որոշումների 8-րդ կետն ամբողջովին վերաբերում էր հայկական հարցին։ Այնտեղ ասված էր. «Կոնգրեսը հավանություն է տալիս և պաշտպանում օսմանյան հայերի պահանջները, որոնք հիմնված են ապակենտրոնացման սկզբունքների վրա»։ Այդ կետը քննարկվել է առանձին և ընդունվել միաձայն։

Ն. Հովհաննիսյան

ԱՐԱԲԿԻՐ, քաղաք և գավառ արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգում, պատմական Փոքր Հայքում։ վարչական կենտրոն

Ա. քաղաքն ընկած է Եփրատի աջակողմյան Արաբկիր և Անկոյի ջուր (հնում՝ Ոսկեգետ) վտակների ափերին։ XV դ. 1-ին քառորդին Ա-ի գավառը գրավել Է օսմ. Թուրքիան, XVI դ. մտցվել է Սեբաստիայի (Սվազի) էյալեթի կազմի մեջ։ XIX դ. 2-րդ կեսից դարձել է գավառակ (կազա) Խարբերդի նահանգի համանուն գավառի (սանջակ) կազմում։ XIX դ. կեսին գավառն ուներ 19 հազար հայ բնակիչ, որից 9 հզ-ը՝ 17 գյուղերում։ Հարկադիր արտագադթերի հետևանքով գյուղական հայ բնակչությունը մինչև 1880-ական թթ. կեսը կրճատվել է մի քանի հազարով, հայալքվել են մի քանի գյուղեր։ 1885-ին 15 հայկական գյուղերում կար մոտ 7հզ., իսկ Ա. քաղաքում՝ 11,5 հազար հայ։

ի հոկտ-նոյեմբ. ջարդերի ժամանակ զոհվել են հազարավոր հայեր, 3 հայկական գյուղերի բնակիչներ բռնությամբ մահմեդականացվել (նրանց մի մասը հետո վերստին ընդունել է քրիստոնեություն)։ 1915-ի Մեծ եղեռնի նախօրյակին գավառակում կար 16-17 հազար հայերեն որից մոտ 10 հզ-ը՝ քաղաքում, մնացածը՝ գյուղերում։ 1895-ի հոկտ. «համիդիե» գնդերը շրջափակել են Ա. քաղաքը և բոլոր հայկական գյուղերը, զինել մահմեդական բնակչությանը։ Սարսափելի կոտորածներ են սկսվել Շեփիկ գ-ում, որին քաղաքից օգնություն ցույց տալու մի խումբ երիտասարդների փորձերն անցել են ապարդյուն։ Կոտորածներն ընդգրկել են մյուս գյուղերը։ Մեծ թվով զոհեր են տվել Շեփիկ, Ամբարկա. Աղին (Վաղավեր). Վաղշեն և Անջրդի գ-երը։ Հոկտ. 25-ին մոլեռանդ խուժանը 1600 հոգուց բաղկացած կանոնավոր զորքի աջակցությամբ հար

ձակվել է քաղաքի հայկական թաղամասերի վրա։ Կազմակերպված դիմադրություն սկսելու փոխարեն յուրաքանչյուր ոք պատսպարվել է իր տանը։ Զինվորները Դերպետեր թաղի հայ տղամարդկանց հավաքել են և գնդակահարել։ Կոտորածները. կողոպուտն ու բռնաբարությունները տարածվել են Քեշիշներ. Ղազանչիներ, Շահրող, Վարի շուկա և այլ հայկական թաղամասերը։ Օտարերկրացի ականատեսների վկայությամբ, միայն քաղաքում սպանվել է 2800 հայ, թալանվել 2400 տուն և խանութ։ 1915ի ապրիլի 30-ին ձերբակալվել են բազմաթիվ հայ երիտասարդներ և խումբխումբ գնդակահարվել։ Մայիսին

սկսվել են զանգվածային խուզարկություններ, մտավորականների ձերբակալություններ։ Զենք գտնելու նպատակով ոստիկանները անգամ քանդել են հայերի գերեզմանները, հողին հավասարեցրել Մայր եկեղեցին և ուսումնա-