Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՄՈՒԼ», գրական-քԼԱղաքական պարբերական։ Հրատարակվել է Զմյուոնիայում, 1871-1909 և

22-ին։ 1871-93-ին՝ ամսագիր.

1894 1902-ին՝ կիսամսյա հանդես.

1903-09-ի ն՝ շաբաթաթերթ, 1919-22-ին օրաթերթ։ Խմբագիրներ՝ Մ. Մամուրյան (1871-1901), Հ. Մամուրյան (190109, 1919-22)։ Ուներ ժողովրդավարական ուղղություն, պաշտպանել Է Օսմանյան կայսրության կազմում արևմտահայերի ինքնավարության գաղափարը։ 187778-ի ռուս-թուրք. պատերազմի ժամանակ և հետո «Ա. մ.» կողմնորոշվել Է դեպի Անգլիան՝ նրանից ակնկալելով բարենորոգումների անցկացում արևմտյան Հայաստանում։ 1878-ի Բեռլինի կոնգրեսից հետո քննադատել Է Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանին՝ նրա գործունեության մեջ չտեսնելով ազգային քաղաքականության սկզբունքները։ 1870-80-ական թթ.

վաղաժամ է համարել ազատագրական պայքարը՝ գտնելով, որ դրան պետք Է նախորդի տնտեսական, ազգային, մշակութային զարգացման մի տևական ժամանակաշրջան։ 1880-ից հրաժարվել Է արտաքին քաղաքական որևէ կողմնորոշումից և հիմնականում ապավինել հայության ազգային միասնության շնորհիվ ինքնորոշման հասնելու գաղափարին։ «Ա. մ.»-ի հրապարակախոսության

մեջ իրական կողմերով ներկայացված է Հայաստանի բնակչության կեղեքումը թուրք և քուրդ հարստահարիչների կողմից։ 1908-ի երիտթուրք. հեղաշըրջումից հետո հանդես է եկել երիտթուրքերի ջարդարար քաղաքականության դեմ և հայ ժողովրդի փրկությունը տեսել զինված ինքնապաշտպանության մեջ։ 1919-1922-ին լայնորեն անդրադարձել է հույն-թուրք. պատերազմին, Կիլիկյան Հայաստանի իրադարձություններին. հայկական հարցի վիճակին։

ԱԽաոատյան

«ԱՐԵՎԵԼՔ», ազգային, քաղաքական և գրական օրաթերթ։ Հրատարակվել է Կ.Պոլսում, 1884-96 և 1898-1912-ին։ Տարբեր տարիներ թերթի արտոնատեր, տնօրեն, հրատարակիչ-խմբագիրնեք են եղել Ստ. Տամատյանը, Գ. Պոյաճյանը, Ե. Սրմաքեշխանլյանը։ Սուլթան Աբդուլ Համիդ ll-ի հալածանքների ժամանակ հայ առաջավոր մտավորականները (Ա.Արփիարյան, Լ.Բաշալյան, Տ.Կամսարական, Հ.Ասատուր, Գ.Զոհրապ) հրապարակել են հոդվածներ արևմտյան Հայաստանի տնտեսական և քաղաքական վիճակի վերաբերյալ։ «Ա.» հրաժարվել է տպագրել թուրք, պաշտոն, հերյուրանքները 1894-96-ի հայկական կոտորածների մեղավորներ հայերին համարելու մասին, ուստի գրաքննությունը ժամանակավորապես արգելել է թերթի հրատարակումը։ 1908-ին «Ա.» ողջունելէ համիդյան բռնապետության տապալումը և սահմանադրության վերահաստատումը հուսալով հայերի և Օսմանյան կայսրության մյուս ժողովուրդների ազատագրումն ու իրավահավասարությու

նը։ Ըստ «Ա.»-ի հայկական հարցի ծագման պատճառներն են ազգային և կրոն, դաժան ճնշումը, հայերի բնաջնջման մշտական սպառնալիքը։ Դատապարտել է 1909-ի Ադանայի կոտորածը և նշել երիտթուրքերի մասնակցությունն այդ եղեռնին։ Բանավիճել է թուրք, մամուլի հետ մերկացնելով կառավարության երկդիմի քաղաքականությունը Կիլիկիայի հայերի արտագաղթի և վերադարձի հարցում։ «Ա.» հանդես է եկել հայ քաղաքական կուսակցությունների համատեղ գործողությունների օգտին, տպագրել ՀՀԴ դիրքորոշումը օսմ. պառլամենտի ընտրությունների նկատմամբ, ՀՀԴ Կ.Պոլսի պատասխանատու մարմնի շրջաբերականները, հնչակյանների գործունեությունը լուսաբանող նյութեր։ Ադանայի կոտորածից հետո «Ա.» հնարավոր է համարել հայերի նոր կոտորածներ և առաջադրել է ինքնապաշտպանության գաղափարը։

ԱԽաոատյան

ԱՐԵՎԵԼՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 1920, տեղի է ունեցել սեպտ. 1-7-ին, Բաքվում, Կոմունիստական ինտերնացիոնալի որոշմամբ։ Համագումարին մասնակցել են Արլ-ի 37 ազգեր ներկայացնող 2045 պատգամավորներ, ինչպես նաև Կոմունիստ, ինտերնացիոնալի գործկոմի, Եվրոպայի մի շարք կոմունիստ, և սոցիալիստ, կուսակցությունների, երիտասարդության կոմունիստ, ինտերնացիոնալի պատվիրակությունները։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի 101 պատգմավորներ։ Համագումարը լսել և քննարկել է Կոմինտերնի գործկոմի նախագահ Գ.Զինովևի «Կոմինտերնը և Արևելքի ժողովուրդների խնդիրները». Կոմինտերնի գործկոմի քարտուղար Կ. Ռադեկի «Միջազգային իրադրության և Արևելքի աշխատավոր զանգվածների խնդիրների մասին», Կոմինտերնի գործկոմի անդամ Մ. Պավլովիչի՝ «Ազգային և գաղութային հարցերի մասին» և այլն զեկուցումները։ Արծարծված հարցերի վերաբերյալ ընդունվել են բանաձևեր ու որոշումներ, կոչ (մանիֆեստ)՝ ուղղված Արլ-ի ժողովուրդներին, ուղերձ՝ Եվրոպայի, Ամերիկայի, ճապոնիայի բանվորներին։

Հայաստանի պատվիրակների զեկուցումներում, ելույթներում, հայտարարություններում և այլ փաստաթղթերում արծարծվել են Հայաստանի տնտեսական և քաղաքական ծանր իրավիճակի, հայերի ցեղասպանության, թուրք վայրագությունների, արևմտյան դիվանագիտության երեսպաշտության և այլն հարցեր։ Մերկացվել են երիտթուրքերի և քեմալականների զավթողական ձգտումները։ Դատապարտելով երիտթուրքերի հակահայկ. քաղաքականությունը՝ Կոմինտերնի գործկոմի ներկայացուցիչը համագումարում նշել է Բրեստի կոնֆերանսում թուրք, ներկայացուցչի զայրացուցիչ վարքագծի, թուրք ազգայնականների կողմից պայմանագրով չբավարարվելու և Հայաստանի վրա