Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տանքի համար ընտրվել է գործադիր մարմին։


Գրականություն

 Համառոտ տեղեկագիր արևմտահայ երկրորդ համագումարի և կազմակերպիչ կոմիտեի հաշիվը, Թ„ 1919։ Մ և լ ի ք յ ա ն Վ. Հ, Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը և հայկական ազգային խորհուրդների ստեղծումը (1916թ. մարտ 1917թ. հոկտեմբեր), ԼՀԳ, 1989, N6։

վ Մելիքյան

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, Հայաստանի արևմտյան հատվածի պայմանական անվանումը։ Շրջանառության մեջ է մտել 387-ից հետո, երբ Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել է Սասանյան Պարսկաստանի և Հռոմ. կայսրության միջև։

Հետագայում, արևելյան Հռոմ. կամ Բյուզ. կայսրության (ըստ հայկական աղբյուրների՝ Հունաց թագավորության) կազմավորումից հետո այն կոչվել է նաև բյուզ. Հայաստան։ Փոքր Հայքը (ընդգրկում Էր հայկական անդրեփրատյան հողերը) Հռոմ. կայսրության կազմի մեջ Է մտել դեռևս վաղեմի ժամանակներում, նախքան Արշակունիների հարստության հաստատումը Հայաստանում։ Դեռևս 374-ին Մեծ Հայքից անջատվել և Հռոմ. կայսրությանն Էին անցել Հայաստանի հարավ-ում՝ Տիգրիս և Եւիրաւո գետերի միջև գտնվող հայկական գավառները «Անդրտիգրիսյան երկրները» (հինգ ինքնավար իշխանություններ կամ սատրապություններ)։ Մեծ Հայքի թագավորության այն մասը, որը Մծբինճորոխ գծով անցնում Էր Հռոմ. կայսրությանը, շարունակել Է կոչվել Մեծ Հայք կամ Ներքին Հայք։ Փոքր Հայքը միաձուլվել Է կայսեր, կառավարման ընդհանուր համակարգին, իսկ Ներքին Հայքը և սատրապական կոչված գավառները, արտաքնապես գտնելով կայսրության կազմում, ներքին կյանքում օժտվել են ինքնավար, իրավունքներով։ Դրանց գլուխ կանգնած հայ նախարարները ըստ Էության եղել են կայսրության ֆեդերատները (դաշնակիցներ պայմանագրային հիմունքներով), որոնց նկատմամբ հռոմ. իշխողների հսկողություն չէր սահմանվում, և որոնք պարտավոր էին զինվորական ծառայություն կատարել կայսրության համար։

Հուստինիանոս II կայսեր օրոք (527-565) Ա. Հ. ենթարկվել է վարչական նոր վերակազմության՝ բաժանվելով I. II. Ill և IV Հայքերի, ինչը խորտակիչ հարված է հասցրել նախարար, կարգին և նպաստել երկրի կենսական ուժերի արտահոսքին։ Հայկական

զինվորական ուժերը շարունակաբար դուրս են բերվել երկրից և օգտագործվել Հս. Աֆրիկայում, հտալիայում, որը կանոնավոր ու տևական բնույթ է ընդունել հատկապես Մորիկ կայսեր օրոք (582-602)։

Պարսկական տիրապետության դեմ Վարդան Մամիկոնյանի (Կարմիր) գլխավորությամբ 572-ին բռնկած ապստամբությունը հանգեցրել է բյուզանդա-պարսկական 20 ամյա պատերազմի, որի հետևանքով 591-ին տեղի ունեցած Հայատանի նոր բաժանմամբ վերջինիս մեծագույն մասը (մինչև Ազատ գետ և Սևանա լճի ու Հրազդանի միջև ընկած տարածքը) անցել է Բյուզանդիային։

Արաբական նվաճումների և արաբա-բյուզանդական պատերազմների ընթացքում Մեծ Հայքի հիմնական մասը՝ Այրարատը, Սյունիքը, Արցախը, Վասպուրականը, Մոկքը, Տուրուբերանը, Տայքը, Գուգարքի, Ադձնիքի, Կորճայքի որոշ մասեր վերստին միավորվել են հայոց իշխանների ենթակայության ներքո, որպես յուրատեսակ իշխանական հանրապետություն։ Հայոց իշխանները ընտրվում էին նախարարների կողմից և նոր միայն ստանում կայսեր կամ խալիֆի հաստատումը։ Հայոց իշխանը, որպես երկրի գերագույն տիրակալ, օժտվել է լայն իրավասություններով ներքին և արտաքին քաղաքականության ասպարեզում։ Արաբական խալիֆայության աստիճանական թուլացումը պայմաններ է ստեղծել Հայաստանի անկախության վերականգնման (885) համար։ Բագրատունիների Հայաստանն ընդգրկել է Մեծ Հայքի գերակշռող մասը (Վասպուրականի թագավորությունը, Տարոնի իշխանությունը, Արցախի իշխանապետությունը, Կարսի կամ Վանանդի, Կյուրիկյան և Սյունիքի թագավորությունները, Տայքի կյուրապաղատությունը, որոնց տիրակալներն ընդունում էին Բագրատունիների գերագահությունը)։

Բյուզ. կայսրերի անհեռատես արտաքին քաղաքականությունը Արլ-ում ավարտվել է Հայաստանի անկախության կորստով և թագավոր, ու նախարար. բազմաթիվ տոհմերի վերաբնակեցումով կայսրությանը պատկանող տարածքներում, Հայաստանը մեծապես խոցելի է դարձել վերահաս սելջուկյան թուրքերի արշավանքների հանդիման, որի հետևանքով XI դ. 2-րդ կեսին ոչ միայն Հայաստանը, այլև գրեթե ամբողջ Փոքր Ասիան ընկել է նրանց տիրապետության տակ։ Ա. Հ-ի տարածքում ստեղծվել են սելջուկյան ամիրայություններ՝ Սալդուխյան (Կարին կենտրոնով, ընդգրկել է Կարինի, Կարսի, Ուղթիքի և հարակից գավառները), Արտաքսյանների (Աղձնիքում), Դանիշմանյանների (Փոքր Հայքում), Շահ-ի Արմենների (Խլաթում)։ Բավական երկար գոյատևել են Թոռնիկյանները (Սասանում), Խեդենեկյանները (Վասպուրականում) և ուրիշներ հայկական իշխանություններ։ XII-XIII դդ. Ա. Հ-ի որոշ մասեր մտել են Զաքարյանների իշխանապետության կազմի մեջ։

Մոնղոլ, արշավանքները խորտակիչ հարված են հասցրել հայ նախարար. դասին։ Դրանք առավել քան աղետաբեր եղան Հայաստանի և հայ ժողովըրդի համար։ Հայաստանի տարածքում բնակություն են հաստատել մեծ թվով վաչկատուն թուրքմեն, ցեղեր, որոնք անընդմեջ երկպառակտչական կռիվներ են մղել միմյանց դեմ։ Լենկթեմուրի սահմռկեցուցիչ արշավանքներից հետո երկիրը դարձել է ակկոյունլու և կարակոյունլու թուրքմեն, ցեղախմբերի մրցապայքարի ասպարեզ, մինչև որ, օգտվելով ակկոյունլուների շրջանում տիրող գժտություններից, Արդաբիլի շեյխ Սաֆի-էդդինի շառավիղներից Իսմայիլը Իրանը միավորել և պայքարի է ելել այդ ժամանակ արդեն Հայաստանը և հարակից տարածքները զավթելու ձգտող օսմ. Թուրքիայի դեմ։ Արևելյան երկու բռնապետությունների պայքարը Հայաստանի համար տևել է շուրջ մեկևկես դար, որի ընթացքում Հայաստանը մեծամեծ ավերածությունների է ենթարկվել, բնակչության նշանակալի զանգվածներ գերեվարվել են։

1555-ի Ամասիայի պայմանագրով Ա. Հ. ընկել է օսմ. Թուրքիայի գերիշխանության տակ։