1514-ին Ձալդրանում Իրանի
նկատմամբ տարած հաղթանակից հետո օսմ. թուրքերը ջանացել են փոփոխել Ա. Հ-ի էթնիկ դիմագիծը նրա տարածքում բնակեցնելով քուրդ աշիրեթների, թեև U. Հ-ի խոշոր մասը ընդգըրկող էյալեթը պաշտոնապես կոչվել է էրմանիստան։
Օսմ. տիրապետության հաստատումից հետո Ա. Հ-ից դեպի Կոստանդնուպոլիս են ներհոսել հայ վաճառական. և արհեստավոր, դասերի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Դրան նպաստել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հիմնումը (1461) և հայերին տրամադրվող առանձնաշնորհումները. որոնց շնորհիվ առաջացել է չելեբիական, ապա ամիրայական դասը։
Ամասիայի պայմանագրի կնքումից քիչ անց վերսկսված ռագմ. գործողությունները երկու բռնապետությունների միջև փոփոխական հաջողություններով շարունակվել են մինչև Կասր-ի Շիրինի պայմանագիրը (1639), որը նրանց միջև սահմանագիծ է հաստատել Ջավախքի լեռները, Ախուրյան գետը (մինչև Արաքսի հետ միացման վայրը), Հայկական պարը. Վասպուրականի լեռները և Զագրոսի լ-շղթան։ Ա. Հ-ի տարածքը բաշխվել է էրզրումի, Կարսի, Վանի. Բայազետի, Չըլդըրի, Դիարբեքիրի և Սեբաստիայի փաշայությունների միջև, որտեղ իրենց գոյությունը կարողացել էին պահպանել Սասունի, Սավուրի, ճապաղջուրի, Մանազկերտի, Իսյանի. Խնուսի, Տուժկի կիսանկախ հայկական համայնքները։ Չնայած երկարատև պատերազմներին, բռնի և կամավոր արտագաղթերին, քրդ. աշիրեթների վերաբնակեցմանը, ընդհուպ մինչև XIX դ. Ա. Հ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին։
XIX դ. 2-րդ կեսին Ա. Հ-ի տարածքը բաժանված էր էրզրումի, Սեբաստիայի (Սվազ), Տրապիզոնի, Դիարբեքիրի, Խարբերդի նահանգների (վիլայեթներ)։ Ամենախոշոր վարչամիավորը
Էրզրումի (Կարին) վիլայեթն էր։ Սակայն 1870-ական թթ. լրիվ վերացվեցին վարչամիավորները։ Հայության թիվը պակասեցնելու, մահմեդական բնակչության համեմատ տոկոսային հարաբերակցությունը հօգուտ վերջինիս փոխելու, հայերին համեմատական փոքրամասնություն դարձնելու նպատակով Աբդուլ Համիդ ll-ը կատարեց վարչական նոր բաժանումներ։ էրզրումի վիլայեթը բաժանեց չորս միավորի՝ Էրզրումի, Վանի, Հաքյարիի և Մուշի գավառների։ 1880-ին, այդ ևս ձեռնտու չհամարելով, ստեղծեց Դերսիմի վիլայեթը, վերացրեց Մուշինը։
ին արդեն Ա. Հ. բաժանված Էր Վանի, էրզրումի. Սեբաստիայի (Սվազ), Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատևեցին մինչև առաջին համաշխարհային պատերազմը։
Իրադրությունը Ա. Հ-ում կտրուկ փոփոխություններ Է կրել XIX դ.։ Մի կողմից օսմ. բռնապետական լծի դեմ բռնկած ազգ-ազատագր. հուժկու շարժումը Բալկաններում և XIX դ. ռուսթուրք. պատերազմները, ազգային ինքնագիտակցության զարթոնքը և օսմ. դժնդակ տիրապետությունը թոթափելու ձգտումը, մյուս կողմից դրան հակազդելու թուրք. կառավարության ջանքերը վատթարացրել են արևմտահայության կացությունը։ 1828-29-ի
ռուս-թուրք պատերազմը եզրափակած Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով (1829) Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցել են ռուս, տիրապետության տակ, և Ա. Հ-ի ռուս, զորքերի գրաված տարածքից շուրջ 90 հազար հայեր գաղթել են արևելյան Հայաստան, որի հետևանքով Ա. Հ. տնտեսական անկում է ապրել, հօգուտ մահմեդական տարրի փոփոխվել է նրա ժողովրդագր. պատկերը։
1820-30-ական թթ. Օսմանյան կայսրությունում ստեղված ծանր կացությունը կառավարող վերնախավի առաջադիմականորեն տրամադրված տարրերին հարկադրել է քայլեր ձեռնարկել վարչակարգի եվրոպականացման ուղղությամբ։ 1839-ին Թանզիմաթի առաջին ակտով (Գյուլհանեի հաթթը շերիֆ) նախատեսվել է անկախ կրոն, պատկանելությունից բոլոր հպատակների անձի, ունեցվածքի, պատվի անձեռնմխելիություն. հարկերի գանձման կապալային համակարգի վերացում և հարկերի կարգավորում, ֆինանսների, վարչության, դատավարության բարելավում և այլն։ Սակայն, հանդիպելով մահմեդական հետադիմական շրջանների կատաղի դիմադրությանը, այդ բարեփոխումները մնացել են թղթի վրա։ Ղրիմի պատերազմի ժամանակաշրջանում առաջացած ճգնաժամային նոր կացությունը, Անգլիայի, Ֆրանսիայի ու Ավստրիայի գործադրած ճնշումը սուլթան, կառավարությանը ստիպել են 1856-ի փետր. 18-ին հրապարակել Հաթթը հումայունը, որը, կրկնելով հանդերձ Հաթթը շերիֆը, լրացուցիչ իրավունքներ էր վերապահում քրիստոնյաներին։ Սակայն հետագա հողային, վարչական և մյուս օրենքները ոչ մի փոփոխություն չեն մտցրել Ա. Հ-ի հաս-տնտ. վիճակի մեջ։
Արևմտահայերի կյանքում կարևոր իրադարձություն էր Ազգային սահմանադրության (1860) ստեղծումը, որը կոչված էր կարգավորելու և վարելու արևմտահայերի կրոնական, կրթ., հասարակական կյանքը։
78-ի ռուս-թուրք պատերազմը. Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը և Բեռլինի պայմանագիրը (1878) նոր իրավիճակ են ստեղծել Ա. Հ-ում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածներով միջազգային դիվանագիտության հարցի է վերածվել հայկական հարցը։ Այս հանգամանքը մի կողմից, Բուլղարիայի ազատագրումը և Եվրոպայից Օսմանյան կայսրության փաստական դուրսմղումը մյուս կողմից, օսմ. թուրքերի առջև ծառացրել է սեփական «հայրենիք» ստեղծելու միտումը և նրանց հայացքը դարձրել դեպի կայսրության արևելյան ծայրերը, հատկապես՝ Ա. Հ.։ Օգտվելով եվրոպական մեծ տերությունների միջև գոյություն ունեցող քաղաքական հակասություններից՝ սուլթան Աբդուլ Համիդ ll-ը վիժեցրել է բարեփոխումների անցկացումը զանազան ստապատիր պատրվակներով և իբր թե ամբողջ կայսրությունում բարեփոխումներ անցկացնելու մտադրությամբ։ Իրականում սանձազերծվել է հակահայկ. հիստերիա, մշակվել հայկական հարցը հայերի տեղահանության ու կոտորածների միջոցով լուծելու քաղաքական հեռագնա ծրագիր։ Այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը եղել է քրդ. «համիդիե» հեծելագնդերի ստեղծումը (1891), այնուհետև ծավալվել են հայկական կոտորածները (1894-1896),