Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոնց զոհ են գնացել ավելի քան 300000 արևմտահայեր։

Ի հակադրության սուլթան, կառավարության արևմտահայերի նկատմամբ կիրառած վայրագ բռնությունների. սկզբնավորվել է ֆիդայական շարժումը որպես ազգ-ազատագր. պայքարի յուրատեսակ ձև Ա. Հ-ում։ 1890ական թթ-ից արևմտահայության ազգազատագր. պայքարը ղեկավարել են հայկական նորաստեղծ ազգ-քաղ. կուսակցությունները (արմենականներ, սոցիալ-դեմոկրատական հնչակյան և հայ հեղափոխական դաշնակցություն)։ Բայց գործողությունների անհամաձայնեցվածությունը, ներկուսակցական և միջկուսակցական երբեմն բուռն պայքարը, արևմտահայության շերտընդմեջ բնակեցվածությունը մահմեդականների հետ, որոնց թիվը գնալով ավելանում էր Եվրոպայից արտաքսված մուհաջիրների և Կովկասից գաղթած չերքեզների հաշվին, մեծապես դժվարացրել են արևմտահայության ազգ-ազատագր. պայքարը, որն այնպես էլ համընդհանուր ապստամբական շարժման չի վերածվել։

Թվում էր, թե 1908-ի երիտթուրք. հեղաշրջումը, որ իրագործվեց «ազատություն, հավասարություն, եղբայրություն» նշանաբանով, և որի հաջողությանը մեծապես սատարեց հայ հեղափոխական դաշնակցությունը, պետք է արմատապես հեղաբեկեր հպատակ ժողովուրդների կացությունը, բայց Ադանայի հայերի կոտորածը (1909) վկայեց, որ երիտթուրքերը Աբդուլ Համիդ ll-ի քաղաքական ընթացքի հավատարիմ հետևորդներն են։ 1911-ին երիտթուրք պարագլուխների Սալոնիկի գաղտնի խորհրդակցությունը վճռել Է հայկական հարցը լուծել հայերին բնաջնջելով։ 1912-13-ի Բալկանյան պատե

րազմների ընթացքը և արևմտահայերի համար ստեղծված մղձավանջային կացությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին հարկադրել են դիմել ռուս, կառավարությանը և վերստին բարձրացնել Ա. Հ-ում բարենորոգումներ անցկացնելու հարցը։ Ռուս, կառավարության ներկայացրած բարենորոգումների ծրագիրը (տես Հայկական բարենորոգումներ 1912-14) դարձել է դիվանագիտական երկարատև սակարկումների առարկա։ 1914-ի հունվ. 26-ին ստորագրված ռուս-թուրք. համաձայնագրի համաձայն. Ա. Հ-ում ստեղծվելու էին երկու հատվածներ, որոնցից մեկն ընդգրկելու էր էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի (Սվազ), մյուսը Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները, իսկ դրանց գլուխ կարգվող եվրոպական երկու ընդհանուր տեսուչները հետևելու Էին բարենորոգումների ընթացքին։ Սակայն վերահաս առաջին համաշխարհային պատերազմն ի չիք դարձրեց այդ համաձայնությունը։

Առաջին համաշխարհային պատերազմում երիտթուրքերի կողմից կառավարվող օսմ. Թուրքիան միացել է գերմ. բլոկին ընդդեմ Անտանտի երկրների։ Օգտվելով պատերազմական վիճակից՝ երիտթուրքերը ձեռնամուխ են եղել արևմըտահայության զանգվածային բնաջնջմանը և նրանց բուն հայրենիքի յուրացմանը։ Սարիղամիշի մոտ թուրք, բանակի կրած ջախջախիչ պարտությունը (1914-ի դեկտ.) ամրապնդել է նրանց հրեշավոր մտադրությունը։ Օսմ. «հայրենիքը» պաշտպանելու պատրվակով բանակ զորակոչված 18ից մինչև 60 տարեկան զենք կրելու ընդունակ հայ տղամարդկանց զինաթափել են իբր աշխատանքային գումարտակներում օգտագործելու համար և կոտորել։ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալված հայ մտավորականության ներկայացուցիչներին ուղարկել են Անատոլիայի խորքերը և գազանաբար ոչնչացրել։ Երիտթուրք. բարբարոսներն այնուհետև տեղահանության պատրվակով սկսել են բնակավայրերից հանել կանանց, երեխաներին ու ծերունիներին և աներևակայելի խոշտանգումների ենթարկելով ոչնչացնել (հայերի ցեղասպանության մասին ավելի մանրամասն տես Մեծ եղեռն հոդվածում)։ Եվ եթե հայության փոքրաթիվ բեկորներ, այնուամենայնիվ, հասցվել են Միջագետքի ավազուտներ, ապա սոսկ ցույց տալու համար, որ եղել է տեղահանություն և ոչ թե կոտորած։ Բայց երբ, չնայած բոլոր հնարքներին, եվրոպական և ամեր. հասարակայնությունը իրազեկ Է դարձել կատարվածին, որպես արդարացուցիչ հանգամանք պատրվակ է բերվել առաջին հերթին 1915-ի Վանի հերոսամարտը, որը մատուցվել Է որպես դավաճանական ապստամբություն օսմ. բանակի թիկունքում։

Ամենուր և միշտ չէ, որ երիտթուրք. վանդալներին հաջողվել է հեշտությամբ ի կատար ածել իրենց դժոխային ծրագիրը։ Ա. Հ-ի և Թուրքիայի հայաբնակ բազմաթիվ վայրերում հայ ժողովուրդը զենքը ձեռքին ծառացել է դարավոր ոսոխի դեմ՝ գիտակցելով, որ փրկության այլ ելք չկա։ Հայ ժողովրդի պատմության տարեգրության էջերում ընդմիշտ կմնան Վանի, Շատախի, Հայոց ձորի, Արճեշի. Թիմարի, Սասունի, Մուշի, Մուսա լեռան, Շապին Գարահիսարի, Ռւրֆայի հերոսամարտերը։ 1915-16-ի ռազմ, գործողությունների ընթացքում ռուս, զորքերը գրավել են Ա. Հ-ի տարածքի նշանակալի մասը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917-ի դեկտ. 29-ին հրապարակեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որով պաշտպանվում էր Ռուսաստանի օկուպացրած «Թուրքահայաստանի» (Ա. Հ.) հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ Երաշխիքներ Էին համարվում ռուս, զորքերի դուրսբերումը և հայկական ժող. միլիցիայի կազմակերպումը, տարբեր երկրներում գտնվող գաղթական և վտարանդի, պատերազմի ժամանակ բռնի արտաքսված հայերի անարգել վերադարձը։ Սակայն այս դեկրետը հազիվ թե իրական հիմքեր ուներ, որովհետև ռուս, զորքերի դուրսբերումը ինքնըստինքյան հարցականի տակ Էր դնում դեկրետի հիմնադրույթների կենսագործումը։ 1918-ի Բրեստի հաշտության պայմանագրի 4-րդ հոդվածում ասված Էր. «Ռուսաստանը կանի այն ամենը, ինչ որ իրենից կախված Է, որպեսզի ապահովի իր զորքերի դուրսբերումը Արևելյան Անատոլիայի նահանգներից և վերջիններիս կանոնավոր վերադարձը Թուրքիային»։ Պայմանագրում «Թուրքահայաստանը» վերածվել է արևելյան Անատոլիայի, որի նահանգները պետք է վերադարձվեին Թուրքիային՝ լիովին անտեսելով «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։ Ավելին, ռուս, զորքերը պետք Է դուրս բերվեին նաև 1877-78-ի